Օրվա լրահոսը

ՄԻՊ աշխատակիցները չհայտարարված այց են կատարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի աշխատակիցները 2016 թվականի դեկտեմբերի 01-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք հանդիսանում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներ, իրականացրել են չհայտարարված, մոնիթորինգային այց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: Խմբի անդամներն այցի ընթացքում առանձնազրույցներ են ունեցել քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների հետ, ինչպես նաև անմիջականորեն ծանոթացել են քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան. Հայաստանի խորհրդարանում կանայք քիչ են (Տեսանյութ)

Մեծ Բրիտանիան ջանում է մեծացնել կանանց ներգրավվածությունը երկրի տնտեսական եւ քաղաքական կյանքում

Մադրիդը խնայում է, Երեւանը՝ ոչ

Սա Մադրիդի գլխավոր հրապարակներից մեկի՝ Պուերտա դել Սոլի տոնածառն է: Արդեն երկրորդ տարին է՝ այն չի փոխվում: Մադրիդի քաղաքապետարանը շռայլություն է համարում անպատեհ ծախսեր անելը տնտեսական ճգնաժամ, արտագաղթ եւ աշխատատեղերի խնդիր ունեցող երկրում: Ի տարբերություն Մադրիդի քաղաքապետարանի՝ Երեւանի քաղաքապետարանը մեր մայրաքաղաքին տոնական տեսք տալու համար ամեն տարի 18-20 միլիոն դրամ է ծախսում: Ճիշտ է, ասում

Առայժմ կառավարությանը ձեռնտու է ներկայացնել տնտեսության իրական վատ վիճակը. «Ժամանակ»

Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), որ ոչ տնտեսագիտորեն արտահայտվելիս, «մի քիչ սխալվելով», կարելի է ընդունել որպես ՀՆԱ-ի ցուցանիշ): Տասը ամիսների կտրվածքով այն կազմել է ընդամենը 0.4%, որ կարելի է համարել զրոյական: «Անհանգստացնող» է այն, որ հոկտեմբեր ամսին սեպտեմբերի նկատմամբ արձանագրվել է գրեթե 19%-անոց անկում, իսկ 2015թ. հոկտեմբերի

Զիդանը, Կական և Համլետը. Մխիթարյանի հետաքրքիր պատմությունը

totoexpert.am. The Players Tribune հայտնի օնլայն ամսագրին պատմում է Հենրիխ Մխիթարյանը Իմ ամենավաղ հիշողություններից մեկն այն է, թե ինչպես եմ խնդրում հորս` Համլետին, ինձ իր հետ մարզման տանել իր ֆրանսիական ակումբում: Երևի հինգ տարեկան էի: 80-ականներին` մինչև իմ ծնվելը, հայրիկս խաղում էր խորհրդային բարձրագույն լիգայում մեր հայրենիք Հայաստանում: Նա փոքրամարմին, բայց շատ արագաշարժ հարձակվող էր:

Հայ պատգամավորը նշեց, որ ԵՄ-ից Հայաստանն ակնկալում է առավել մեծածավալ և տեխնիկական օժանդակություն

Դեկտեմբերի 1-ին Արևելյան գործընկերության երկրների Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող Եվրանեսթ ԽՎ Էներգետիկ և Տնտեսական հանձնաժողովների համատեղ նիստում ելույթ ունենալով՝ հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ Հայաստանն Իրանի,Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության հետ ձևավորում է միասնական և համադրելի էներգետիկ համակարգ, որը կարող է նաև արդյունավետ կերպով ինտեգրվել ԵՄ էներգետիկ շուկաների հետ: Միաժամանակ, հայ պատգամավորը նշեց, որ

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վերջին երկու տարիների ընթացքում 2,8 միլիոն դոլարի եկամուտ է ստացել Ադրբեջանից. «Ամերիկայի Ձայն»

Ամերիկացիներից շատերը ընդունում են, որ Դոնալդ Թրամփի նման նորընտիր նախագահ չի եղել նախկինում: «Ոչ ոք չգիտի իմ կարողության չափը»,- ասել է Թրամփը: Սակայն նրա ֆինանսական կարողության մասին 104 էջանոց փաստաթուղթը տալիս է որոշակի տեղեկություն: Նախագահի պաշտոնի համար թեկնածուները պարտավոր են քարոզարշավի ընթացքում ներկայացնել այդ փաստաթուղթը: Սակայն օրենքում առկա մի փոքր բացը թույլ է տալիս նորընտիր

Գերմաներեն լեզվի դասավանդման հայեցակարգը հանդիպման առանցքում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որ կազմում էին Հայաստանում գործող գերմանական կրթամշակութային ծրագրերի և կառույցների ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում գերմանական ներկայությունը գրեթե բոլոր ուղղություններով շոշափելի արդյունք է արձանագրել: Թերևս տեղյակ եք, որ մեր նախարարությունը

Մեխանիզմն ենք ուզում հասկանալ, պարոն Զուրաբյան. «Հրապարակ»

Հուշեք, խնդրեմ, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը, որպեսզի Կարեն Կարապետյանին հեռացնի եւ ինքը նստի վարչապետ։

ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ

Գիրք տասնութերորդ
Գլուխ վաթսունմեկերորդ

Առաջին հանրապետության անկումը (անիմացիոն տեսանյութ)

1920 թվականին սկսվեց Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը, որը նույն տարվա աշնանը Հայաստանի Հանրապետության համար սկսեց տալ իր դառը պտուղները: Սեպտեմբերի 28-ին թուրքական բանակը հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա: Իսկ նոյեմբերի 29-ին հյուսիս-արևելքից Հայաստան մտավ ռուսական 11-րդ Կարմիր բանակը: Արդյունքում, 1920 թվականի դեկտեմբերի 2-ին անկում ապրեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Տեսանյութում քննարկվում են այդ դեպքերն ու դրանց նախապատմությունն

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Հրազդանի, Ստեփանավանի, Տաշիրի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում և Տաշիրի տարածաշրջանի ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Մասիսի, Արտաշատի, Տաշիրի, Մարալիկի, Նոյեմբերյանի, Տավուշի, Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր Նախագահ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման հարցում: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան

ԼՂՀ ՊՆ. Լուրերն, թե իբր հայկական կողմը տվել է 1 զոհ և 9 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /շուրջ 1400 կրակոց/ հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /9 արկ/ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ /1 արկ/: Ընդհանուր

ԱՍԵԿՈՍԵ

Իհարկե, ՀՀԿ յուրաքանչյուր անդամ կցանկանար, որ նախագահը հնարավորինս ղեկավարեր երկիրը: Այլապես, պիտի ասեմ հետեւյալը, որ մենք դեռեւս մարդ չենք տեսնում, որը կկարողանա ղեկավարել մեր երկիրը: ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետաքրքիր նախաձեռնություն

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, ըստ ամենայնի, կհայտարարեն առաջիկա ընտրություններում միասնական դաշինքով գնալու մասին: Անկախ ամեն ինչից՝ դա, իմ կարծիքով, դրական փաստ է: Դրական է, որ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կարողացան մոռանալ վերջերս իրենց մեջ բռնկված կիսաանձնական բանավեճը: Քաղաքականությունն իրար սիրելու, իրարից նեղանալու եւ, ի վերջո, «լավ տղա լինելու» տեղը չէ: Քաղաքականությունը ծրագրեր

Իսրայել Հակոբկոխյանը չափից ավելի կրիտիկական պահանջներ էր դրել

ՀԲՖ համագումարը քվեարկությամբ վերստին բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ընտրեց Դավիթ Թորոսյանին: Այդ պաշտոնին հավակնողների շարքում նշվում էին նաեւ արտասահմանցի մասնագետներ, ինչպես նաեւ մեր լեգենդար բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը: Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Թորոսյանի վերադարձը եւ ի՞նչը խանգարեց Իսրայել Հակոբկոխյանի ընտրությանը: «Դավիթ Թորոսյանին վերադարձնելը անհրաժեշտություն էր:

Տուվայի մոտ բեռնատար տիեզերանավ է ընկել (Տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ին Բայկոնուրի տիեզերակայանից մեկնարկած «Պրոգրես» տիեզերանավը անհետացել է Տուվայի տարածքում՝ 190 կմ բարձրության վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսը»: Բեռնատար տիեզերանավը Միջազգային տիեզերակայան պետք է հասցներ 2 տոննա բեռ՝ վառելիք, ջուր, սննդամթերք, դեղորայք, գիտական սարքավորումներ: «Ֆրագմենտների մեծ մասն այրվել են մթնոլորտի խիտ շերտերում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Վթարի պատճառների մասին դեռ

Էդուարդ Շարմազանովն ու Ալիեւի ինքնագոլը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադարձավ նաեւ Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ  Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի` օրերս Բաքվում կայացած հանդիպմանը  եւ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարությանը: Ինչ վերաբերում է կրտսեր Ալիեւի կողմից  Լուկաշենկոյին Հեյդար Ալիեւի շքանշանի հանձնմանը եւ այն հայտարարությանը, թե հայր Ալիեւն է կերտել Ադրբեջան պետությունը, Շարմազանովը հետեւյալն ասաց. «Ալիեւը հայտարարեց, որ

Սուրիական բանակը ազատագրեց Սեքէն ալ Շապապի շրջանը. kantsasar.com

kantsasar.com. Այսօր, սուրիական բանակը շարունակելով Հալէպի արեւելեան հատուածի ազատագրումը, իր ամբողջական հակակշռին տակ առաւ հիւսիսարեւելեան շրջանին մէջ գտնուող Սեքէն ալ Շապապի շրջանը, որ կը գտնուի նախապէս ազատագրուած ռազմական գիտահետազօտական կեդրոնին դիմաց, Հալէպի օդակայանին ուղղութեան վրայ։ Մինչ այդ ահաբեկչական խմբաւորումներ կը շարունակեն իրենց հակակշռին տակ գտնուած շրջաններէն հրթիռակոծել խաղաղ բնակչութիւնը։ Սուրիական բանակի Հալէպի զինուորական գործողութիւններու գրասենեակէն

Որտե՞ղ է երաշխիքը, որ վետերոկում եւ սաունայում գտնվող պատգամավորի փոխարեն չեն քվեարկի

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պատգամավորը վետերոկում կարող է լինել, սաունայում լինել եւ նրա փոխարեն քվեարկեն, որտե՞ղ է երաշխիքը, որ նրա բացակայությունը հարգելի է՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Բերեք ամեն տեսակի օդում հնչած պատահական հայտարարությունները հիմք չընդունենք»:

Էդուարդ Շարմազանովը ներողություն կխնդրի, եթե ընդդիմությունը միավորվի

Ըստ ՀՀԿ խոսնակի, բոլորը պայքարում են ոչ միայն Հանրապետականի, այլեւ իրար դեմ:

Էդուարդ Շարմազանով. «Հայ-ռուսական միացյալ խմբավորումը հայազգի սպա է ղեկավարելու»

ՀՀԿ խոսնակը հեքիաթ է որակում այս համատեքստում հայ-վրացական հարաբերությունները լարելու մասին պնդումները:

«Ինչպես օգնել ադրբեջանական քարոզչությանը և վարկաբեկել սեփական երկիրը». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. Ֆեյսբուքյան ստատուս. «Հիմա սահմանին լարված է մեզանից թաքցնում են, կան զոհեր և վիրավորներ»: Պաշտոնական հերքում. «Սահմանին լարվածություն չկա, զոհեր և վիրավորներ չկան, խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել» Փոփոխված ստատուս. «Երեկ է եղել լարումը, մեզանից թաքցրել են, կան վիրավորներ»: Պաշտոնական հերքում. «Սահմանին լարում

Կարեն Կարապետյանը կդառնա ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ

Էդուարդ Շարմազանովը որոշ փակագծեր բացեց

Լուրերում կնոջ մասին քիչ են խոսում. Նվարդ Մանասյան

Նվարդ Մանասյանը համարում է, որ եթե լրատվական դաշտը կանոնակարգված լինի, մեծ դեր կարող է ունենալ եւ շատ խնդիրներ կարող են լուծվել

ԼՂ-ում վիրավորված 19-ամյա և 24-ամյա զինծառայողների վիճակը կայուն ծանր է. Tert.am

Երեկ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում վիրավորված 2 զինվորների վիճակը կայուն ծանր է, նրանց կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մուրացան» հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ  2 զինվորներ են վիրավորվել: «Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից

Քաղաքակրթությունը որոշել է դիմադրել եւ հաղթել տեղեկատվական պատերազմում

Մոսկվան հնձում է այն, ինչը խնամքով տարիներ ի վեր ցանել է Եվրախորհրդարանը նոյեմբերի 23-ին ընդունել է բանաձեւ, որով միացյալ Եվրոպայի երկրներին կոչ արեց հակազդել ռուսական եւ իսլամիստական քարոզչությանը: Ընդ որում, որոշման մեջ հատուկ նշվում է, որ հակազդեցությունն իրականացվելու է ոչ թե հակաքարոզչությամբ, այլ լուսավորչությամբ եւ ԶԼՄ-ներին սատարելով: Մոսկվան պաշտոնական խողովակներով եւ ԶԼՄ-ների միջոցով կոշտ պատասխան

Կադրային փոփոխություններ՝ Ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության շտաբը նոր ղեկավար ունի: Պաշտոնում նշանակվել է Հովհաննես Քոչարյանը, ով Իրավաբանական վարչության պետն էր, իսկ ավելի վաղ՝ Անձնագրային և վիզաների վարչության ղեկավարը։ Շտաբի նախկին ղեկավար Արամ Զաքարյանը տեղափոխվել է այլ վարչություն և նշանակվել Պետական պահպանության գլխավոր վարչության ղեկավար։

ՄԻՊ-ի որոշման արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանն անձին ազատ է արձակել

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում, որով արձանագրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի իրավունքների խախտում: Մասնավորապես, Պաշտպանը հաստատված է համարել, որ տեղի է ունեցել կալանավորված անձի իրավունքների խախտում` կապված անձի առողջական վիճակի և քրեակատարողական հիմնարկում նրան բժշկական օգնության ցուցաբերման հետ: Այս կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է որոշում կալանավորված անձին կալանքից

Լրահոս
Տանը նստել չլինի

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930