Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԳԻՐՔ՝ «ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ»

Մայիս 31,2011 00:00

\"\"Երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանի «Միքայել Արամյանց» գրքի շնորհանդեսը պատահականորեն չէր համընկնում Հանրապետության տոնին. 1918 թվականի մայիսի 28-ին հենց Միքայել Արամյանցի Թիֆլիսի բնակարանում Հայոց ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը:
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, բացելով շնորհանդեսը, հեղինակին եւ ներկաներին շնորհավորեց գրքի լույսընծայման կապակցությամբ, նկատելով, որ գիրքը մի յուրատեսակ տեղեկատվական շտեմարան է, որով կարելի է հիմնականում պատկերացում կազմել մեծանուն հայի մասին:
«Հեղինակի յուրատեսակ մոտեցումն այս գրքին՝ հնարավորություն է տալիս ընթերցողին անցում կատարել հետաքրքիր իրադարձությունների միջով, թափանցելով տարիների խորքը՝ ծանոթանալ մեծ բարերարի կենսագրությանը, անձնական կյանքին ու գործունեությանը,- ասաց նա,- իրադարձությունների զուգադրումը էլ ավելի բովանդակալից է դարձնում նյութը եւ ընթերցողին ստիպում անհամբեր սպասել դեպքերի հանգուցալուծման հեղինակային դիտարկմանը»:
Օրվա մյուս բանախոսների՝ բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանի, արձակագիր Վանուշ Շերմազանյանի, խոհարար Սեդրակ Մամուլյանի եւ այլոց համոզմամբ՝ գիրքը կհետաքրքրի ընթերցողների լայն շրջանակների եւ մոռացության մատնված Միքայել Արամյանցի անունն ուշադրության կարժանանա՝ հիմք դառնալով նրա կյանքի եւ գործունեության նոր մեկնությանը եւ նորանոր ուսումնասիրությունների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել