Archive for January 20th, 2012
-
-
Նոր խորագիր. Մտերմիկ զրույցներ
Այս խորագիրը ծնվեց բազմաթիվ ընթերցողների նամակները, մեր կայքում ու թերթում տպագրված տարբեր նյութերի՝ ընթերցողների արձագանքները ուսումնասիրելու արդյունքում: Մենք հասկացանք, որ ընթերցողների մեծ մասն անմիջական շփումների, մասնագիտական խորհուրդների եւ պարզ զրույցների կարիք ունի, ինչի հնարավորությունը կտրվի մեր նոր խորագրի շնորհիվ: Անկյունը վարում է հայտնի մասնագետներից մեկը, որի խնդրանքով, անունն առայժմ չենք [...]
-
Երգչուհի Սյուզի Մելիքյանը «քյարթո՞ւ» է
Երգչուհի Սյուզի Մելիքյանն այսօր հայտնվել է Anti-Qyart Movement of Armenia Facebook-յան խմբում: Anti-Qyart Movement of Armenia –ն QYARTASHOWBIZ! «տիտղոս» է շնորհել երգչուհուն ու նրա 16 լուսանկարները հրապարակել խմբում, որոնք էլ տհաճ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել Facebook-ցիների շրջանում: Նշեմ, որ խումբն իրեն թույլ է տալիս տարածել բոլոր այն մարդկանց լուսանկարները, որոնց [...]
-
ԴԱՀԿ-ն հաստատում է՝ փաստաբանի գույքի վրա արգելանք է դրվել
Ի հավելումն հունվարի 19-ի Aravot.am-ում «ՀԱԿ-ում քաղբանտարկյալների փաստաբաններին չե՞ն վճարել» հրապարակման՝ այսօր ԴԱՀԿ լրատվական ծառայությունից մեզ է փոխանցվել պաշտոնական հետեւյալ պարզաբանումը. «ՀՀ վարչական դատարանի կողմից 25.07.2011թ. տրված թիվ ՎԴ/3731/05/11 կատարողական թերթի համաձայն հայցագնի՝ 630.743 դրամի չափով պետք է արգելանք դնել պատասխանող Ա/Ձ Վարդուհի Էլբակյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։ Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ [...]
-
Դավիթ Հարությունյանը շատ դիտորդների կողմնակից է
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչները հայտարարել են, թե չեն կարող կատարել ՀԱԿ-ի պահանջը՝ առաջիկա ընտրություններին հետեւելու համար 2000 միջազգային դիտորդ ուղղարկել Հայաստան: Ի տարբերություն իշխանության մյուս ներկայացուցիչների՝ Դավիթ Հարությունյանը գտնում է, որքան շատ լինեն միջազգային դիտորդներն, այնքան լավ: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
-
Սասուն Միքայելյանը կհաղթի մեծ առավելությամբ
Aravot.am-ի հետ զրույցում Հրազդանի քաղաքապետի թեկնածու, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր եւ նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբում քարոզչության եւ լրատվության պատասխանատու Մեսրոպ Մեսրոպյանը` գնահատելով առաջիկա ընտրություններում ընդդիմադիր գործչի հաղթելու շանսերն ասաց. «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց մարդկանց հետ շփումների արդյունքում ներքին համոզմունք ունեմ, որ անպայման հաղթելու ենք [...]
-
ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է «PIPA» օրինագծով քվեարկությունը
ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդը որոշում է ընդունել հետաձգել «Մտավոր սեփականության պաշտպանության մասին» օրենքի («PIPA») նախագծով նախնական քվեարկությունը: Այս որոշումն ընդունվել է առցանց տարբեր ծառայությունների և շարքային օգտվողների կողմից արտահայտված բողոքի ազդեցության տակ: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հիշեցնում է, որ «Վիքիփեդիա» առցանց հանրագիտարանը չորեքշաբթի օրը ամբողջ օրով դադարեցրել էր անգլիալեզու [...]
-
Գյումրիում այրել են մանկահասակ երեխաների 21-ամյա մորը (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին, կիսափլուզված շենքի առաջին հարկում պահակը հայտնաբերել էր վառած կնոջ դիակ: Կինը 70 տոկոսով այրված ու գազանների կողմից հոշոտված էր եղել, հետևաբար և հնարավոր չէր եղել պարզել նրա ինքնությունը: Անմիջապես հարուցվել էր քրեական գործ` քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է սպանություն [...]
-
Դրսի անցուդարձին հետեւելու օրիգինալ տարբերակ
Այս տունը գտնվում է Երեւանի փողոցներից մեկում: Պատահաբար անցնելիս նկատեցի ու մտածեցի`տանտերը կամ հետաքրքրասերի մեկն է, ով ամբողջ օրը պատուհանի ետևում թաքնված հետեւում է դրսի անցուդարձին կամ չի ցանկանում ջանք թափել` պատուհանին հասնելու եւ դուրս նայելու համար, կամ էլ… ինքներդ մտածեք
-
Դատարանը 4-րդ անգամ երկարաձգեց Հովհաննես Թամամյանի կալանքը
Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ տեղի ունեցավ դռնփակ դատական նիստ եւ քննարկվում էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց [...]
-
Արագաչափին չես խաբի համարանիշի վրա նյութեր քսելով
Ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոնի ղեկավար Արսեն Ղազարյանը հորինվածք է համարում քաղաքում պտտվող լուրերը, թե իբր պետհամարանիշի վրա հատուկ նյութեր քսելով հեշտությամբ կարելի է խաբել արագաչափ սարքին: «Անհնար է որեւիցե փայլեցնող նյութով կամ ժապավենով քողարկել համարանիշը նկարահանող սարքից։ Միակ դեպքը, երբ համարանիշը կարող է տեսանելի չլինել, այն է, որ համարը չափազանց [...]
-
Ի՞նչ է կատարվում Հոլիվուդում
Շուտով « Сумерки»-ի հերոսների`Ռոբերտ Պատինսոնի և Քրիստյան Ստյուարդի նմանողությամբ կարտադրվեն տիկնիկներ: Յուրաքանչյուրը կարժենա 29.95 ամն դոլար: Արտադրությունը կիրականացնի Mattel բրենդը, որը պատկանում է Barbie ընկերությանը: Այս մասին հայտնում է gaganews.com-ը: Հիշեցնենք` ֆիլմի հերոսները իրականում էլ են սիրահար զույգեր: Վերջերս էլ աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը իր նախկին ամուսնու` Մարկ Էնտոնի հետ հանրության [...]
-
Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանին կադաստրում էլ գործ չտվեցին
Տևական ժամանակ է` Գյումրիում լուրեր էին շրջանառվում, որ կադաստրի Գյումրու նորաբաց գրասենյակի պետ նշանակելու են Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանին: Այս խոսակցություններն ինչ-որ տեղ պայմանավորված էին նրանով, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մարզպետ տիկնոջը թոշակի ճանապարհելիս` խոստացել էր, որ անգործ չեն թողնի նրան, ուժերը կօգտագործեն ինչ-որ համակարգում: Այսօր կադաստրի պետական կոմիտեի [...]
-
Արոնյանը ադրբեջանցի Հաշիմովին ծնկի բերեց
Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի վեցերորդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգմամբ աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր, հայաստանցի Լեւոն Արոնյանը Ադրբեջանի առաջատար շախմատիստներից Վուղար Հաշիմովին ստիպեց արդեն 41-րդ քայլում անձնատուր լինել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
-
Հակահետախույզին՝ 7 տարի
Այսօր աշխատանքային օրվա ավարտին՝ ժամը 17.55-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանի դատավճիռը: Նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ կաշառք վերցնելու դիմաց ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար: Մինչ դատավճռի հրապարակումը, Արմեն Տեր-Մինասյանը հանդես [...]
-
Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները շարունակվում են
Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր ավարտվել է Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադան “Ֆիզիկա”, “Մաթեմատիկա” և “Ինֆորմատիկա” առարկաներից: Այս մասին տեղեկանում ենք www.edu.am-ից: Օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով, ովքեր ներկայացրել են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ռումինայի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, [...]
-
Քաղծառայությունը Հայաստանում տասը տարեկան է
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով քաղծառայողներին հոբելյանի կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս տարիների ընթացքում կատարվել են մեծածավալ աշխատանքներ: «Պետությունը հենց քաղաքացիական ծառայողների միջոցով է շփվում քաղաքացիների հետ, մատուցում ծառայություններ, ուստի նրա բարձր վարկանիշը [...]
-
Համատեղ հայտարարություն Արտակ Նազարյանի գործը Տավուշ տեղափոխելու դեմ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` նախագահող դատավոր Սամվել Մարդանյան, 2012թ. հունվարի 18-ի միանձնյա որոշմամբ, առանց դատավարության մյուս մասնակիցների կարծիքը հարցնելու, 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության արտագնա նիստն ընդհատել և վերանշանակել է Տավուշի մարզում՝ Իջեւան քաղաքում: Դատավարության մասնակիցներին հնարավորություն չտրվեց [...]
-
ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի և ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հունվարի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ զինվորական դատախազի կողմից ներկայացրած 2011թ. Զինված ուժերում մահվան ելքով դեպքերի վիճակագրության վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զարմանք է առաջացնում: 2011թ. Զինված ուժերում գրանցված մահվան ելքով 36 դեպքերը զինվորական ծառայության անցնելու հետ կապված [...]
-
Բոստանջյանը նվեր տված հովազի մասին
«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ՀՀ նախագահին նվիրած հովազի շղթան ամենեւին էլ ադամանդից չէ», -այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքերով. «Նվերի գների վերաբերյալ, թե մեկ էլ ադամանդակո՞ւռ է, թե՞՝ այլակուռ՝ ոչ մեկը էդ մասին փորձագիտական եզրակացություն չի տվել: Ո՞վ ա տենց բան շոշափել, [...]
-
Հայ ալպինիստները կբարձրանան Իրանի ամենաբարձր լեռը
Հունվարի 24 – ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` 4 լեռնագնացներ, կմեկնեն Իրան, բարձրանալու համար վերջինիս ամենաբարձր լեռնագագաթը ` Դեմավենդ ( 5671 մ ), որտեղ փորձելուեն կատարել աննախադեպ ձմեռային վերելք: Պետք է նշել, որ հունվարի 25 – 28 Իրանում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքը Հայաստանի Ալպինիզմի [...]
-
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանապարհ է ընկել ԵԱԶԲ-ի հետ
Իսկ հաճախորդների հետ բանկը ճանապարհ է ընկնում նրանց բիզնեսը «միկրո» մակարդակից հասցնելով խոշորի Այսօր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Դմիտրի Ժուրբան կնքեցին պայմանագիր, որով ԵԱԶԲ-ն կտրամադրի 4 մլն դոլարի վարկային ռեսուրս՝ Հայաստանում փոքր ու մանր բիզնեսի վարկավորման համար: Պարոն Օսիպյանը մասնավորեցրեց, որ շահառուները կստանան [...]
-
Արդարադատության նախարար. Դատավորները չունեն ներքին անկախություն
«Պետք է ազատվենք այն վիճակներից, երբ ցանկացած փաստաբան իր պարտքն է համարում պարտված գործից հետո հավաքել լրագրողներին ու հիմնավորել իր՝ չակերտավոր պնդումները, թե տեսեք, ինչ անարդար դատական իշխանություն ունենք: Մյուս կողմից էլ՝ պետք է հստակ ու պարզ լինի , որ ցանկացած դատավոր, որը կոպիտ խախտում է կատարել, պետք է պատասխանատվության [...]
-
Վրաստանից «Արմյանսկի տեռորիզմ» գրքեր է բերել Հայաստան՝ հայտնվել է ԱԱԾ մեկուսարանում
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Ախալքալաքի բնակիչ Սպարտակ Ակոջյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Դատարան չէր ներկայացել նրա փաստաբանը՝ Էդուարդ Չինարյանը, տեղեկացնելով, որ հարազատի հուղարկավորման պատճառով չի կարող ներկա գտնվել: Սպարտակ Ակոջյանը Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատան տարածքից ձեռք է բերել «Արմյանսկի տեռորիզմ» ռուսերեն [...]
-
Պետդեպում ՀՅԴ-ին լավ են ճանաչում
«Առավոտի» այսօրվա համարում տեղեկատվություն էինք հրապարակել, համաձայն որի՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բավական տհաճ զրույց են ունեցել ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, ամերիկացիները դաշնակցականներին բաց տեքստով հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը: Ամերիկացիները լուրջ կասկածներ ունեն, որ ՀՅԴ-ականների [...]
-
«Խոզս սատկեց», «Նոր տարածք եմ գնել». Օն-լայն խաղերով տարվածների «դարդն ու ցավը»
Ո՞վ չի հիշում Terminator և Dendy համակարգիչները: Գնում էինք դրանց համար նախատեսված երիզները, հավաքվում էինք մի քանի հոգով ու սկսում մրցել` «ո՞վ կհաղթի Mario-ի մեջի էն դեվին»: Ժամանակները փոխվեցին: Marion մոռացվեց, բայց մրցակցությունը մնաց` արդեն «Территория фермеров»-ի ու «Мегаполис»-ի համար: Այս ու նմանատիպ խաղեր հնարավոր է խաղալ Odnoklassniki.ru սոցիալական կայքում: [...]
-
Տուժածների վիճակը կայուն ծանր է
Տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան, Մարտունի քաղաքում գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից, մարմնական վնասվածքներով Մարտունի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մարտունի քաղաքի բնակիչներ, 1964 թվականին ծնված Վանիկ Խաչատրյանը, նրա կինը՝ 1967 թվականին ծնված Սոնա Խաչատրյանը, եւ երեխաները` 1990 թվականին ծնված Նուշիկ Խաչատրյանը եւ 1995 թվականին ծնված Նարեկ Խաչատրյանը: «Մարտունու [...]
-
Վահան Հովհաննիսյանը՝ Հովհաննես Մարգարյանին. «Ջանալ պետք չէ»
Դաշնակցության եւ «Ժառանգության» այսօր կազմակերպած համաժողովում, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն իր ելույթում ամեն կերպ փորձում էր հիմնավորումներ բերել առ այն, որ այս՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեծամասնական կարգի պահպանումը ճիշտ է, թեւե ինքն էլ նկատեց, որ իրենց խմբակցությունը միակն է ԱԺ-ում, որ մեծամասնականով ընտրված պատգամավորներ չունի: Հովհաննես Մարգարյանից հետո ՀՅԴ [...]
-
ՀՀԿ-ն էլ էր ժամանակին կողմ համամասնական ընտրակարգին (Տեսանյութ)
Դաշնակցության եւ «Ժառանգության»՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված համաժողովում հնչած ելույթներից հասկանալի դարձավ, որ հայաստանյան քաղաքական դաշտում մեծամասնությունը կողմ է հենց այդ ընտրակարգին, բացառությամբ կոալիցիոն ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի: Անգամ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց, որ ինքը եւ իր կուսակից Վարդան Բոստանջյանն են կողմ համամասնական ընտրակարգին, քանի որ վերջինս [...]
-
Որ պատգամավորը քանի ծպտուն է հանել
«Ժառանգության» եւ Դաշնակցության՝ ի պաշտպանություն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կազմակերպած համաժողովում, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը համառոտ տեղեկանք ներկայացրեց այն մասին, թե ի՞նչ արդյունավետությամբ են աշխատել ԱԺ պատգամավորները: Ըստ այդմ, մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորներից 29-ը՝ 71 տոկոսը, հինգ տարվա ընթացքում «ոչ մի ծպտուն» չեն հանել Ազգային Ժողովում: 1-2 ծպտուն են [...]
-
Պրեսկոտի պահվածքը զվարճացրել է Նաիրա Զոհրաբյանին
«Ես այս օրերին ընթերցեցի իմ ընկերների շատ ոգեւորված մեկնաբանությունները, որ ԵԽԽՎ-ն դեմ է համամասնական ընտրակարգին: Ինձ զվարճացրեց այս տեսակետը»,- «Ժառանգության» եւ Դաշնակցության կազմակերպած համաժողովում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանին զվարճացրել է նաեւ ԵԽԽՎ համազեկուցողի պահվածքը՝ «ձեռքը կամ չգիտեմ ինչը սեղանին խփելը»: Նա հայտարարեց, որ պատասխանատվություն ունեցող ցանկացած [...]
-
Վթարային տնից տարհանում կատարվեց
Հունվարի 17-ին Տավուշի մարզի փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել, որ փլվում է Իջեւան քաղաքի բնակիչ, առաջին կարգի հաշմանդամ Մարիետա Բեկնազարյանի տունը: Փրկարարները պարզել էին, որ միահարկ տան հետնամասին հողազանգվածի փլվածքի հետեւանքով պատերի վրա առաջացել են ուղղաձիգ մեծ ճաքեր, առաստաղը, հատակը եւ դռները ձեւախախտվել են: 1977 թվականին կառուցված տունը կրավազային [...]
-
Գագիկ Մինասյան. ՀՀԿ-ն Սիլվա Համբարձումյանի ծառայությունների կարիքը չունի (Տեսանյութ)
Վերջերս գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ եթե որոշի պատգամավոր դառնալ, ապա որ կուսակցություն էլ գնա՝ այսքան աղմուկից հետո, նրան բոլորն էլ կընդունեն: Ընդ որում, տիկին Համբարձումյանը չէր բացառել, որ կգնա հենց Հայաստանի հանրապետական կուսակցություն, հավելելով, թե նույն կուսակցության անդամ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որը դեմ կլինի տիկնոջ անդամագրվելուն, կուսակցությունում [...]
-
«Ինչ անել, որ ճըպըլները, մականունավորները, խուժանները քաղաքին չտիրեն» (Տեսանյութ)
Այսօր «Հայելի» ակումբում «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, խոսելով օլիգարխ-գործարարների՝ պատգամավոր լինել-չլինելու մասին, կարծիք հայտնեց, թե փոխարեն նայեն ԱԺ պատգամավորների որակին, նայում են նրանց սոցիալական ծագմանը, պրոֆեսիոնալ շերտավորմանը եւ այլն. «Սա արվում է միտումնավոր: Փոխարեն ժողովրդին քարոզվի՝ ընտրության գնալ եւ ընտրել լավագույնին, ինչ-որ ուրիշ բաներ են ասվում՝ քանի որ գործարար [...]
-
Հրանուշ Խառատյան. Ադրբեջանում հայը կվախենա անգամ իր ազգակիցների հետ շփվել
«22 տարի առաջ Բաքվի տարբեր թաղամասերում հայերը ենթարկվում էին բռնության, կողոպուտի եւ անգամ բռնաբարության, շատերը ինքնասպան էին լինում՝ պատուհանից նետվելով: Հունվարի 13-ից հետո անօգնական մնացած բաքվահայերը թակարդի մեջ էին, նրանք թաքստոց էին փնտրում, սակայն օդանավակայաններն ու գնացքները փակ էին, ադրբեջանցիները, բառիս բուն իմաստով, հոշոտում էին նրանց: Մտնելով շենքեր՝ մոլագարները հարձակվում [...]
-
Գագիկ Մինասյանը ճիշտ չի համարում պատգամավորի ընտանիքի անդամներին գործարարությունից զրկելը
Այսօրվա ներքին քաղաքական իրավիճակն ու փոփոխված Ընտրական օերնսգիրքը հենց այն նախապայմաններն են, որպեսզի խորհրդարանական ընտրություններն անցնեն բարձր մակարդակով: Այսօր Մամուլի ազգային ակումբում խոսելով ներքաղաքական ներկայիս իրավիճակի մասին, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա. «Պետք է անենք ամեն ինչ, որ ընտրությունները լինեն օրենքի տառին համապատասխան եւ քաղաքացու, [...]
-
Ռուբեն Հովսեփյան. Հոլիվուդը էկել-խցկվել է մեր տները
Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը ներկայացրեց հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ կայանալիք ազգային կինոյի մրցանակաբաշխությունը եւ «Հայակ» մրցանակ-արձանիկը: «Մեր առաջին երեխան է, ուզում ենք լավ լինի»,- հուզված ասաց կինոկենտրոնի տնօրենը: Նա հայտնեց, որ «Հայակը» կհանձնվի 12 անվանակարգերում, լավագույնի տիտղոսին էլ հավակնում է 92 ֆիլմ: Արձանիկը, [...]
-
Հայտարարություն. Բանակում մահացության ելքով դեպքերի թիվը չի նվազել
2012 թվականի հունվարի 19-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2011 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը: ՀՀ զինդատախազը անդրադարձել է մահվան ելքով դեպքերին՝ ներկայացնելով, որ դրանք 2010 թ-ի համեմատությամբ 2011 թ-ին նվազել են 40 տոկոսով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից պարբերաբար իրականացվող [...]
-
Դիմանկար «կուբիկ-ռուբիկ»-ներից
It trend.am
-
Ստամբուլ-Երեւան ավտոբուսի ուղեւորներն արդեն հատում են վրաց-հայկական սահմանը
Ստամբուլից Երեւան ուղեւորվող ավտոբուսը, որի ուղեւորները գերության մեջ էին պահվում վրաց-հայկական սահմանին` Բագրատաշենի անցակետի մոտ, արդեն հատում են Հայաստանի սահմանը: Այս մասին Մեդիամաքս-ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ավտոբուսում գտնվում էր 47 ուղեւոր: Նրանք արդեն վերցրել են իրենց իրերը եւ հատում են վրաց- հայկական սահմանը»,- ասել է [...]
-
Գալուստ Սահակյան. Քաղաքական գործիչը շիմպանզեների դեմ պայքարող է
Դերասան Սերգեյ Դանիելյանի (Յոժ) արվեստագետների քաղաքականացվելու մասին հայտարարությանը, թե «Քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման բան է, օգտագործեցին, գնաց», այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Մտավորականության բարեկրթության դաշտն է խոտորված, սովորաբար մտավորականի հզորությունն այն է, որ կարողանում է ճանապարհ հարթել ու հասարակությանը այն ճանապարհով տանել, որ մտածողությունը [...]
-
Վարդան Այվազյան. «Տղամարդ եմ ման գալիս» (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի բանավեճը «Հայելի» ակումբում այսօր պարբերաբար վերածվում էր լեզվակռվի: Նախ Ֆելիքս Խաչատրյանը «խոտան» անվանեց ներկայիս Ազգային ժողովը՝ վերջինիս ընդունած օրենքներում եւ օրինագծերում խմբագրական ու սղագրական սխալները մատնացույց անելով, հետո պարբերաբար շտկում էր Վ. Այվազյանի լեզվական սխալները, ինչին ի պատասխան Վարդան Այվազյանն էլ [...]
-
Երիտասարդ իրավաբաններն էլ են մտահոգ Քաջարանի ապագայով
Երիտասարդ իրավաբանների Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանը «Կայուն զարգացում» հ/կ ներկայացուցիչների հետ այսօր եղել է մարզի Քաջարան գյուղում, որը վերջին ամիսներին աղմկոտ զարգացումների կենտրոնում է: Արշավիր Խալափյանն ուրախությամբ արձանագրում է, որ ավելացել են Քաջարանով մտահոգ բնապահպանական հ/կ-ները, ինքն էլ հիացած է գյուղապետ Ռաֆիկ Աթայանի պահվածքով. «Եթե այսպես շարունակվի հնարավոր կլինի [...]
-
Վանաձորի քաղաքապետ. «Ինչի՞, վա՞տ եմ ղեկավարում, որ չընտրվեմ»
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Լոռու մարզկենտրոն Վանաձորը 2011 թվականին աչքի է ընկել երկրաշարժի հետեւանքով անօթեւանների համար 52 բնակարան կառուցելով եւ մաքուր քաղաք ապահովելով. «Բոլոր ոլորտներում կատարած աշխատանքներով Վանաձորը առաջին տեղերում է»,- ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: 2011-ը ճգնաժամային տարի էր, աշխատատեղերը քիչ էին, բայց Վանաձորում մարտ-ապրիլ ամիսներին շինարարությունում [...]
-
Սեր առաջին հայացքից. «մինի» սիրահարվածություն, թե՞՝ ինքնախաբեություն
«Նոր տարուց առաջ մի աղջկա տեսա փողոցում, ժպտացինք իրար ու անցանք: Վայրկյաններ հետո ետ շրջվեցի, բայց նրան էլ չտեսա: Եւ այդպես ամեն օր նույն ժամին ես գնում էի այնտեղ ու իրեն սպասում: Հետագայում պարզվեց, որ նա մեր համալսարանից է: Նորից տեսնելով նրան հիասթափվեցի», – ասում է 20 – ամյա Վարդան [...]
-
«Հայաստանում քաղաքական իրավիճակը ասես լճացման փուլում է»
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում որեւէ փոփոխություն չի արձանագրում ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների ուղղությամբ. տպավորություն է, կարծես Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանեց հեղինակավոր կազմակերպության վերլուծաբան Քեթրին Մաչալեքը։ «Հիմնական տպավորությունն այնպիսին է, կարծես այժմ Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է, [...]
-
Ինչը երջանկացնում է հայաստանցիներին, չէր բավարարի արտասահմանցիներին
Համոզված է հոգեբան Լիլիթ Սարգսյանը «Եթե երջանկությունը լիներ մարմնական հաճույքների մեջ, ապա մենք պետք է երջանիկ անվանեինք ցուլերին, երբ նրանք խոտ են գտնում ուտելու համար: Հերակլիտի այս խոսքերն այսօր շատ տեղին են հնչում: 21-րդ դարի մարդն իր երջանկությունը տեսնում է ամբոխների, խաղատների, խնջույքների ու մարմնական հաճույքների մեջ: Ցավոք, շատերն առաջնորդվում [...]
-
Ակումբները նախապատրաստվում են-2
Շարունակում ենք ներկայացնել հայկական ակումբների նախապատրաստական փուլը: Երեւանի «Բանանցը» հետմրցաշրջանային մարզումները սկսեց դեկտեմբերի 21-ին: Մինչեւ տոները Ռաֆայել Նազարյանի սաները մարզումներ էին անցկացնում վարժասարքերի վրա՝ զուգակցելով դրանք սեփական մարզաբազայի արհեստական խոտածածկով խաղադաշտում կատարած թեթեւ վազքերով: Իսկ արդեն ամանորյա տոներից հետո թիմը վերսկսեց մարզումային գործընթացը հունվարի 8-ին: Առայժմ «Բանանցը» ոչ մի տեղ [...]
-
Եվս մեկ մրցույթ
Facebook-յան «Հայաստանի գիտական լրագրողներ» ակտիվ խմբից բացի, գործում է նաեւ դարձյալ ակտիվ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը: Վերջինս եւս հայտարարել է գիտական լրագրության մրցույթ։ Այն նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր հունվարի 1-ից մինչեւ մայիսի 1-ը տարբեր հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու [...]
-
«Ֆենոմենալ, իսկապես համեմատելի բնօրինակի հետ»
Տիգրան Մանսուրյանը բարձր է գնահատում Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը: Վերջերս անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով մշակութային ժառանգությանը, կանգ առավ «Սասունցի Դավիթ» էպոսի ու արվեստի տարբեր ճյուղերում նրա արտացոլմանը: Հիշատակվեցին Հ. Կոջոյանի, Ե. Քոչարի, Էդ. Իսաբեկյանի նկարաշարերը, դրամատիկական արվեստում՝ Արշավիր Ղազարյանի «Սասնա Մհեր» դրաման, կինոյում՝ ռեժիսոր [...]
-
Քննական ցուցակները շուտ կկախվեն՝ զինկոմիսարիատներին չխանգարելու համար
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց, որ փետրվարի 1-ից մեկնարկում է առաջին փուլի միասնական եւ կենտրոնացված քննությունների հայտագրումը, իսկ մարտի 15-ից հետո տվյալների բազավորման եւ ճշգրտման փուլն է: «Ճշգրտման ժամանակ շրջանավարտն իրավունք ունի ընդհանրապես հրաժարվել քննությունից, փոփոխել այն, նոր դիմում-հայտ [...]
-
Հայ կինոռեժիսորը Մոսկվայում նկարահանում է հայկական ֆիլմեր
Վերջերս Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում ցուցադրված «Ներսես Հովհաննիսյան-խճանկարային դիմանկար» եւ «Վերջին հանդիպումը Յավուրյանի հետ» փաստագրական ֆիլմերի ռեժիսորը Էդուարդ Համբարձումյանն է՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ Էդուարդ Համբարձումյանի թոռը: «Մինչեւ հիմա էլ պապիկիս դիմանկարը դրված է հայկական օպերայի նշանավոր գործիչների պատկերասրահում»,- մեզ հետ զրույցում հպարտությամբ ասաց կինոռեժիսորը։ Նա ինքն էլ Երեւանում է սովորել՝ [...]
-
Դատավոր-քաղաքացի վեճը ավարտման փուլում է
Փաստաբանը համոզված է, որ քննիչը խոչընդոտել է իրականության բացահայտմանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մերժել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրի դատավոր (այժմ՝ վարչական դատարանի դատավոր) Արման Թովմասյանի ու դատական կարգադրիչների նկատմամբ խուլիգանական վերաբերմունք ցուցաբերելու մեջ մեղադրվող Աշոտ Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի 3 միջնորդությունները: [...]
-
Նախկին պոլիտեխնիկի շենքի նկուղում հայտնաբերվել է կնոջ կիսայրված դիակ
Այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 10.55-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի բաժնից ահազանգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարար վարչություն և հայտնել, որ Սավոյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկում կնոջ կիսայրված դիակ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Գյումրու բաժնի և Շիրակի մարզի [...]
-
«Ավելի թափով քննադատեք մեզ»
«Մենք երբեւէ չենք ասել, որ ամեն ինչ հրաշալի է, այնքան դժվարություններ ու բացթողումներ կան, որ չեք պատկերացնի: Մենք չենք հասցրել ավելի լավ աշխատել՝ տարբեր պատճառներով: Այնպես որ, մենք ձեզ չենք հարգում ու գնահատում միայն նրա համար, որ դրվատանքի խոսք եք ասում կամ լավ ռեպորտաժներ անելու համար ենք սիրում: Մենք նույն [...]
-
Մինչեւ նախարարի անունը չեն տվել, «լայաղ» չեն արել սպասարկել
Հիվանդը 2 ժամից ավելի մնացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ընդունարանում, քանի որ բժիշկները չեն բարեհաճել գոնե առաջին բուժօգնություն ցույց տալ: Վերջին տարիներին մեր երկրի առողջապահության ոլորտում նկատելի բարեփոխումներ են իրականացվել, եւ եթե բուժոլորտին առնչվող որոշումներն ու օրենքները լիարժեք կիրառության մեջ մտնեն, ապա շարքային քաղաքացին, գոնե առողջության պահպանման հետ կապված հարցերում, [...]
-
Պանթեոն. Մեծ բացակաների ծառուղի
Պետրոս Դուրյանի հիշատակին Եթե մեզ թվում է, թե Հայոց Մեծերի Պանթեոնը, որն այսօր եւ ընդմիշտ Երեւանում է, եւ ընդամենը մեր անցյալն է եւ ամբողջական է՝ սխալվում ենք: Ինչպես նաեւ սխալվում ենք, երբ մտածում ենք, թե Եռաբլուրում հավերժություն ապրող տղաների շիրիմներն են մեր անցյալը… Ինչպես մեր Մեծերի, այնպես էլ մեր նահատակ [...]
-
Սեյրան Օհանյանը գիտի, թե որ բարձրաստիճան սպաներն են իրենց սպառել
Պաշտպանության նախկին փոխնախարարը՝ բանակի մասին Դուք նո՞ւյնպես «օբյեկտիվ իրողություն» եք համարում հայաստանյան բանակում ստեղծված իրավիճակը, երբ խաղաղ պայմաններում բավականին մեծ թվով զոհեր են լինում եւ ամենաարտառոց միջադեպերն են գրանցվում՝ «Առավոտի» հարցին պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց. «Ես հիմա բանակում չեմ, չեմ [...]
-
ԱՄՆ Պետդեպում սպառնացել են ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբին
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բավական տհաճ զրույց են ունեցել ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը, ամերիկացիները դաշնակցականներին բաց տեքստով հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը: Ամերիկացիները լուրջ կասկածներ ունեն, որ ՀՅԴ-ականների վերնախավի մի մասը ցանկանում է [...]
-
«Երկու կոպեկ էին տալիս, էդ է՞լ են ուզում կտրել»
Ընտրողների մեծ մասը համամասնականը մեծամասնականից չի տարբերում Վերջին շրջանում ընդդիմության թեթեւ ձեռքով քննարկումներ սկսվեցին ընտրական համակարգերի թեմայի շուրջ: «Համամասնական, թե մեծամասնական». այս է խնդիրն այսօր ընդդիմության համար, իսկ իշխանության համար, կարծես, նման խնդիր գոյություն չունի, եւ իշխանությունները չեն էլ մտածում որեւէ կերպ արձագանքել եւ խնդիրը քննարկել: Երեկ պարզվեց, որ այսպես [...]
-
-
Զինդատախազը բարկանո՞ւմ է
Երբ զինդատախազը ասուլիս է տալիս, շատ բնական է, որ նորմալ լրագրողները՝ նրանք, ովքեր արտահայտում են հասարակության շահերը, հարցեր կտան բանակում սպանությունների եւ բռնությունների մասին: Վիճակագրությունը, թե ինչպես է դատախազությունը կատարել եւ գերակատարել իր պլանները, ոչ հասարակությանն է հետաքրքրում, ոչ էլ, համապատասխանաբար, այդ լրագրողներին: Ներկայիս զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, որը զարգացած, լեզուներ իմացող մարդ է եւ հաստատ տեսել է, թե ինչպես են արեւմտյան երկրներում ընթանում ասուլիսները, այստեղ՝ Հայաստանում, որոշեց ասուլիսը վարել անձամբ եւ այդպիսով խուսափել անցանկալի հարցերից: Չնայած պարոն Կոստանյանը դա շատ լավ գիտի, բայց ստիպված եմ հիշեցնել, որ ասուլիսները վարում է տվյալ գերատեսչության մամուլի պատասխանատուն՝ մի մարդ, որի պարտականությունների մեջ է մտնում, մասնավորապես, շփվել լրատվամիջոցների հետ եւ դասակարգել բարձրացված հարցերը ըստ հրատապության: Բաց եւ նույնիսկ մեզ նման կիսաբաց հասարակություններում որքան շատ լինեն այդ հարցերի պատասխանները, այնքան հեշտ է տվյալ գերատեսչության աշխատանքը:
Իմ կարծիքով, ցանկացած հարցում հավասարապես սխալ է մի կողմից՝ խնդիրները սքողելը եւ հասարակության աչքերին թոզ փչելը, մյուս կողմից՝ դժբախտությունների հաշվին դիվիդենդներ հավաքելը կամ պարզապես խոսելն ու բողոքելը՝ որեւէ բանական լուծում աչքի առաջ չունենալով: Բանակի հարցում՝ մանավանդ: 98-99 թվականների հետ համեմատած՝ բանակում բռնության դեպքերի քանակը կտրուկ նվազել է՝ դա նույնիսկ Արթուր Սաքունցն է ընդունում:
-
Հաշմանդամ օդաչուներին նախագահականից ուղարկեցին արդարադատության նախարարություն
Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ցույց են անում հաշմանդամ օդաչուները: Ակցիայի մոտ 40 մասնակիցներ երկրի իշխանություններից պահանջում էին վերադարձնել իրենց պարտք մնացած գումարները, որոնք գոյացել են «Հայկական ավիաուղիների» լուծարման հետեւանքով: Այսօր հաշմանդամ օդաչուներին նախագահականից կրկին պատասխանել է նամակների բաժնի ղեկավարը՝ Աիդա Ասատրյանը, նրանց փոխանցելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար [...]
-
«Ժառանգություն». հայ հանրապետականները դանիացիներից ու շվեդներից ավելի ժողովրդավա՞ր
ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների կազմակերպած ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու համատեղ օրենսդրական նախաձեռնությանը նվիրված համաժողովում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունն այս պահին է ներկայացվել, քանի որ չեն տեսնում ազատ եւ արդար ընտրություն անցկացնելու իշխանության կամք: Ըստ նրա, այդ կամքը [...]
-
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը՝ Հրանտ Դինքի սպանության գործի մասին
ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր ամենօրյա մամուլի ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հրանտ Դինքի սպանության գործին, ինչպես նաև Թուրքիայում դատական մարմինների անկախության խնդրին: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ Արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդին լրագրողներից մեկը ուղղել է հարց՝ նշելով, որ հունվարի 19-ին Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել հայազգի լրագրող [...]
-
ՀՌԱՀ-ն էլի խախտումները չի տեսնում
Այն, որ մենք հեռուստաէկրաններին տեսնում ենք ոչ թե «Ա-թի-վի», այլ՝ «ATV», կամ ոչ թե «ԱրմՆյուզ», այլ «ArmNews»՝ դա, ըստ ՀՌԱՀ-ի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի խախտում չէ: Պարզվում է՝ ՀՌԱՀ-ը նույնպես գտնում է, որ հեռուստաէկրանին ներկայացված է հեռուստաընկերության «նկարը», ինչպես ասել էր «Ա թի-վիի» տնօրեն Վահագն Խաչատրյանը, կամ այլ կերպ [...]
-
Արմավիրի մարզպետն էլ թարս չի
Հունվարի 16-ին «Արմավիրի մարզպետը կամ «շուռ տված» կամ «սխալ» ՀՀԿ-ական է» հրապարակմամբ Aravot.am-ը գրել է, որ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի նկարը շուռ տված է ու ստացվել է, որ նա, ի տարբերություն իր կուսակցական ընկերների, հանրապետական կուսակցական կրծքանշանը կրում է պիջակի աջ հատվածում: «Մարզպետի համար լավ է, որ [...]
-
Հայտարարություն. Ստեղծեք հիմնադրամներ, որոնք կօգնեն բնապահպանական շարժմանը
Հայ ժողովրդից իշխանությունը բռնազավթած ներկա ռեժիմը ավարտելով մի քանի սերունդների կողմից ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ինքնասեփականաշնորհումը, անցել է Հայաստանի ընդերքի յուրացմանը`վերջին տարիներին ահռելի չափերի հասցնելով Հայաստանի բնության անապատեցումը ու բնական պաշարների անխնա, գիշատչական շահագործումը, որի հետևանքով Հայաստանը էկոգաղութացվում է և վերածվում հարուստ երկրների հանքահումքային կցորդի։ Վերջին շրջանում ակնհայտ մեծացել է հայ ժողովրդի քաղաքացիական ակտիվությունը, ինչն [...]
-
Քանդվում է Լինսի հիմնադրամի կառուցած ճանապարհը
2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Տավուշի մարզի մի հատվածում սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Ճանապարհը կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Շինարարության համար, մեր տվյալով, ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: Ներկայումս այս ճանապարհում, շուրջ 20 տեղ ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ: Պատճառը, [...]
-
Լեռնապատցիները դիմում-բողոք են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին.
Համայնքապետի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի մի խումբ բնակիչներ դիմում-բողոք են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թումաղայանի` նույն համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցը վերացնելու եւ քրեական գործի [...]
-
Եթե իշխանությունը բարի կամք դրսեւորի եւ բոլորը նույն կետից վազեն
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից www.aravot.am-ը հետաքրքրվեց, ժամանակային առումով իրատեսակա՞ն է ՀՅԴ եւ «Ժառանգության» համատեղ օրինագիծը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ սահմանելու մասին, առավել եւս, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ նախագահն ու փոխնախագահը հայտարարել են, թե ժամկետների մեջ չեն տեղավորվի, նաեւ քաղաքական որոշում ունեն պահպահել 41 մեծամասնական [...]
-
Ամենաարտառոց որոնողական հարցումները
It trend.am
-
Ո՞ւմ է պետք մանդատը, եթե դրանով անգամ դատարանի դահլիճ չես կարող մտնել
Երեկ ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանը փորձել է մտնել դատարանի դահլիճ, որտեղ ընթանում Էր Մարգար Օհանյանի դատավարությունը, բայց դատական կարգադրիչները պատգամավորին թույլ չեն տվել մտնել դահլիճ՝ պատճառաբանելով, որ այնտեղ ազատ տեղ չկա։ «ՉԻ»- Վստահաբար կարելի է պնդել, որ սա կազմակերպված դիվերսիա է եւ խորհրդարանական ընտրություններից աոաջ պատգամավորական մանդատի «գինը գցեյու» [...]
-
Օլիգարխները մեծապես նպաստեցին մեր հասարակության ծայրահեղ քրեականացմանը
Օլիգարխները անկեղծորեն համարում են, թե այն ամենը, ինչ անում են, նպաստում է երկրի բարօրությանը։ Բազմազան կուսակցություններ ստեղծելու փորձերը նրանց թվում են կանխահայտորեն հաջողության դատապարտված, քանզի անկեղծորեն համոզված են, թե այն, ինչը իրենք լավ են համարում մարդկանց համար, իսկապես օգտակար է։ Օլիգարխները առանց ամաչելու ուղարկում են իրենց սպասավորներին խորհրդարան, իրենց սիրուհիներին [...]
-
Արամ Սարգսյան. Լավ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը սկսի իր փողերը ծախսել
Հատված «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հարցազրույցից: – Պարոն Սարգսյան, քաղաքական ուժերի վերադասավորման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ինչքանո՞վ եք ռեալ համարում։ – Ես ընդհանրապես համարում եմ, որ շատ լավ է, որ նա այդ հույսերը փափագի եւ սկսի իր փողերը ծախսել. գոնե մի լավ բան արած կլինի այս ժողովրդի համար։ Նա [...]
-
Առցանց հեռարձակում ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համաժողովից
ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցություններն այժմ անցկացնում են համաժողով` նվիրված Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու համատեղ օրենսդրական նախաձեռնության հետ կապված խնդիրների և հետագա քայլերի քննարկմանը: Համաժողովին մասնակցում են նաեւ ՀԱԿ-ի, ՀՀԿ-ի. ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, «Ազատ դեմոկրատների», ՄԱԿ-ի եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: «Երկիրն» առցանց հեռարձակում է այդ համաժողովը: [...]
-
ՀՀ կառավարական մասնաշենքի մի մասը պարսիկներին վաճառելու շուրջ
ՀՀ կառավարությունը երեկ որոշել է Ամիրյան 6 հասցեում գտնվող կառավարական N2 մասնաշենքի հասարակական նշանակության 790քմ ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձեւով 1,5 միլիարդ դրամով կամ 4 միլիոն ԱՄՆ դոլարով օտարել գույքի վարձակալ «Մելլաթբանկ» ընկերությանը։ Այսինքն՝ պարսիկները ՀՀ մայրաքաղաքի սրտում գտնվող կառավարական մասնաշենքի մեկ քառակուսի մետրի դիմաց վճարելու են մոտ 5000 [...]
-
Համակարգչային մկնիկներ՝ ամեն ճաշակի համար
It trend.am
-
Հայկո. Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին էլ եմ երգել
Հատված երգիչ Հայկոյի հետ հարցազրույցից – Հայկո, որոշել եք, որ նախընտրական քարոզարշավներին չեք մասնակցելու։ Սակայն բոլորը հիշում են, որ Դուք հայտնի եք Ձեր ակտիվությամբ։ Մինչեւ իսկ 1998, 2003թթ. Ռոբերտ Քոչարյանի նախընտրական գլխավոր տեսահոլովակի երգի հեղինակն ու կատարողն էիք Շուշան Պետրոսյանի հետ։ 2008 եւ 2009-ին նույնպես մասնակցել եք քարոզարշավին։ Ի՚՞նչ է [...]
-
Անդրանիկ Նիկողոսյանը կմասնակցի Պուտինի նմանակների մրցույթին
Ամեն տարի Լաս Վեգասում անցկացվում է Վլադիմիր Պուտինի նմանակների մրցույթ: Ռուսաստանի նախկին նախագահին նման և ոչ այդքան նման մարդիկ մոլորակի բոլոր անկյուններից հավաքվում են` իրենց ուժերը փորձելու Putin Impersonation Tournament հեղինակավորոտ մրցույթում: Այս տարի Հայաստանը (կամ Ռուսաստանը. մասնակիցը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել) կներկայացնի ԱՊՀ երիտասարդական բարիդրացիականության, «Ռուսաստան Forever» հասարակական կազմակերպության, [...]
-
Ֆաշիզմի դեմ ցույց` Մոսկվայում
Հարյուրավոր մարդիկ երեկ երթով անցել են Մոսկվայի կենտրոնով: Ըստ երթի մասնակիցների` երկրում աճում է ֆաշիզմը: Ակցիայի մասնակիցների մոտ եղել են պաստառներ` ի նշան 2009 թվականի հունվարի 19-ին օրը ցերեկով Մոսկվայի կենտրոնում սպանված իրավապաշտպան Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրող Անաստասիա Բաբուրովայի հիշատակի հանդեպ հարգանքի: Այդ հանցագործության համար դատարանը անցած տարվա մայիսին մեղավոր [...]
-
Ընդդիմադիրների գործողությունների մեկնարկը միասնական չէր
Կարելի է ասել, որ ընդդիմադիր ուժերը սկսում են իրենց ակտիվ գործողությունները նախընտրական շրջանում։ Սակայն հատկանշական է, որ նրանք սկսում են ամենեւին ոչ միասնաբար։ Այսինքն՝ չնայած փոխադարձ աջակցության մասին հայտարարություններին, այնուամենայնիվ միասնական մեկնարկի գաղափարը ընդդիմադիր դաշտում այդպես էլ առաջ չգնաց։ Ընդ որում՝ խոսքը նույնիսկ ընդհանրական, պլատֆորմային մեկնարկի մասին չէր, այլ ընդամենը [...]
-
ԵԱՀԿ-ն կշարունակի հետեւել Հրանտ Դինքի գործին
ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ «կշարունակի հետեւել Դինքի գործին եւ ԵԱՀԿ պետություններում բոլոր այն գործերին, որտեղ լրագրողները սպանվել են իրենց մասնագիտական գործունեության հետեւանքով»: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ԵԱՀԿ-ն, Դունյա Միյատովիչը հայտարարել է այս մասին հունվարի 19-ին` «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ [...]
-
Անդրեյ Արշավինը 60 հազար ֆունտ ստերլինգով ֆուտբոլային տոմս է վաճառել
Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի եւ «Արսենալի» խաղացող Անդրեյ Արշավինը Լոնդոնում կազմակերպված բարեգործական աճուրդում իր թիմի եւ Անգլիայի առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հանդիպման մեկ տոմս հյուրերից մեկին վաճառել է 60 հազար ֆունտ ստերլինգով: Դա «Պրեմիեր լիգայի» պատմության մեջ երբեմնի վաճառված ամենաթանկ տոմսն է: Ակցիայի շրջանակներում հավաքված ավելի քան 300 հազար ֆունտ [...]
-
Բանգլադեշցի Համոն է՞լ դարձավ քաղբանտարկյալ
Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է Բանգլադեշցի Համո անունով հայտնի Աշոտ Ավետիսյանին երկամսյա կալանքի ենթարկելու մասին ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչականի միջնորդությունը։ Ավետիսյանը մեղադրվում է խուլիգանության համար, եւ նրան սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում։ Ընդամենը նախորդ օրը ձերբակալված Բանգլադեշցի Համոյի շուտափույթ կալանավորումն արդեն որեւէ կասկած չթողեց, [...]
-
Մեզնից ո՞վ կհաղթահարեր գենետիկ թշնամանքը եւ իր կրծքին կփակցներ՝ «ես թուրք եմ»
Հրանտ Դինքի մահվան 5-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույցի տեսարանը տպավորիչ էր։ Հինգ տարի առաջ այս օրերին Թուրքիան փոթորկվել էր հայազգի մտավորականի սպանության փաստից, եւ դա ինչ-որ տեղ հասկանալի էր՝ երիտասարդ, ազնվական մարդու, մեծ մտավորականի մահը ցնցել էր երկիրը։ Բայց հինգ տարի անց «ոխերիմ» թշնամու զավակներից մեկի մահվան [...]
-
Աշխարհի չեմպիոնը Խանջյան փողոցում կրակոցներ է արձակել
Երեկ՝ հունվարի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, ինչպես նաև ոստիկանության կենտրոնականի բաժնի և պարեկապահակային ծառայության աշխատակիցները ոստիկանության կենտրոնականի բաժին են խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ 26-ամյա Կամո Ունանյանին։ Ֆոտոլրագրողը [...]
-
Սելիմի լեռնանցքը էլի փակվեց
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից տեղեկացանք, որ գիշերը եւ այս առավոտ տեղացած եւ տեղացող առատ ձյան պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ հատվածը` այստեղ մերկասառույց է: Մերկասառույց կա նաեւ Ալավերդու, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության հետևանքով դժվարանցանելի են Աշոցք-Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար, Գյումրի-Ջաջուռ, Գյումրի-Քեթի, Քուչակ-Ապարան, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածները: Նախարարությունը [...]
-
Սատարում ենք Պուտինին, վսյո…
ԱՊՀ երկրների երիտասարդական միության վարչության խորհուրդը որոշել է փետրվարի 2-ից Հայաստանում բացել «Պուտին» ակումբը: Նպատակը՝ «ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի՝ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ գաղափարների մասսայականացում… «Պուտին» ակումբը կգործի Հայաստանում՝ Ռուսական գրքի տներում։ Ինչպես նշված է տարածված հաղորդագրության մեջ, ակումբներում հնարավորություն կլինի ծանոթանալ Պուտինի վերաբերյալ գրականությանը, վավերագական ֆիլմեր դիտել [...]
-
Թուրքն ու վրացին պատանդ են պահում 47 անձի
Այսօր՝ հունվարի 20-ին, արտակարգ իրավիճակ է արձանագրվել հայ–վրացական սահմանին։ Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հայ–վրացական սահմանին՝ Բագրատաշենի անցակետի մոտ, վրացական կողմում կանգնած է Թուրքիայի Ստամբուլ քաղաքից Երևան ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, որի 47 ուղևորները գերի են պահվում ավտոբուսի թուրք և վրացի 2 վարորդների կողմից։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ [...]
-
Երեկ հիվանդանոցում մահացել է լեռնադահուկային ֆրիսթայլի աստղը
Կանադացի լեռնադահուկորդուհի Սառա Բյորքը (Sarah Burke) մահացել է մարզման ժամանակ ստացած ծանր վնասվածքներից: Ֆրիսթայլից աշխարհի 2001 թվականի չեմպիոնն ու «X-Games» ձմեռային խաղերի քառակի հաղթողը, որը պլանավորել էր մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին, հունվարի 10-ին հերթական մարզմանը վայրէջքի ժամանակ ընկել էր եւ գլխի ու ներքին օրգանների ծանր վնասվածքներով՝ անգիտակից վիճակում ուղղաթիռով տեղափոխվել [...]
-
Ավտոմեքենաների պատուհանները կդառնան ինտերակտիվ էկրաններ (տեսանյութ)
GeneralMotors ընկերությունը մշակել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս մեքենայի ապակիները էկրան դարձնել: Windows of Opportunity (WOO) ժամանցային համակարգը, որն օգտագործում է օպտիկական զգիչներ (սենսորներ) և տեղաշարժման փոխանցիչներ, հնարավոր է դարձնում, օրինակ, նկարել պատուհանների վրա կամ հաղորդագրություններ ուղարկել: WOO-ի հավելվածների մշակմամբ զբաղվում է FUTURELAB իսրայելական ընկերությունը: Հաղորդում է Gizmag-ը: GM-ի [...]
-
Պայթյուն Մարտունիում. ընտանիքի բոլոր անդամները տեղափոխվել են հիվանդանոց (Տեսանյութ, տեսաշար)
Այսօր՝ հունվարի 20-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները ահազանգ են ստացել, որ Մարտունու քաղաքի Աբովյան 4 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ նշված հասցե է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ։ Արդեն պայթյունի վայրից ոստիկանները [...]










