Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի փաստացի չգործող կուսակցություն միացավ «Հայկական վերածնունդ միավորմանը»

Փետրվար 03,2016 15:26

Նախօրեին տեղի է ունեցել «Շրջադարձ» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը և, նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել «Շրջադարձ» կուսակցությունը, վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին:

 «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայություն

«Առավոտի» կողմից հավելենք, որ այս կուսակցությունը ստեղծվել է 2011 թվականի հունվարին, հիմնադիր ղեկավարն էր նախկին հանրապետական Սիմոն Ղոնաղչյանը (լուսանկարում): Հիմնադրման եւ հաշվետվություն ներկայացնելու փաստերից բացի՝ այս կուսակցության եւ նրա գործունեության մասին որոնողական համակարգերը չեն բերում որեւէ տեղեկություն: Կուսակցության կայքում կա հետեւյալ տեղեկությունը՝ հիմնադրումից հետո 2011 թվականի մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելու մասին որոշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29