Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ճանապարհների ձմեռային պահպանությունը կատարվում է շուրջօրյա (տեսանյութ)

Փետրվար 03,2016 17:08

Հանրապետության ողջ տարածքում ճանապարհաշինական ընկերությունների կողմից շարունակվում են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները:

Գորիսի տարածաշրջանում այս պահին փակ ճանապարհներ չկան: «Ոսմար» ՍՊ ընկերության ղեկավար Նելսոն Ոսկանյանի փոխանցմամբ՝ գիշերն այստեղ ձյուն է եկել, սակայն ճանապարհը ոչ մի րոպե փակ չի եղել: Ճանապարհը հիմա մառախլապատ է, սակայն տեսանելիությունը ցածր չէ: Ամբողջ գիշեր և այսօր առավոտից ճանապարհաշինարարները մաքրում, աղ ու ավազ են շաղ տալիս  ճանապարհներին, լայնացնում երթևեկելի հատվածները:

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, որը բքի և անբավարար տեսանելիության պատճառով ողջ օրը փակ էր, ճանապարհաշինարարների ջանքերի շնորհիվ  երեկ երեկոյան արդեն երկկողմանի երթևեկելի էր, և լիարժեք շահագործվում էր: «Ոսմար» ՍՊ ընկերության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ ճանապարհի մաքրման աշխատանքներին երեկ տեղում հետևում էր նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը:

Dzyun_6

Բերդ-Ճամբարակ հատվածում այս պահին աշխատում է ձյուն մաքրող տեխնիկան: Ընկերության ղեկավարի՝ Գագիկ Ադամյանի խոսքով, անբավարար տեսանելիության պատճառով այս ճանապարհահատվածը երեկվանից փակ է: Սակայն, չնայած գիշերը տեղացած ձյանն, այսօր առավոտից եղանակն արևային է, և «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության ճանապարհաշինարարներն անցել են գործի, որպեսզի հնարավորինս շուտ ճանապարհը բացեն։ Ընկերության ղեկավարը տեղեկացրեց նաև, որ անընդհատ հետևում են, որպեսզի այդ ճանապարհով երթևեկող վարորդները զերծ մնան եղանակի մատուցած անհարմարություններից:

Աշոցքում, որտեղ մի երկու օր առաջ ձյան հաստությունը հասնում էր մինչև 4 մետրի, այս պահին որևէ փակ ճանապարհ չկա: «Աշոցքի ԱՏՃ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը նշեց, որ այս գիշեր բուք է եղել և տեղացել է ձյուն, սակայն ընկերության աշխատակիցների ջանքերով ճանապարհը չի փակվել: Հիմա եղանակը կայուն է, տեղումները դադարել են, և այս պահին էլ ճանապարհի մաքրման աշխատանքներ են տարվում:

«Ճանապարհները բաց են, երթևեկությունն՝ անխափան»,- մեզ հետ զրույցում ասաց «Մեղրիի ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ղեկավար Ազատ Գասպարյանը: Մեր ճշտող հարցին, թե՝ խոսքը նաև Մեղրիի լեռնանցքի՞ն   է վերաբերում, պարոն Գասպարյանը դրական պատասխան տվեց: Այստեղ ամեն ժամ հետևում են եղանակային կանխատեսումներին ու տեղյակ էին, որ երեկ գիշերն, օրինակ, ձյուն պիտի տեղար: Ճանապարհը մաքրող տեխնիկան և ճանապարհաշինարարների հերթապահ բրիգադը աշխատում են 24-ժամյա հերթափոխով: Ազատ Գասպարյանը վստահեցրեց, որ ձյունն արագ մաքրելու և ճանապարհը միշտ բաց պահելու համար ընկերությունն ապահովված է աղ ու ավազով, ինչպես նաև անհրաժեշտ մեքենամեխանիզմներով։

Հիշեցնենք, որ Հանրապետության բոլոր մարզերում շուրջօրյա ժամանակացույցով շարունակվում են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները: Ճանապարհները մշակվում են աղ ու ավազով, ձյուն մաքրող մեքենամեխանիզմներն անընդմեջ աշխատում են։

Այլ մանրամասներ՝ տեսանյութում

 

ՀՀ ՏԿԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29