Օրվա լրահոսը
Նախագահ Արմեն Սարգսյանն անգամ իր ունեցած լիազորություններին չի տիրապետում. սահմանադրագետ. «Ժամանակ»
Սահմանադրագետ Վարդան Այվազյանի խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար միայն Հանրապետության նախագահի ցանկությունը շատ քիչ է։ Անհրաժեշտ է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնության կոնսոլիդացված մոտեցում, որպեսզի փոփոխությունների նախագիծը ԱԺ-ի որոշմամբ դրվի հանրաքվեի ։ Ինչ վերաբերում է վարչապետական լիազորություններին, լիազորությունների հավասարակշռմանը, ապա սահմանադրագետի խոսքերով՝ նախագահի գործառույթները գործող Սահմանադրությամբ այնքան էլ քիչ չեն, բայց ամբողջ խնդիրը կայանում է
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Հունիսի 16-ին, ժամը 04:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատանը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան հրապարակում գտնվող թիվ 1/20 հասցեում գործող դեղատանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը
Երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Ռաշա տուդեյին» իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ: Ես իմ առաքելությունը կատարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից կկորցնե՞մ դրա արդյունքում, թե կգտնեմ: https://www.facebook.com/armenpress/videos/vb.154089991350597/1796839503742296/?type=2&theater Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ
50 միլիոն դոլարի արտահոսք՝ Հայաստանի բանկային համակարգից. «Հայոց աշխարհ»
Հայաստանի ֆինանսական համակարգը կարողացավ առանց լուրջ ցնցումների հաղթահարել ներքաղաքական վերջին իրադարձությունների ազդեցությունը։ Այնուհանդերձ այնպես չէ, որ դա որեւէ հետեւանք չի ունեցել։ Ինչպես հայտնի է, մի պահ խնդիրների բախվեց հատկապես բանկային համակարգը, երբ ավանդատուները սկսեցին ժամանակից շուտ խզել պայմանագրերը։ Այլ կերպ ասած, հետ պահանջել ներդրված գումարները։ Նկատի ունենալով վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները, արդեն իսկ կարելի է
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց. Լավ բաներ է ինձ խոստանում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում:
«ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ». Ռիչարդ Չարնեցկի. «168 ժամ»
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեսպանների գնահատականներին՝ ասել է, թե խոսքը ոչ թե մտահոգությունների, այլ՝ անորոշության մասին է: Նրա խոսքով՝ ԵՄ-ում մտահոգություններ չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները գործընկերների հետ: Գործընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է՝ այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ
Այս օրերին արցախաադրբեջանական զորքերի շփման գծում զորքերի կուտակում է նկատվում. Աշոտ Ղուլյան. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԼՂ խնդրում Արցախը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին: Ադրբեջանը, բնականաբար, չի ցանկանում նման փոփոխություն: Դեռ ավելին՝ այս օրերին արցախաադրբեջանական զորքերի շփման գծում զորքերի կուտակում է նկատվում: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին խնդրել է մեկնաբանել իրավիճակը: «Հավանաբար այդ պատճառն էլ կա, բայց դա չի կարող
Խափանման միջոցի շեմը
Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելը եւ գործը լրացուցիչ քննության ուղարկելը խնդրի «չոր» իրավական լուծում էր, որն ուղղակիորեն կապված չէ հեղափոխության հետ: Նրա առնչությունը «Իգլայի» տեղափոխման ու եվրոյի «լվացման» հետ առաջին ատյանի դատարանը չի ապացուցել, մնացել են կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Բաբայանն, իհարկե, Մայր Թերեզան չէ, դաշտային հրամանատար է՝ համապատասխան կրթությամբ եւ պետության
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական նշանակության ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի: Հունիսի 16-20-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին
Ռոնալդու-Պորտուգալիա՝ 3:3
Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ օրը ավարտվեց Սոչիում կայացած Պորտուգալիա-Իսպանիա խաղով, որն արտակարգ հետաքրքիր ստացվեց: Ամբողջ խաղի ընթացքում իսպանացիները վիճակագրության համաձայն մեծ առավելություն ունեին, սակայն նրանց դեմ խաղում էր Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին շատ ակտիվ էր 90 րոպեների ողջ ընթացքում: Սկզբում նա 11 մետրանոցով առաջ մղեց իր թիմին, այնուհետեւ, երբ մրցակիցը երկու գնդակ խփելով առաջ էր անցել,
ՔՊ-ից Արամ Խաչատրյանը նշանակվեց Լոռու փոխմարզպետ
Ֆեյսբուքյան օգտատերերը փոխմարզպետ նշանակվելու կապակցությամբ ակտիվ շնորհավորում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանին: Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ՀՀԿ կուսակցությունը ներկայացնող Լոռու 2 փոխմարզպետ Տիգրան Բադոյանն ու Արսեն Դարբինյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել: Նոր փոխմարզպետեր նշանակելու համար Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը վարչապետին է ներկայացրել թեկնածուների անունները: Նրանցից մեկն Արամ Խաչատրյանն է: Հիշեցնենք,
Հավաք անցկացնելու համար հավաքի կազմակերպիչը պարտավոր է առնվազն 7 օր առաջ իրազեկել Ստեփանակերտի քաղաքապետարանին
Այսօր՝ հունիսի 15-ի առավոտյան ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը և մի քանի այլ քաղաքացիներ սոցիալական ցանցերով տարածել են հայտարարություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:00-ին փաստացի հրավիրում են հավաք Ստեփանակերտ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում: Նույն օրը՝ մի քանի ժամ անց, ԱՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն՝ իրազեկելով, որ «կազմակերպվելիք հավաքները իրականացվում են «Ստեփանակերտ քաղաքում հավաքների
Կրկին ցույց Ստեփանակերտում՝ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով (ֆոտոշարք)
Ստեփանակերտում, սակայն, ոչ բոլոր քաղաքացիներն են պահանջում Բակո Սահակյանի հրաժարականը:
Փաշինյան-Ալիև հանդիպումը բանակցությունների ձևաչափով չէր. Զախարովա
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը բանակցությունների ձևաչափով չի եղել: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ծանոթացրել է Իլհամ Ալիևի հետ: «Կարծում եմ՝ պետք չէ շփոթել
Արփինե Հովհաննիսյանի հարցերը Վալերիյ Օսիպյանին` շարժական տեսախցիկների և արագաչափերի վերաբերյալ
Շարժական տեսախցիկների և արագաչափերի վերաբերյալ Հարգելի գործընկերներ, Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ պետք է ներկայացվի նոր նախագիծ, որով լուծվելու են տեսախցիկների և արագաչափերի հետ կապված հարցերը։ Իհարկե անհասկանալի է, թե ինչու այդ խնդիրների ու նախագծի մասին չբարձրաձայնվեց Կառավարության այսօրվա նիստում կամ եթե նույնաբովանդակ լուծումներ են տեսնում, ինչ մենք ենք
Արոնյանն ու եւս երկու հոգի Բելգիայում գլխավորեցին մրցաշարային աղյուսակը
Բելգիայի Լյովեն քաղաքում այսօր մեկնարկեց «Grand Chess Tour»-ի կայծակնային շախմատի մրցաշարը: Առաջին օրվա ավարտից հետո Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Սերգեյ Կարյակինը 5,5-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան ունեն 5-ական միավոր, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Շախրիյար Մամեդյարովը եւ Ուեսլի Սոն՝ 4-ական, Ֆաբիանո Կարուանան՝ 2,5: Արագ եւ կայծակնային շախմատի ընդհանուր արդյունքով
Պուտինը դեռևս կարող է խնդիրներ ստեղծել նոր Հայաստանի համար՝ ԼՂ խնդրի հարցում. «Ամերիկայի ձայն»
Այս շաբաթ արևմտյան մամուլում լույս տեսան մի շարք հրապարակումներ Հայաստանի ու հայության վերաբերյալ: «Ամերիկայի Ձայն»-ն անդրադառնում է դրանց: Washington Post թերթը հունիսի 14-ին հրապարակել է հայտնի հայազգի լրագրող Դեյվիդ Իգնատիուսի խմբագրականը՝ նվիրված Հայաստանում թավշյա հեղափոխությանն ու դրան հաջորդած զարգացումներին: Հեղինակի կարծիքով հայաստանյան հեղափոխությունը կարող է ազդարարել աշխարհում ժողովրդավարության և բարեփոխումների վերելքի նոր մի շրջան՝ հաշվի
Տուժողի մոր դատարանում տված ցուցմունքի եւ նախաքննական ցուցմունքի մեջ էական հակասություններ կան
Վկան կին դատավորին դիմում էր՝ «պարոն դատավոր
Միքայել Մանուկյանը վերանշանակվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Միքայել Մանուկյանին Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Այն, ինչ անում են մեր կառավարության անդամները, մեծ իմաստով օգնում է ԶԼՄ-ներին». Նունե Սարգսյան
Ըստ տիկին Սարգսյանի՝ հետհեղափոխական շրջանում ԶԼՄ-ների համար որքան մարտահրավեր կա, այնքան էլ հնարավորություն:
Վերջին 5 ամսվա ընթացքում Ծառայությունը Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հիվանդության որևէ ահազանգ չի ստացել
Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին: Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի անասնաբույժը Ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող
Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենը խախտել է իր բյուրոյի կանոնները. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի կառավարության ներկայացրած հաշվետվության համաձայն, Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին «մեծապես անցել է ՀԴԲ-ի չափանիշների սահմանը», երբ բյուրոն քննություն էր անցկացնում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթընի էլեկտրոնային նամակագրության կապակցությամբ: ՀԴԲ-ի ներկա տնօրեն Քրիսթոֆեր Ռեյի խոսքերով, «Մենք հավատարիմ ենք մնալու կարգապահական գործընթացին: Եվ երբ այս գործընթացն ավարտվի, չենք վարանի իրենց գործողությունների համար մարդկանց կանչել
Հայաստանից Ռուսաստան կենդանիների արտահանման սահմանափակում չկա
Այսօր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ից սահմանել Է Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով: Սակայն մեկ ժամ անց այդ տեղեկատվությունը փոխարինվել է այլ հայտարարությամբ, ըստ որի՝ նախորդ հաղորդագրությունում եղել
Պրոֆեսորը տպավորված է հատկապես դատապարտյալների պահման պայմաններից և սննդի որակից
ԱՄՆ Յեյլի համալսարանի վարակիչ հիվանդությունների բժշկության բաժանմունքի և համաճարակաբանության և հանրային առողջապահության դպրոցի պրոֆեսոր Ֆրեդերիկ Ալտիսը, բժիշկներ Յուլիա Ռոզանովան և Կատերին Լամոնական քրեակատարողական հիմնարկներում ափիոնային կախվածություն ունեցող դատապարտյալների համար իրականացվող բուժական թերապիայի հետազոտական ծրագրի իրականացման շրջանակներում հունիսի 15-ին այցելեցին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Շրջայցի ընթացքում ծանոթացան դատապարտյալների պահման պայմաններին, այցելեցին կացարաններ, բուժմաս, մարզասրահ, խոհանոց,
Ստացվում է, որ հիմնադրամը փաստացի զրկվել է կարծիք կամ անհամաձայնություն հայտնելու, արդյունքները մեկնաբանելու, հետադարձ կապ տալու իր՝ օրենքով սահմանված իրավունքից
Այսօր` կառավարության շենքից դուրս գալիս, լրագրողների հարցերին պատասխանելով, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2018 թ․ մայիսի 21-ի N 373-Ա հրամանով ««Այբ» կրթական հիմնադրամում «Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացում» ծրագրի նախնական և ընթացիկ արդյունքների համապատասխանության գնահատման ուսումնասիրության» որոշ արդյունքներ, բարձրաձայնել թվեր, տվել մեկնաբանություններ: Հայտնում ենք, որ «Այբ» կրթական հիմնադրամը նշված ուսումնասիրության նախնական կամ վերջնական որևէ
Քաղաքացին այժմ կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից
ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, գործող ընթացակարգերը պարզեցնելու և առավել հասանելի դարձնելու նպատակով անձնագրային համակարգում կատարվել է գործող ընթացակարգերի փոփոխություն, համաձայն որի՝ քաղաքացին հին նմուշի անձնագիր ստանալու, փոխանակելու և անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար կարող է դիմել ցանկացած անձնագրային ծառայություն, անկախ հաշվառման վայրից։ Բացառություն են կազմում միայն այն դեպքերը,
Բացվել է «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը
Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Այս սեզոնի առաջին գնացքով Վրաստանի սևծովյան հանգստավայրեր են մեկնել 107 ուղևորներ: Սանկտ Պետերբուրգից առաջին տոմս գնողներին ընկերության կողմից ծաղկեփնջեր են հանձնվել: Մեկնող գնացքի կազմը և վագոնների վիճակը զննել են «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ս.
Արցախի ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ վնասակար գործելաոճից
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ցավով արձանագրում է, որ չնայած մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորների, այդուհանդերձ սոցցանցերում շարունակվում են տեղ գտնել բանակի հեղինակությունը խաթարող և ըստ այդմ նաև հանրության շրջանում հիմնազուրկ բողոքների տեղիք տվող գրառումներ: Հաշվի առնելով ինտեռնետ տիրույթում դրսևորվող նման «նախաձեռնությունների» վտանգավորության աստիճանը՝ հայրենական օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ վնասակար
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պրոդյուսեր, մեծ երաժշտասեր և մարդասեր Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ձայնը լրատվական ծառայության «Աֆրիկայի երաժշտության ժամը» հաղորդման երկար տարիների պրոդյուսեր, մեծ երաժշտասեր և մարդասեր Լեո Սարկիսյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Լեո Սարկիսյանն իր տեսակով մարմնավորում էր այն համամարդկային արժեքները և պատկերացումները, որ չի կարելի անտեսել գեթ մեկ անհատի, ազգի և առավել ևս մայրցամաքի ձեռքբերումներն ու ներդրումը
Ուրասար համայնքի դպրոցի տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և յուրացում կատարվելու դեպքի առթիվ քեական գործ է հարուցվել
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «ՀՀ Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Շ.-ն, 2014 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է օրենսդրության պահանջները և գանձապահի փոխարեն անձամբ իրականացնելով դպրոցի աշխատակիցներին աշխատավարձ


















































