Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Միլս. «Շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ»

Փետրվար 03,2016 16:09

Այսօր, փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցած Սահմանադրական հանրաքվեի, նրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ընտրական համակարգը վստահելի, թափանցիկ եւ հանրության կողմից վերահսկելի դարձնելու քայլերի, Ընտրական օրենսգրքի վերափոխման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, հանրաքվեից հետո ստեղծված նոր քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:

Լեւոն Զուրաբյանը իր խոսքում ասել է. “Հայաստանի ներկա ընտրական համակարգը ուղղված է ոչ թե ժողովրդի կամարտահայտության իրականացմանը, այլ գործող իշխանությունների վերարտադրմանը եւ պետք է համախմբել Հայաստանի քաղաքական ուժերի եւ հասարակական ու քաղաքական նախաձեռնությունների, ինչպես նաեւ միջազգային հանրության ջանքերը՝ այդ համակարգը արմատապես փոխելու համար:”

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր խոսքում նշել է. “Մեր հանձնառությանը հավատարիմ՝ մենք, հատկապես 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախընթաց, շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ Հայաստանում ժողովրդավարական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ու թափանցիկության առաջընթացի շուրջ”:

Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յոսենը:

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29