Օրվա լրահոսը
Միացյալ Թագավորության դեսպանը վերահաստատել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Արփինե Հովհաննիսյանը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում
Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանին հրազենային վնասվածք պատճառելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ 2016 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 21:15-ին, Դսեղի առողջության կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ սրունքի հրազենային վնասվածքով բուժօգնություն
Կարեն Ճշմարիտյանը վատ չի զգում, որ բանանը 1000 դրամով է գնում, բայց պատրաստ է այդ հարցը ՏՄՊՊՀ-ի հետ քննարկել (Տեսանյութ)
ՓՄՁ-ի համար օլիգարխների «մոլ»-երը հո չե՞ն փակելու
Ճանապարհների ձմեռային պահպանությունը կատարվում է շուրջօրյա (տեսանյութ)
Հանրապետության ողջ տարածքում ճանապարհաշինական ընկերությունների կողմից շարունակվում են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները: Գորիսի տարածաշրջանում այս պահին փակ ճանապարհներ չկան: «Ոսմար» ՍՊ ընկերության ղեկավար Նելսոն Ոսկանյանի փոխանցմամբ՝ գիշերն այստեղ ձյուն է եկել, սակայն ճանապարհը ոչ մի րոպե փակ չի եղել: Ճանապարհը հիմա մառախլապատ է, սակայն տեսանելիությունը ցածր չէ: Ամբողջ գիշեր և այսօր առավոտից ճանապարհաշինարարները մաքրում, աղ
«Արթիկում մոդա է, որ պարտադիր ֆիզկուլտի դասատուն պետք է տնօրեն լինի». ահազանգ
Այսօր Aravot.am-ն ահազանգ է ստացել, որ Արթիկի թիվ 2-րդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել ֆիզկուլտուրայի ուսուցչին՝ Գոռ Մովսիսյանին: Երեկ այդ նպատակով Արթիկի տվյալ դպրոց է այցելել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը: Մեզ ահազանգողի վրդովմունքն այն էր, որ Գոռ Մովսիսյանը մեկ ամիս չկա՝ ինչ դպրոցի տնօրենի հավաստագիր է
«Շիրակ կենտրոնի» կոչը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին
Գյումրու Նորավան թաղամասի Սարուխանյան 3 հասցեում բնակվող տարեց քույրերը՝ Մարտիրոսյան Ծովիկ և Ռիտան երկար ժամանակ է բնակվում էին կիսահրկիզված, աղբանոց հիշեցնող մի կացարանում: Օրերս մենք նրանց որոշակի օգնություն ենք ցուցաբերել: Այսօր ահազանգ ստացանք, որ տարեց քույրերից մեկը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ կրկին հրկիզել է իրենց կացարանը և հիմա առանց գոյությանն անհրաժեշտ միջոցների քույրերը պարզապես
Մասնագետները նշեցին, որ զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջատար և գլխավոր համաճարակաբանների, վարակաբանների, իմունոլոգների հետ քննարկեց աշխարհում և հանրապետությունում վարակների հետ կապված մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և առաջիկա անելիքները։ Մասնագետները շեշտեցին, որ նախարարությունը լուրջ աշխատանքներ է կատարել գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի վերահսկման և կառավարման ուղղությամբ։ Ներկայացվեց, որ դեռևս 2015թ. սեպտեմբերին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների
Ադրբեջանական զինուժը գնդակոծելով՝ Բերքաբերում վնասել է մարդատար ավտոմեքենա
Բարեբախտաբար, վարորդը չի տուժել
Կամո Արեյանը հիմնավորում է քաղաքապետարանի ճոխ ծախսերը
«Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը շարունակում շռայլ ծախսերը»,- այսօր խորհրդարանում լրագրողները հարցրեցին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: «Ձեր արտահայտության մեջ կա անզգուշություն՝ դրանք Տարոն Մարգարյանի ծախսերը չեն: Երևանի ավագանին հաստատում է Երևանի բյուջեն, բյուջեում նախատեսված են մեր բոլոր ծախսերը և եկամուտները, և մեր բոլոր ծախսերը կատարվում են համայնքի ավագանու կողմից հաստատված բյուջեով»,- պատասխանեց փոխքաղաքապետը`հավելելով, որ բոլոր ծախսերը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերն էապես չի փոխվի, 4-5-ին` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևանում` Փետրվարի 4-6-ին, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին,
Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
Փետրվարի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «DONG FENG DFL 4180-999» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 223-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը` 1967 թ. ծնված Հունան Հունանյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Պարոնայք գեներալ պատգամավորները նախընտրում են չխոսել ԱԺ ամբիոնից
Ազգային ժողովի երկու պատգամավոր կա, որոնց նիստերը վարողները դիմում են ոչ անուն-ազգանունով, այլ ուղղակի՝ «պարոնայք գեներալներ»: Այդպես վարվեց երեկ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ելույթների համար հերթագրված «պարոնայք գեներալները» հանո՞ւմ են իրենց ելույթները: Ափսոսանքով արձանագրենք, որ հանեցին: Մի գեներալը՝ Մանվել Գրիգորյանը, ընդհանրապես ելույթ չի ունեցել ԱԺ ամբիոնից: Իսկ մյուս գեներալի՝ Սեյրան Սարոյանի միակ
«Ուլիսը» չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին «Ուլիսը» հայտնվեց ֆինանսական ծանր իրավիճակում: Թիմից հեռացան բոլոր արտասահմանցիները:Ակումբի ղեկավարությունը ամեն ինչ արեց թիմի ելույթները բարձրագույն խմբում ապահովելու համար: Վերջին երեք հանդիպումներում էլ «Ուլիսը» հանդես եկավ դուստր թիմի՝ «Ուլիս»-2-ի ֆուտբոլիստներով: Ձմեռային արձակուրդների ընթացքում շարունակվեցին աշխատանքները հովանավորների հետ: Ակումբի ղեկավարությունը բազմաթիվ անգամ բանակցություններ վարեց տարբեր կազմակերպությունների հետ թիմի ելույթները առաջնության երկրորդ հատվածում
Արման Սաղաթելյանը նշանակվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն
Հիմք ընդունելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 2-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշել է. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին: Արման Արմենի Սաղաթելյան Համառոտ կենսագրական տվյալներ
Ռիտա Սարգսյանը՝ ուսանողին. «Թող նկարներիդ վառ գույները ողջ կյանքում քեզ հետ լինեն» (Տեսանյութ)
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում այսօր բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես-մրցույթը, որը կազմակերպել է Արարատյան Հայրապետական թեմը: «Այսպիսի ցուցահանդեսը պետք է խորահայաց լռության մեջ տեսել: Այս պատկերներում հեղինակների հոգիներն են արտացոլված: Աշխատանքները ներկայացնում են Սուրբ Սարգսի կերպարը եւ եկեղեցական այլ խորհրդանշաններ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ, որ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ նրանց իղձերն իրականանան»,-
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ 12 քահանաներին
Փետրվարի 2-ին` Երեկոյան ժամերգության ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ս. Ղևոնդյանց տոնին քահանայական ձեռնադրության արժանացած Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանին, Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանին, Տ. Մակար քահանա Գալամդարյանին, Տ. Արիս քահանա Խաչատրյանին, Տ. Սևակ քահանա Սարիբեկյանին, Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանին, Տ. Վաղարշ քահանա Իսախանյանին, Տ. Գրիգորիս քահանա Դերմենջյանին, Տ. Զարեհ
Ճանապարհային նշանները, ազդանշանի սարքերը գողանում են՝ կենցաղում օգտագործելու համար (Տեսանյութ)
Այսօր ԱԺ նիստում ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց այն վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից վերցնել 40 մլն դոլար վարկ: Վարկով նախատեսվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցը բարելավել, գյուղական համայնքները կապել միջպետական ճանապարհների հետ եւ այդ տարածքների բնակիչների համար ապահովել ելք դեպի հիմնական շուկա: Փոխնախարարը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր
Ռիչարդ Միլս. «Շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ»
Այսօր, փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցած Սահմանադրական հանրաքվեի, նրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ընտրական համակարգը վստահելի, թափանցիկ եւ հանրության կողմից վերահսկելի դարձնելու քայլերի, Ընտրական օրենսգրքի վերափոխման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, հանրաքվեից հետո
Կհամարձակվի՞ Ալիեւը մերժել Օբամային
Ինչ է թաքցնում Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողներից Լավրովը ե՛ւ հերքում է, ե՛ւ հաստատում «Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի»,- օրերս մամլո ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Բաքվից վերջին ամիսներին արվող հայտարարություններին ի պատասխան, թե ղարաբաղյան բանակցություններն ընթանում են ռուսական կողմի ներկայացրած կարգավորման նոր սկզբունքների շուրջ: «Լավրովի կամ որեւէ այլ
Վաճառողուհիները խանութը դիտավորյալ հրկիզելով՝ 29 միլիոն դրամի վնաս են տվել
Նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել
Երաժշտական և արվեստի դպրոցները ժողգործիքներ ստացան. (Ֆոտոշարք)
Երևանի պարարվեստի պետական քոլեջում այսօր ՀՀ բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաները ժողգործիքներ ստացան: Գործիքները ձեռք են բերվել «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով՝ 2015 թվականին: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ 2007 թվականից իրականացվող ծրագրի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժինները.
Ուորլիքը մեկնաբանել է ԵԽԽՎ-ում ընդունված հակահայ բանաձևը. Trend
Կարևոր է հիմքեր դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա համագործակցության համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԵԽԽՎ-ում Հայաստանի դեմ ընդունված «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությանը կանխամտածված կերպով ջրից զրկելու» վերաբերյալ բանաձևը: «Մենք հույս ունենք, որ փորձառու տեխնիկական մասնագետները կկարողանան քննարկել այդ և այլ հարցեր՝ ի
Հայկական ոսկե զարդերը «JUNWEX Петербург» միջազգային ցուցահանդեսում ներկայացնում են ոլորտի արդի հնարավորությունները
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 3-7-ը հայկական 4 ընկերություններ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեր երկիրը կներկայացնեն «JUNWEX Петербург» 24-րդ միջազգային ամենամյա ոսկերչական մասնագիտացված ցուցահանդեսին: «Ես սիլվեր», «Միտարիո գոլդ» ընկերությունները և «Դավթյան Դիզայն», «Երեմ Հովհաննիսյան» անհատ ձեռնարկատերերը կներկայացնեն իրենց արտադրանքը՝ ոսկյա զարդեր, արծաթյա սպասք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով հուշանվերներ, դասական և ժամանակակից թանկարժեք զարդեր: «JUNWEX Петербург»-ը
Թուրքիայի նախագահն Ադրբեջան կմեկնի փետրվարի 19-ին. APA
Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան կատարվելիք այցի ամսաթիվը: Այս մասին հաղորդում է APA-ն: Գործակալությանը հայտնի է դարձել, որ Թուրքիայի նախագահն Ադրբեջան կայցելի փետրվարի 18-ին: Այցի մանրամասները ճշտվում են: Նախատեսվում է, որ Էրդողանն Ադրբեջանում կմասնակցի Թուրքիա-Ադրբեջան Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Աշոտ Մանուչարյան.«Եթե ինձ ասեր՝ ես եկել եմ Քեսաբից, հաստատ իր հետ կհանդիպեի» (Տեսանյութ)
Աշոտ Մանուչարյանը համարում է, որ Նորք-Մարաշում ձերբակալված խմբի անդամները պետք է ազատ արձակվեն
«Իրանցիները կարող են «ողողել» Հայաստանը թվաքանակի առումով, բայց դա…». Վարդան Ոսկանյան
Մտածում է՝ իրանցիները շուտով «կողողեն» Հայաստանը, կամուսնանան մեր աղջիկների հետ, մեր տղաներն էլ՝ իրանցի աղջիկների հետ, ու այդպես մեր ազգային անաղարտությունը կաղճատվի:
Կա՛մ պետք է որոշ օլիգարխների զոհաբերեն, կա՛մ երկրի անվտանգության հարց է ծագում
Տասը տարուց ավելի է՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը գրեթե չի փոփոխվում. սա խոսում է այն մասին, որ մենք ոչ թե տեղում դոփում ենք, այլ հետընթաց է մեր երկրի համար: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ 2003 թվականից Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով որեւէ փոփոխություն չի արձանագրել: Ըստ այդմ, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2015-ին 35 է, նախորդ
Եվս մի փաստացի չգործող կուսակցություն միացավ «Հայկական վերածնունդ միավորմանը»
Նախօրեին տեղի է ունեցել «Շրջադարձ» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը և, նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել «Շրջադարձ» կուսակցությունը, վերակազմակերպման միջոցով
Տիգրան Աթանեսյան. Ճարտարապետական լուծումներ կան՝ առանց «Դոլմաման» քանդելու (Տեսանյութ)
Տիգրան Աթանեսյանի խոսքերով՝ չորս գույքի համար որպես հատուցում առաջարկել են մոտավորապես 160-170 միլիոն դրամ
Աշխատավայրերը չեն ապահովում կրծքով կերակրելու պայմաններ
Կրծքով սնուցումը կարող է կանխել փորլուծության դեպքերի գրեթե կեսը եւ շնչառական վարակների մեկ երրորդը. սրանք համարվում են մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության հիմնական պատճառները: Այս մասին են փաստում Բրիտանական Լանսեթ ամսագրի ուսումնասիրությունները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից, վկայակոչելով ամսագրի տվյալները, նշում են, որ կրծքով կերակրող կանանց մոտ կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի մակարդակի նվազում, իսկ երեխաների