Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական և արվեստի դպրոցները ժողգործիքներ ստացան. (Ֆոտոշարք)

Փետրվար 03,2016 15:53

Երևանի պարարվեստի պետական քոլեջում այսօր ՀՀ բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաները ժողգործիքներ ստացան: Գործիքները ձեռք են բերվել «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրով՝ 2015 թվականին:

Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ 2007 թվականից իրականացվող ծրագրի շնորհիվ հանրապետության մի շարք համայնքների դպրոցներում վերաբացվել են ազգային, լարային և փողային նվագարանների բաժինները. ամեն տարի մոտ 2400 աշակերտ անվճար երաժշտական կրթություն է ստանում:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

«Դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասը կամ մաշվածությունը խնդիրներ են մեզ համար: Վերջին շրջանում ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում մարզային դպրոցների կարիքները հոգալուն: Գործիքների բաշխումը մի քանի սկզբունքով է կատարվում: Առաջնահերթ, փորձում ենք խրախուսել այն երեխաներին, որոնք բարձր առաջադիմություն են ցուցաբերում: Կարծում եմ՝ դա արդար է: Բացի այդ, մանկավարժներին աջակցում ենք, որպեսզի վերջիններս նոր դասարաններ բացեն եւ ուսուցանեն վտանգված նվագարանները: Կփորձենք այդ դասարաններն առաջնահերթ ապահովել երաժշտական գործիքներով: Իսկ սոցիալապես անապահով երեխաները եւս ծրագրի ուշադրության կենտրոնում են»,-ասաց Արթուր Պողոսյանը:

Նրա գնահատմամբ՝ ծրագիրն արդարացնում է իրեն. «Մանկավարժներից արձագանքներ ենք ստանում, թե ինչ խնդիրներ եւ ձեռքբերումներ ունեն: Այս պահից սկսած՝ ձեւավորելու ենք նաեւ այս տարվա պահանջարկը, թե որ դպրոցներում ինչ գործիքների կարիք կա»:

Հավելենք, որ 2013-2015 թթ. ծրագրի շրջանակում ձեռք բերված 271 երաժշտական գործիքները տրամադրվել են 101 երաժշտական և արվեստի դպրոցների 271 սաների:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29