Archive for January 31st, 2012

  • Ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցներ հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող  հյուրանոցի սեփականատիրոջը

    Ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցներ հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող հյուրանոցի սեփականատիրոջը

    Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Իվանովի 10 տան բնակիչ, 32-ամյա Նավասարդ Աբգարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նրան հայտնաբերել են իր տանը։ Դիլիջանում ֆոտոլրագրողին պատմել են, որ Ն. Աբգարյանի [...]

     
  • Զզվում են՝ ամենքից, ամեն ինչից

    Զզվում են՝ ամենքից, ամեն ինչից

    «Յախք, ես ինչ կեղտոտ պադյեզդա», «Ես քեզանից ոնց եմ զզվում», այս ու նման այլ արտահայտություններով է ողողված մեր հեռուստաեթերը, բայց առօրյայում էլ դրանց պակասը չկա: Մարդիկ բողոքում են, նյարդայնանում, մեկ-մեկ էլ զզվում` մեկը հարևանի կեղտոտ շնից, միջատներից, մյուսը՝ ուսուցչուհու ձայնից, շատերն էլ` ամեն ինչից: Facebook-ում էլ կան այսպիսի էջեր . [...]

     
  • «Մեր  միլիարդատերերն էլ են  պարտքերի մեջ»

    «Մեր միլիարդատերերն էլ են պարտքերի մեջ»

    Այսօր Aravot.am-ը Գյումրու  պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր  Վարդևան Գրիգորյանից հետաքրքվեց, թե ինչքա՞ն աշխատավարձ է  հարկավոր տալ դասախոսներին` բուհական կոռուպցիային  վերջ դնելու համար: Ինչպես հայտնի է`  կիրակի օրը  առաջին անգամ 77-ամյա բուհի  պատմության մեջ  անպատվաբեր մի  փաստ գրանցվեց. հեռակա բաժնում սովորող ու դասի չհաճախող ուսանողից  150 հազար դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով [...]

     
  • Վիվալդի. «Գարուն»

     
  • Նորից հետաձգվեց կամ «դեղին քարտ» պաշտպաններին

    Նորից հետաձգվեց կամ «դեղին քարտ» պաշտպաններին

    Բերդի տարածաշրջանի «Մեհրաբներ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց: Հունվարի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսված դատական նիստին ներկա էին գործով ամբաստանյալները, մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը, ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը եւ ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը: [...]

     
  • Ճանապարհը վտանգավոր է

    Ճանապարհը վտանգավոր է

    Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհը թեեւ երթեւեկելի, սակայն սառած եւ վտանգավոր է: Հունվարի 31-ին ժամը 15-ի սահմաններում Սարիգյուղի մուտքի մոտ կանգնած էր  վրացական համարանիշներով բեռնատար, որը  սահելով` ճանապարհից դուրս էր ընկել: Վրացի վարորդ Թամազն ասաց,որ մեկուկես ժամ այդտեղ «լռված է» : Նա Փոթիից 15 տոննա սանտեխնիկա էր տեղափոխում Երեւան: Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհում Ոսկեպարի  [...]

     
  • Դիվանագիտական կորպուսը` «Սիվիլիթասում»

    Դիվանագիտական կորպուսը` «Սիվիլիթասում»

    Սիվիլիթաս հիմնադրամն այսօր ընդունեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին` նրանց ներկայացնելով հիմնադրամի չորրորդ տարեկան զեկույցը: «Հայաստան 2011. առանց պատրանքների» զեկույցը 2011 թվականն ամփոփող քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային զարգացումներին առնչվող փաստերի և վերլուծությունների համադրություն է: Ռումինիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Եվրոպայի [...]

     
  • Հրազդանցիներին զայրացրել է այն հանգամանքը, որ բժիշկները ստահոդ լուրեր են տարածում (տեսանյութ)

    Հրազդանցիներին զայրացրել է այն հանգամանքը, որ բժիշկները ստահոդ լուրեր են տարածում (տեսանյութ)

    Երեկ՝ հունվարի 30-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հողին հանձնվեց 4-ամյա Միլենա Մարտիրոսյանը։ Արդեն տեղեկացրել ենք այս փոքրիկի հետ կատարված դեպքի մասին: Ինչպես Հրազդանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Միլենայենց տանը հավաքված են մեծ թվով անձինք, հիմնականում՝ հարազատներ և հարևաններ։ 4-ամյա երեխան մահացել էր հունվարի 28-ին, սակայն մինչ մահանալը՝ [...]

     
  • ՀՀԿ-ականները պնդում են, որ Սամվել Ալեքսանյանը ակտիվ քաղաքական գործիչ է, ոչ թե գործարար

    ՀՀԿ-ականները պնդում են, որ Սամվել Ալեքսանյանը ակտիվ քաղաքական գործիչ է, ոչ թե գործարար

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ գործարարությունն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն՝ տարբեր պատգամավորների կողմից տարբեր կերպ է ընկալվում: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը մեկնաբանեց, որ եթե կան գործարարներ, որոնք քաղաքական շահեր ու հետաքրքրություններ ունեն, ցանկություն ունեն նաեւ զբաղվել քաղաքականությամբ, ապա այդ ցանկությունը հնարավոր չէ սահմանափակել. «Նախագահը չի [...]

     
  • ՀԱԿ համակարգողը հանդիպեց ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցչի հետ

    ՀԱԿ համակարգողը հանդիպեց ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ ներկայացուցչի հետ

    Հունվարի 31-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դեպարտամենտի փոխղեկավար Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների խորհրդատու Ռաուլ Լուչիան Մուրեշանի հետ: Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց այցելության նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անհրաժեշտության ու նպատակահարմարության մասին ԵԱՀԿ ղեկավարությանը զեկուցելն է: Պաշտոնական Երեւանի համապատասխան [...]

     
  • Բնական վիճակ

    (Տեսանյութ) Նախանձը հիվանդություն է, վատ հատկանիշ, այն քայքայում է մարդու ուղեղը, մոլորության մեջ գցում ու վատ արարքների դրդում՝ հոգեբաններն են ասում: Եվ քանի դեռ մարդը նախանձում է մեկ ուրիշի հաջողությանը, գեղեցկությանը, ճարպկությանը, համարձակությանը… նա զրկվում է վերջինին հասնելու հնարավորություններից: Նախանձողը ենթագիտակցության մեջ պարբերաբար ծրագրեր է կազմում, իր «կարճ խելքով» փորձում [...]

     
  • Դավիթ Հարությունյան. կարճաժամկետ դիտորդները տեղյակ չեն լինում տվյալ երկրի օրենսդրությանը

    Դավիթ Հարությունյան. կարճաժամկետ դիտորդները տեղյակ չեն լինում տվյալ երկրի օրենսդրությանը

    Հունվարի 31-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դեպարտամենտի փոխտնօրեն Նիկոլա Շմիդտի եւ ընտրությունների հարցերով ԺՀՄԻԳ խորհրդական Ռաուլ Մուրեշանի հետ: Ըստ խորհրդարանի պաշտոնական կայքէջի՝ Առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց առաջ հյուրերին հետաքրքրում էին օրենսդրության վերաբերյալ որոշ հարցադրումներ: Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը արժանացած Ընտրական օրենսգրքին` ԱԺ պետական-իրավական [...]

     
  • Դարձյալ կառաջադրվի՞ ՀՀ նախագահի եղբայրը

    Դարձյալ կառաջադրվի՞ ՀՀ նախագահի եղբայրը

     Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանին հարցրեց՝ ճի՞շտ են լուրերը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս ընտրություններին չի ուզում եւ թույլ չի տալիս, որ իր եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը մասնակցի, որովհետեւ այդ մասին մամուլում արդեն քննարկումներ կան: Նա չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել՝ ասելով, որ մամուլը երբեմն բաներ է գրում, որոնց պետք չէ [...]

     
  • Սարկոզին չի կարող ստորագրել հայանպաստ օրենքը

    Սարկոզին չի կարող ստորագրել հայանպաստ օրենքը

    «Հնարավոր է, Նիկոլա Սարկոզին նախագահի ընտրությունների գնա այդպես էլ օրենքը չստորագրած»։ Այս մասին այսօր «Ա1+»-ին ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նա հաստատեց տեղեկությունը, որ Ֆրանսիայի Սենատի 72 անդամներին հաջողվել է հավաքել անհրաժեշտ 72 ստորագրությունը եւ մտնել Սահմանադրական խորհուրդ։ Ի դեպ, պարոն Մանոյանը տեղեկացրեց, որ [...]

     
  • Սյունիքի մարզպետն առաջարկել է պատժել  մեղավոր բժիշկներին

    Սյունիքի մարզպետն առաջարկել է պատժել մեղավոր բժիշկներին

    Սյունիքի մարզպետարանում աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներն այսօր ներկայացրել են 2011թ. կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ: Մարզպետը  վարչությունների կատարած աշխատանքը դրական գնահատելուց զատ, նաեւ մատնանշեց առկա թերությունները եւ հանձնարարեց ավելի ուշադիր լինել եւ շտկել դրանք: Մասնավորապես առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակազմին հանձնարարեց   պատժիչ քայլեր ձեռնարկել մանկական մահացության համար մեղավորություն ունեցող [...]

     
  • 6-րդ վարչությունը կաթվածահար է արել Գյումրու մանկավարժականի աշխատանքները

    6-րդ վարչությունը կաթվածահար է արել Գյումրու մանկավարժականի աշխատանքները

    Արմավիրցի ուսանողից 150 000 դրամ կաշառք ստանալու մեղադրանքով մեկ օր առաջ ձերբակալվել էր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի 70-ամյա դեկան Արտաշես Մկոյանը: Այսօր ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները դարձյալ ինստիտուտում էին. ստուգումներ անցկացնելու նպատակով նրանք կապարակնքեցին նաև պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանատի, դեկանի կաբինետի դռները,իսկ վաղ առավոտից ոստիկանություն [...]

     
  • ՀԱԿ-ի անդամները բացակայում են Երեւանի ավագանու նիստերից, բայց պահպանում մանդատները

    The Armenian National Congress has decided to participate in the Republic of Armenia National Assembly election. However, the Congress members who won more than ten seats in the Yerevan City Council boycott the work of the council and don’t attend the sessions. Taking this into account, we asked Tigran Mukuchyan, [...]

     
  • Ռուսական հնարամտությունը սահմաններ չի ճանաչում

    Ռուսական հնարամտությունը սահմաններ չի ճանաչում

     
  • Ինչպե՞ս են քվեարկելու Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիները

    Ինչպե՞ս են քվեարկելու Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիները

    ՀՀ ԱԺ ընտրության մասնակցելու ցանկություն ունեցող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատողների, նրանց ընտանիքների անդամների եւ դրսում աշխատող ՀՀ  քաղաքացիների համար կկազմակերպվի էլեկտրոնային քվեարկություն: Նման դրույթ կա ՀՀ նոր ընտրական օրենսգրքում եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանեց կարգը: Սա առաջին փորձն է Հայաստանում: Ապագայում հնարավոր է նման քվեարկություն կազմակերպվի [...]

     
  • Աստծո շաղ տված թաշկինակները

    Աստծո շաղ տված թաշկինակները

      ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ   /Հատվածներ վեպից/  Պատերազմը՝ միշտ պատերազմ է: Նրա համար դժվար է լինել ուրիշ եւ բացահայտում է մարդկանց միայն թերի կողմերը:                                                                                                                      Լոգաու Ամեն մարդու մահը նվազեցնում է ինձ, որովհետեվ ես մարդկության մի մասն եմ, ուստի, երբեք մի հարցրու, թե ո՞ւմ մահն է գուժում զանգը, նա քո մահն [...]

     
  • Գյումրիի քաղաքապետը պատրաստ է գնել Թումանյանի բնակարանը

    Գյումրիի քաղաքապետը պատրաստ է գնել Թումանյանի բնակարանը

    Հունվարի 19-ին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Թբիլիսի` Հովհ. Թումանյանի բնակարանի վաճառքի հարցով պայմանավորվածություն ձեռք բերելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լեւոն Անանյանը եւ Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը հայտնեցին  բնակարանի ճակատագրի վերջնական հանգուցալուծման մասին, իսկ «Էդիթ-Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանն ու «Լոռվա ձոր» հայրենակցական միության [...]

     
  • Գրիգոր Հարությունյանը Արամ Սարգսյանին գերադասեց Լեւոն Զուրաբյանից

    Գրիգոր Հարությունյանը Արամ Սարգսյանին գերադասեց Լեւոն Զուրաբյանից

    Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանն իր մյուս կուսակիցների նման վստահեցրեց, որ ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չկան. «ԲՀԿ-ն իշխանության մեջ է եւ դեռեւս խնդիր չկա, որ իշխանության մաս չկազմի: Առանձին մոտեցումներ եղան լսումների հետ կապված: Ես կարծում եմ, որ դրա մեջ ողբերգություն չկա, լսումներ է, թող անեն»: Նախկին [...]

     
  • Մատերը ճտացնելը չի ազդում ոսկորների վրա

    Մատերը ճտացնելը չի ազդում ոսկորների վրա

    Այսօր շատ երիտասարդներ մատները ճտացնելու սովորություն ունեն: Այնինչ, Բրիտանացի գիտնականները պարզել են, որ մատերը ճտացնելը չի ազդում ոսկորների վրա և չի հանդիսանում արտրիտի առաջացման պատճառ: Vkontakte.ru սոցիալական կայքից ենք տեղեկացել: Ձայնը, որն արձակվում է ճտացնելիս, ընդամենը գազային պղպջակների պայթյունն է: Այս պրոցեսը խթանում է ջիլերի և մկանների հանգստացմանը:   Իմացավ՝ Արամ [...]

     
  • «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն. Մենք պատասխանատվություն չենք կրում US News Report-ի չափանիշների համար

    «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն. Մենք պատասխանատվություն չենք կրում US News Report-ի չափանիշների համար

    Վերջերս Aravot.am-ին տված hարցազրույցում  Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը զարմանք էր հայտնել,  թե ինչու «Լույս» հիմնադրամը ցայսօր կրթաթոշակներ չի տրամադրում գերմանական որեւէ բուհում սովորող հայ երիտասարդի: «Գերմանական բուհերը բարձր մակարդակ ունեն եւ կցանկանային «Լույս» հիմնադրամի գործընկեր բուհ դառնալ»,- ասել էր դեսպանը: Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն [...]

     
  • «Հայ կամավորականների շարժումը» ՀԱԿ-ի նախընտրական դաշինքո՞ւմ է

    «Հայ կամավորականների շարժումը» ՀԱԿ-ի նախընտրական դաշինքո՞ւմ է

    Անցած ուրբաթ օրը կայացած քաղխորհրդի նիստում Հայ ազգային կոնգրեսը որոշում էր ընդունել, որ ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների դաշինքով: Երեկ, մամուլի ասուլիսում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն արդեն պաշտոնապես հրապարակեց ՀԱԿ քաղխորհրդի որոշումը: Այս ամենում հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների [...]

     
  • ՕԵԿ ղեկավարը չի բացառում կոալիցիոն նոր հուշագիրը

    ՕԵԿ ղեկավարը չի բացառում կոալիցիոն նոր հուշագիրը

    «Կոալիցիայի ներսում եղել է աշխատանքային քննարկում եւ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- այսօր այսպես մեկնաբանեց Անվտանգության ազգային խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նախօրեին նախագահական նստավայրում տեղի ունեցած կոալիցիայի ընդլայնված նիստը, որին մասնակցել են ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանն ու Վարդան Վարդանյանը, իսկ ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանն [...]

     
  • Մահացած կամ հանրապետությունից դուրս գտնվողները կենսաթոշակ էլ չեն ստանա

    Մահացած կամ հանրապետությունից դուրս գտնվողները կենսաթոշակ էլ չեն ստանա

    «Այս տարվանից  կենսաթոշակային համակարգում անճշտություններ չեն լինի»,- այսօրվա ասուլիսում վստահեցրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա բացառեց Հայաստանից բացակայող կամ արդեն մահացած անձանց թոշակներ տրամադրելու հնարավորությունը. «Այս տարվա հուլիսից կունենանք բացարձակ ճշտություններով կենսաթոշակային նոր տեղեկատվական բազա , որը թույլ կտա՝ հստակ պատկերացում ունենալ, թե Հայաստանում քանի՞ կենսաթոշակառու կա [...]

     
  • Տիգրան Առաքելյանին դատավորը հեռացնում է նիստերի դահլիճից

    Տիգրան Առաքելյանին դատավորը հեռացնում է նիստերի դահլիճից

    Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր ՀԱԿ-ի ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ «Մինչեւ այսօրվա դատական նիստի ավարտը» ասելով՝ սանկցիա կիրառեց Տիգրան Առաքելյանի նկատմամբ՝ նրան հեռացնելով դատարանից: Դատավորն իր այդ քայլը պայմանավորեց Տիգրան Առաքելյանի վարքագծի [...]

     
  • «Այ գյուղացի». Հոգեբանական ճնշման հետեւանքները

    «Այ գյուղացի». Հոգեբանական ճնշման հետեւանքները

    18-ամյա Լիանա Գրիգորյանը ինը տարեկան էր, երբ ընտանիքը Արմավիրի մարզից տեղափոխվեց Երեւվան: Ծնվել ու մեծացել էր գյուղական համայնքում՝ հողագործի ընտանիքում: Լիանան առաջին անգամ էր տեսնում այդքան շատ լսված վարդագույն քաղաքը. հիշում է, թե ինչպես էր  զարմացած հայացքով նայում բոլոր բարձրահարկ շենքերին եւ, ինչպես առաջին անգամ, օգտվեց վերելակից. «Կարծես հեքիաթում լինեի. [...]

     
  • Կոռե’կտ արտահայտվեք նախագահի մասին. կոչ ՀԱԿ անդամին

    Կոռե’կտ արտահայտվեք նախագահի մասին. կոչ ՀԱԿ անդամին

    «Նախագահի հասցեին ավելի կոռեկտ արտահայտություններ արեք, որովհետեւ նա կոռուպցիոն բուրգի վերեւում չէ, նա երկրի նախագահն է»,- այսօր «Կոնգրես» հյուրանոցում  հրավիրված քննարկման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին կոչ արեց ՀՀԿ ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը: Զ. Թադեւոսյանն էլ ի պատասխան ասաց. «Ես չեմ համարում, որ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահն է, որովհետեւ 2008 թվականին [...]

     
  • Վիզաների գործընթացը կդյուրացվի, ազատ առեւտրի գոտի կստեղծվի, եթե քաղաքական համակարգն ավելի մոտեցնենք եվրոպական չափանիշներին

    Վիզաների գործընթացը կդյուրացվի, ազատ առեւտրի գոտի կստեղծվի, եթե քաղաքական համակարգն ավելի մոտեցնենք եվրոպական չափանիշներին

    Մեր երկրում կենսաչափական անձնագրերի ներդրումից բացի, պետք է նաեւ լինի թվայնացման գործընթաց: Ծնունդներն ու մահերը նորմալ գրանցվեն: Արդարադատության նախարարությունը իր պետական ռեեստրը պետք է թարմացնի, նորացնի եւ ընդլայնի: Անհրաժեշտ է, որ խորհրդարանական համագործակցությանն ընդլայնվի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանությունը բարելավվի, քանի որ այն թույլ է եւ այս ոլորտի փաստաթղթում բոլոր [...]

     
  • Լեռնիկ Ալեքսանյանը ՀՀԿ ցուցակում չի լինի, որովհետեւ «բարետես» չի (Տեսանյութ)

    Այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ու ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը բացեցին գաղտնիքները, թե իրենց կուսակցություններում ինչպես են կազմվում համամասնականի ցուցակները: Գուրգեն Եղիազարյանը կանխատեսումներ արեց հատկապես ՀՀԿ ցուցակների մասին՝ ասելով, որ «վրացական սցենարով են գնալու, ասելու են հներից ազատվենք, եկեք հույսներս դնենք երիտասարդների վրա: Ասելու են՝ մինչեւ 35 տարեկան [...]

     
  • Խնդրում  եմ,  ինձ  մի՜  անտեսեք

    Խնդրում եմ, ինձ մի՜ անտեսեք

     Հերթական  անգամ  ցուրտ  գիշերին  հաջորդեց  առավոտը: Ես  արթնացա  ու  սովորականի  նման  սկսեցի  քայլել, հուսալով, որ  գոնե  այսօր  մի  բարի  մարդ  կգտնվի  ու  ինձ  կկերակրի, բայց  ապարդյուն… բոլորն  անտարբեր  անցնում  էին, չնկատելով  նույնիսկ, որ  իրենց  կողքին  կա մեկը, ով  օգնության  կարիք  ունի, ով  արդեն  երեք  օր  է ՝ ոչինչ  չի  կերել: [...]

     
  • Սիրենք մեզ՝ Պուտինի մեջ

    Սիրենք մեզ՝ Պուտինի մեջ

    Վերջապե՜ս: Վերջապես իրականացավ հայ ժողովրդի մեծ երազանքը: Վերջապես մենք ունեցանք այն փոքրիկ անկյունը, ուր մեզնից յուրաքանչյուրը կարող է գնալ եւ տրվել մեծն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հանդեպ սիրուն: Եվ ամենեւին կարեւոր չէ, թե որքանով է փոխադարձ այդ սերը: Կարեւորն այն է, որ շնորհիվ մի շարք մեծատառով Բլոգերների, եւ ամենաակտիվ ու հասարակության [...]

     
  • Եկեղեցիների փոխարեն՝ գործարաններ կառուցեք

    Եկեղեցիների փոխարեն՝ գործարաններ կառուցեք

    2011թ. Տավուշի մարզի Մովսես, Բարեկամավան գյուղերում, Նոյեմբերյան քաղաքում եկեղեցիներ օծվեցին: Այս տարի նորակառույց եկեղեցիների օծման արարողություններ տեղի կունենան Իջեւանում, Սեւքարում, Լուսաձորում, մատուռի` Կողբ գյուղում: Կողբում ներկայումս նաեւ նոր եկեղեցու շինարարություն է ընթանում: Սահմանագոտու բնակչությունը ընդհանուր առմամբ դեմ չլինելով անհատ անձանց կողմից եկեղեցիների ու մատուռների կառուցմանը, գործարարներից առավել չափով փոքր ձեռնարկությունների, [...]

     
  • Մարալիկի քաղաքապետը սխալվե՞լ է

    Մարալիկի քաղաքապետը սխալվե՞լ է

    Armlur.am-ի փոխանցմամբ, Մարալիկի  քաղաքապետ Արտակ Գեւորգյանը իրենց ասել է, որ մանկատան 10 շրջանավարտների համար Մարալիկում նախատեսված շենքն արդեն շահագործման են հանձնել. «Թեեւ շենքերը հանձնվել են շահագործման, սակայն իրենք հստակ տեղյակ չեն, թե դրանք տրամադրվելո՞ւ են, արդյոք, մանկատան շրջանավարտներին»: «Մարալիկի քաղաքապետը որեւիցե առնչություն չունի այնտեղի շահառուների մասով: Քաղաքապետը ընդամենը շինարարական աշխատանքների [...]

     
  • Քաղաքական կոռուպցիա` Հայաստանում

    Քաղաքական կոռուպցիա` Հայաստանում

    Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ «Կոնգրես» հյուրանոցում այսօր ՀՀԿ, ՀՅԴ ՀԱԿ ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիային վերաբերող քննարկումը բուռն ստացվեց: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը համաձայն չէ, որ օրեցօր աճող կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում: Որպես ասվածի վկայություն, նա նշեց կառավարության կողմից [...]

     
  • Կոմանդոս. «Երբ Շուշին էինք գրավում, ՀՀՇ-ն ու ՀՅԴ-ն իշխանության կռիվ էին տալիս»

    Կոմանդոս. «Երբ Շուշին էինք գրավում, ՀՀՇ-ն ու ՀՅԴ-ն իշխանության կռիվ էին տալիս»

    «Մենք անընդհատ ասում ենք՝ հաղթել ենք, հաղթել ենք, բայց ես չեմ իմանում՝ այդ ինչ հաղթանակ: Մենք ունեցել ենք հաջողություն»: Այսօր «Սլաք» մամուլի ակումբում խոսելով հայկական բանակի ձեռքբերումների մասին՝ նման կարծիք հայտնեց գեներալ-մայոր, արցախյան պատերազմի մասնակից Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Նրա ներկայացմամբ, այդ հաղթանակներն ու բանակի ձեռքբերումներն իրականում ժողովրդինն են. «Մենք Շուշի [...]

     
  • ԽԱՊԿ-ն զեկույց է հրապարակել

    ԽԱՊԿ-ն զեկույց է հրապարակել

    2011 թվականին, 2010-ի համեմատությամբ, զգալիորեն ավելացել են ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումները: Զգալիորեն աճել է ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների քանակը. այս առումով առավել լարված էին առաջին եւ չորրորդ եռամսյակները: Սակայն 2010-ի համեմատ` նվազել են ֆիզիկական բռնությունների դեպքերը եւ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումները: 2011 թվականը, լրագրողների նկատմամբ [...]

     
  • Լեռնիկ Ալեքսանյանը՝ Լեւոն Զուրաբյանին. «Պետք է սատանային սատանա ասել, հրեշտակին՝ հրեշտակ»

    Լեռնիկ Ալեքսանյանը՝ Լեւոն Զուրաբյանին. «Պետք է սատանային սատանա ասել, հրեշտակին՝ հրեշտակ»

    Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն թալանչիների եւ բանդիտների կուսակցություն է՝ նշեց, որ չի կարելի ամբողջ իշխանության համակարգին անվանել թալանչիներ՝ առանց հիմնավորելու. «Ես չեմ զարմանում, չեմ զայրանում, չեմ էլ ուզում մեկնաբանել, դա նորություն չի: Ես չեմ ընդունում ծայրահեղություններ, որ [...]

     
  • ՀՀԿ-ն սխալվում է՝ ներգրավելով ուսուցիչներին

    ՀՀԿ-ն սխալվում է՝ ներգրավելով ուսուցիչներին

    Տավուշի մարզի ղեկավար պաշտոնյաններից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակվի, «Առավոտի» հետ զրույցում բացահայտեց ՀՀԿ-ի նախընտրական սխալները, որոնք արդեն ավանդական են դարձել: Նրա համոզմամբ, Հանրապետականը ամեն անգամ սխալ է կատարում, երբ նախընտրական գործընթացի մեջ ներգրավում է ուսուցիչներին: – Ուսուցիչներն իրենց էությամբ, իրենց գործի բնույթով թելադրող են, նրանք ամեն օր աշակերտներին [...]

     
  • Նշիկների վիրահատությունից մահացած երեխայի բժիշկը պետք է հղի մոր ու տատի խնդրանքը չկատարեր

    Նշիկների վիրահատությունից մահացած երեխայի բժիշկը պետք է հղի մոր ու տատի խնդրանքը չկատարեր

    Երեք օր առաջ  «Հրազդան» բժշկական կենտրոնում կատարված նշագեղձերի վիրահատությունից հետո մահացած 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի հարազատներն ուշքի չեն գալիս: Նրանք վիրահատությունից 1 օր 7-8 ժամ հետո երեխային տուն են տարել եւ 1 օր անց փոքրիկին, ձեռքների վրա՝ արդեն մահացած, հետ են բերել հիվանդանոց: Եվ անկախ նրանից, որ «Հրազդան» բուժկենտրոնը հագեցած է [...]

     
  • Ավիկ Իսահակյան. Պետք չէ չափել Արարատի բարձրությունը

    Ավիկ Իսահակյան. Պետք չէ չափել Արարատի բարձրությունը

    Այսօր ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում բացվեց «Հայ տպագիր գիրքը եւ հայ գեղարվեստական գրականությունը» թեմայով հանրապետական գիտաժողով: Զեկուցումները տարբեր էին՝ սկսած Գուտենբերգյան շրջանի հրատարակություններում մաշտոցյան գրերից, վերջացրած՝ երեխայի կյանքում հայ գրականության ու գրքի դերով: Բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դեւրիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր զեկուցումը, որը վերաբերում էր 16-18-րդ [...]

     
  • ԲՀԿ նախարարը պատգամավոր չի ուզում դառնալ

    ԲՀԿ նախարարը պատգամավոր չի ուզում դառնալ

    Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին համամասնական ու մեծամասնական ընտրակարգի մասին խոսակցությունները հավի ու ձվի պատմությունն են հիշեցնում. «Մեծամասնականը վերածվի լրիվ համամասնականին , թե մեծամասնականը համատեղ լինի: Վիճելի բազմաթիվ հարցեր կան: Եթե քաղաքական ուժերը քննարկում են 100 տոկոս համամասնական, ապա պետք է նաեւ հաշվի առնեն պետությունը պատրա՞ստ է դրան, [...]

     
  • Երեւանս, Երեւանս էս ի՞նչ օրի հասար

    Երեւանս, Երեւանս էս ի՞նչ օրի հասար

    Կարծում եմ ամեն մարդ պարբերաբար ցանկություն է ունենում զբոսնելու իր քաղաքում: Այսպիսի մի ցանկություն էլ առաջացավ ամուսնուս եւ ինձ մոտ բարենպաստ եղանակի թելադրանքով: Երկար ժամանակ Երեւանից բացակայելուց հետո փորձեցինք պարզել՝ ինչ-որ մի բան փոխվե՞լ է մեր սիրելի քաղաքում: Զբոսանքը սկսեցինք Ալավերդյան /այժմ՝ Հանրապետության/ փողոցից: Մութ, ամբողջ փողոցով տարածված աղբ, հոգնած [...]

     
  • ՀԱԿ-ը Տավուշում դեռ չունի մեծամասնականի թեկնածուներ

    ՀԱԿ-ը Տավուշում դեռ չունի մեծամասնականի թեկնածուներ

      Տավուշի մարզում լուրեր էին շրջանառվում, որ Հայ ազգային կոնգրեսը  մայիսին կայանալիք  խորհրդարանական ընտրություններում մարզի թիվ 40 ընտրատարածքում մտադիր է  առաջադրել Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը: Վերջինիս հայրը ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղից է: Հետո այդ լուրը հերքվեց: Խոսակցություններ շրջանառվեցին, որ Կոնգրեսը մտադիր է մեծամասնական ընտրակարգով Տավուշի մարզի 2 ընտրատարածքներում առաջադրել  մարզում բնակվող, [...]

     
  • Սեֆիլյանը մերժել է ընդդիմությանը

    Սեֆիլյանը մերժել է ընդդիմությանը

    «Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանին ընդդիմադիր տարբեր ուժեր առաջարկում են իրենց ցուցակներով մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին: Այս մասին Ա1+-ին տեղեկացրեց պարոն Սեֆիլյանը: Սեֆիլյանը հայտնեց նաեւ, որ մերժում է բոլոր առաջարկները եւ նշեց, որ ինքն ընդհանրապես չի մասնակցելու ընտրություններին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Սոցիալական պատասխանատվության ծրագիր

    Սոցիալական պատասխանատվության ծրագիր

    «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը եւ «ԱրմենՏել» ընկերությունն այսօր կնքեցին երկարատեւ համագործակցության հուշագիր, որով «ԱրմենՏելը» կհովանավորի հիմնադրամի կրթական, բնապահպանական եւ սոցիալական մի շարք ծրագրեր: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասաց, որ արդեն 3 տարի է, ինչ «ԱրմենՏելն» իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր: Իրականացվել է 80 ծրագիր եւ, ըստ Իգոր Կլիմկոյի, «Հայաստանի [...]

     
  • Սեյրան Օհանյան. Արտակարգ պատահարների հիմնական պատճառը գողական բարքերն են

    Սեյրան Օհանյան. Արտակարգ պատահարների հիմնական պատճառը գողական բարքերն են

    Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեց Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Ֆրանսիական համալսարանի ռեկտոր տիկին Ժոել լը Մորզելեկը բացման խոսքում նշեց, որ մեծ պատիվ է հյուրընկալել մի մարդու, ով կռվել է հանուն հայրենիքի: Նա նաեւ փաստեց. « Ձեզ ընդունում եմ այն պահին, երբ մեր երկու երկրների հարաբերությունները շատ ամուր են: Ֆրանսիական [...]

     
  • Մեդալը երկու երես ունի

    Մեդալը երկու երես ունի

    Ինսբրուկում ավարտված ձմեռային պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերում Հայաստանի երեք ներկայացուցիչներն անհաջողության մատնվեցին: Անդրադառնալով մեր պատանի մարզիկների մասնակցությանը՝ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «Armnoc.am»-ին տված հարցազրույցում, չժխտելով, որ դա կանխատեսելի էր, նշել է, թե այդուհանդերձ, ափսոսում է, որ Հայաստանից ընդամենը երեք մարզիկ է հանդես եկել: Հարցին, թե նախապես մերոնց թույլ պատրաստվածության [...]

     
  • Օպերային թատրոնը «փակվում» է

    Օպերային թատրոնը «փակվում» է

    Առաջիկայում վերջապես  կհիմնանորոգվի 1933 թվականին բացված  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմը, որը ոչ միայն խարխուլ է, այլեւ  զուրկ՝ ժամանակակից տեխնիկական միջոցներից: «Առավոտի» այս տեղեկությունը մեզ հետ զրույցում  հաստատեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Նշենք, որ ի սկզբանե բեմը նախատեսված է եղել զանգվածային համերգների, բայց ոչ երբեք [...]

     
  • «Անբան Հուռիի» «խուճուճ» ճակատագիրը

    «Անբան Հուռիի» «խուճուճ» ճակատագիրը

    «Անբան Հուռին»՝ նոր մուլտֆիլմ-մյուզիքլ» վերնագրով հոդվածում  տեղեկացրել էինք, որ մի խումբ երիտասարդներ, ռեժիսոր Արթուր Միքայելյանի գլխավորությամբ, նոր մոտեցումներով մուլտֆիլմ են նկարում՝ թումանյանական «Անբան Հուռի» հեքիաթի հիման վրա: 2011 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնը Արթուրին դեբյուտ անելու հնարավորություն էր ընձեռել՝ տրամադրելով 1 մլն 330 հազար դրամ: Ռեժիսորն էլ նշել էր, որ այդ [...]

     
  • Որ սարերը մեր՝ չմնան անտեր

    Որ սարերը մեր՝ չմնան անտեր

    Տավուշի մարզում 47 հազար հա արոտավայր կա, որի մեծ մասը հեռագնա սարերում է եւ գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում: Այդ խնդիրը լուծելուն է ուղղված Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ 2011թ. սկզբից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը»: Այն կշարունակվի մինչեւ 2015 թվականը: Ծրագրի Տավուշի մարզային թիմի համակարգող Պավել [...]

     
  • Կանոնադրությունը խախտվե՞լ է

    ՀՀ բուհերում եւ գիտական հաստատություններում գործող բոլոր մասնագիտական խորհուրդների գործողության ժամկետներն ավարտվել են անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին: Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կանոնակարգի, որը հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, բուհերը եւ գիտական կազմակերպությունները պետք է հայտ ներկայացնեն ԲՈՀ, ինչի հիման վրա էլ ԲՈՀ-ի կոլեգիան [...]

     
  • Փրկենք «www.datalex.am» կայքը

    Փրկենք «www.datalex.am» կայքը

    «www.datalex.am» կայքը ստեղծվել է դատական գործերի մասին տեղեկատվություն տալու համար:  Այն, իմ գնահատմամբ, լավագույն նախաձեռնություն է եւ շատ է հեշտացնում շահագրգիռ անձանց ու հատկապես փաստաբաններիս գործը: Այս կայքի միջոցով մարդ աշխարհի յուրաքանչյուր ծայրում կարող է հետեւել իր գործի ընթացքին: Բայց վերջերս կայքի աշխատանքը սկսել է կաղել, գործերի մասին տեղեկությունները չեն [...]

     
  • Ցեղասպանության թանգարանի տնօրենը լավ լուր ունի

    Կնորոգվի հուշահամալիրի շենքը, նոր մասնաշենքում էլ դեղատուն, սրճարան ու համակարգչային կենտրոն կբացեն: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցումից ի վեր չի վերանորոգվել: Այն կանգուն է 50 տարուց ավելի, եւ մաշվածության պատճառով հուշահամալիրի սալիկները շարքից դուրս են եկել ու թափվում են: Անցուղիների եզրաքարերը բացակայում են, որոնք էլ կան՝ ծռմռվել ու հնացել են: Ոռոգման նպատակով [...]

     
  • Բնապահպանների մտահոգությունները՝ «Կիկոսի մա՞հը»

    Բնապահպանների մտահոգությունները՝ «Կիկոսի մա՞հը»

    Պաշտոնյաները հորդորում են կառուցվելիք ատոմակայանը դեռ չծնված՝ չթաղել Նոր ատոմակայանի անվտանգության պահանջների վերաբերյալ թեեւ փաստաթղթերը պատրաստ են, սակայն աշխարհում այլ՝ նոր չափանիշներ են սահմանվում, ուստի մեր նոր կառուցվելիք ատոմակայանի նախագիծը դեռ վերջնական չէ: Ճապոնիայի «Ֆուկուշիմա» ատոմակայանի վթարը ահազանգ էր աշխարհին, որպեսզի մասնագետներն առավել լուրջ մոտենան անվտանգության նոր չափանիշներին: Այս տարվա [...]

     
  • «Ժողովրդավարական, օրենքի տառին համապատասխանող»

    «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում նախընտրական Հրազդանում տիրող տրամադրությունները, Հրազդանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանն ասաց. «Շատ նորմալ, ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, պարզապես մեր մրցակիցները որոշակի անկայունություններ են փորձում հրահրել, իրենց գործելաոճին համապատասխան՝ փորձում են վախի մթնոլորտ ձեւավորել, բայց դա որեւէ մեկին չի հաջողվելու: [...]

     
  • «Մարդկանց ճիշտ ներկայացնում եմ տասը տարիների կատարվածը»

    «Մարդկանց ճիշտ ներկայացնում եմ տասը տարիների կատարվածը»

    Հարցազրույց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի հետ – Դուք արդեն երեք անգամ ընտրվել եք Հրազդանի քաղաքապետ, հիմա նորից եք փորձում, ինչո՞ւ, ի՞նչ չեք հասցրել անել, արդյոք չե՞ք հոգնել նույն գործից: – Այո՛, ես երեք անգամ ընտրվել եմ Հրազդանի քաղաքապետ, արժանացել եմ իմ համաքաղաքացիների վստահությանը եւ հիմա եւս ակնկալում եմ հրազդանցիների [...]

     
  • Կենացները գնալով քաղցրանում են

    Կենացները գնալով քաղցրանում են

    Քոչարյանական ուժերը փորձում են հարձակմա՞ն անցնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին իրեն հիշեցնել տվեց: Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանելով հարցին, թե՝ մինչ ընտրությունները սպասե՞նք հայտարարության, պատասխանել է. «Ենթադրում եմ՝ երկրորդ նախագահը հայտարարությամբ, իրոք, հանդես կգա: Ի՞նչ եք կարծում՝ մինչեւ ընտրությունները Ռոբերտ Քոչարյանն ասելիք [...]

     
  • 15 ամենահամեղ գատջեթները (ֆոտոշարք)

    15 ամենահամեղ գատջեթները (ֆոտոշարք)

    It trend.am

     
  • Կեղծ օրակարգ

    Երբեմն ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները, առանց իրար հետ պայմանավորվելու, մի գործ են հնարում, որպեսզի հա՛մ իրենք զբաղվեն, հա՛մ էլ հասարակությունը: Եթե դուք այսօր դուրս գաք փողոց եւ հարցնեք, թե որ կարգով Հայաստանում պիտի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն՝ 100 տոկոսանոց համամասնական, թե խառը, վստահ եմ, որ մեր քաղաքացիների մեծ մասը (եթե անկեղծ լինեն) խիստ կզարմանան եւ կասեն՝ «այս ինչի՞ հետեւից ես ընկել», եւ հետո կանցնեն շատ ավելի առօրեական խնդիրների. օրինակ՝ ցույց կտան բենզալցման կայանների վահանակները, որտեղից պարզորոշ երեւում է, որ բենզինի լիտրը 10-20 դրամով թանկացել է:

    Բայց, այսպես կոչված, «քաղաքական շրջանակներում» եւ ԶԼՄ-ներում բենզինի մասին չեն խոսում՝ չափից դուրս «ցածր» թեմա է, իսկ ահա «մեծամասնական-համամասնականը»՝ խնդրեմ, կարող են առավոտվանից մինչեւ գիշեր բանավիճել: Ընդ որում, քննարկվում է ոչ միայն այս կամ այն ընտրակարգերի նպատակահարմարության խնդիրը, այլեւ այն, թե ինչու է ԲՀԿ-ն կողմ այդ հարցում լսումներ անցկացնելուն: Թե այդ լսումներն ինչ ճակատագրական նշանակություն կունենան Հայաստանի ապագայի համար՝ դժվար է ասել. հարյուրավոր լսումներ են անցկացվել, որոնք ոչ մի բանի չեն հանգեցրել: Ի՞նչ իմաստ ունի այդ սովորական խնդրի շուրջ «շեքսպիրյան կրքեր» ծավալել:

     
  • 31.01.12

     
  • ՀՀ ոստիկանապետին դուր է եկել իր մասին անեկդոտը

    ՀՀ ոստիկանապետին դուր է եկել իր մասին անեկդոտը

    Հատված ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ հարցազրույցից – Լսե՞լ եք Ձեր մասին վերջին անեկդոտը։ – Չէ: – Պատմե՜մ։ Ուրեմն, Վովա Գասպարյանն Արարատի մարզում տեղի ունեցած դեպքերից հետո (ԲՀԿ կառույցից չորս հարյուր հոգու դուրս գալու «պահով» – հեղ.) գնում է Կոտայքի մարզ ու ասում. «Եվ ուրեմն, հարգելիներս, քիչ առաջ Արարատի մարզը [...]

     
  • ԲՀԿ պատգամավոր. «Քոչարյանը «Բարգավաճի» հետ ոչ մի կապ չունի»

    ԲՀԿ պատգամավոր. «Քոչարյանը «Բարգավաճի» հետ ոչ մի կապ չունի»

    Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ հարցազրույցից – Սասուն Միքայելյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը եղել է իր հրամանատարը, մարտական ընկերը, որպես երկրապահ, Ձեր հրամանատարը նո՞ւյնպես նա է։ – Սերժ Սարգսյանը եղել է մեր պաշտպանության նախարարը, մեր մարտական ընկերը, ես նրան միանշանակ ընդունում եմ որպես մարտական ընկերոջ, որպես ավագ [...]

     
  • Փոխվարչապետ. «Դեպք չի եղել, որ մեկը գա մարզպետից բողոքի, թե՝ ինձ ստիպել է այս կամ այն կուսակցությանն անդամագրվել»

    Փոխվարչապետ. «Դեպք չի եղել, որ մեկը գա մարզպետից բողոքի, թե՝ ինձ ստիպել է այս կամ այն կուսակցությանն անդամագրվել»

    Հատված ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ հարցազրույցից – Պարոն Գեւորգյան, ընտրական շրջանում նաեւ մարզերում կրթական հաստատությունների քաղաքականացման հարցն է սրվում, ասում են՝ ուսուցիչներին ստիպում են, անդամագրվել այս կամ այն կուսակցությանը։ Դա՞ էլ է անհիմն։ – Այն, ինչ-որ ասում եք, ես մամուլից եմ ծանոթանում։ Մենք հիմա ապրում ենք [...]

     
  • Նշանակվել է Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստի օրը

    Նշանակվել է Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստի օրը

    Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն արդեն կայացրել է որոշում, ըստ որի՝ սկսվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ա. Վարդանյանը նիստի օր է նշանակել այս տարվա փետրվարի 17-ին։ [...]

     
  • Կոալիցիոն եռյակը պայմանավորվել է 3 հարցերի շուրջ

    Կոալիցիոն եռյակը պայմանավորվել է 3 հարցերի շուրջ

     Արձանագրենք, որ սա այս տարվա ընթացքում իշխող կոալիցիայի պաշտոնական առաջին հանդիպումն էր, որին մասնակցում էին ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանն ու դեռեւս գոյություն չունեցող շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից՝ Գագիկ Ծառուկյանը եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը։ Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ հանդիպումն ընթացել է 3 հիմնական հարցի շուրջ [...]

     
  • Այս պարագայում է՞լ է մեղավոր իշխանությունը

    Այս պարագայում է՞լ է մեղավոր իշխանությունը

    Չէ, սա արդեն յուրօրինակ ու հիվանդագին մտասեւեռման տպավորություն է թողնում՝ «իշխանությունների ակնկալիքների» մասին ոչնչով չհիմնավորված հայտարարություններ անելը։ Նույնը նկատելի է, օրինակ, «քաղբանտարկյալների» թեմայով Լ.Զուրաբյանի երեկվա հայտարարության մեջ։ Նա նշում է, թե ում է համարում քաղբանտարկյալ, որից անմիջապես հետո, անդրադառնալով «նախկին քաղբանտարկյալ» Սուրեն Սիրունյանի կամ Սամվել Աբովյանի աղմկահարույց եւ հենց ՀԱԿ-ին [...]

     
  • Ինչու ԲՀԿ-ականները ներկա չէին բանակի 20-ամյակի խնջույքին

    Ինչու ԲՀԿ-ականները ներկա չէին բանակի 20-ամյակի խնջույքին

    ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը չի սիրում ռեստորանների հավաքույթները. Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու է մերժել «Փարվանա» ռեստորանում հայկական բանակի կազմավորման 20 ամյակի առիթով կազմակերպված հավաքույթին մասնակցել. «Իմ տեսակն էնպիսին է, որ այդքան հակվածություն չունեմ ռեստորանների շուրջը գտնվելու»: Նրա խոսքերով, կարեւորն այն է, որ թե ինքը թե [...]

     
  • Գոհար Պողոսյան. « Նման խիստ պատիժն անհամաչափ էր»

    Գոհար Պողոսյան. « Նման խիստ պատիժն անհամաչափ էր»

    ՄամուլՀունվար 31, 2012 11:39 1 մեկնաբանություն

    ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ երեկ աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը։ «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Պողոսյանը նշեց, որ իրեն աշխատանքից ազատել են անհիմն։ – Իմ նկատմամբ կիրառվել Է կարգապահական տույժ, համաձայն որի՝ ազատել են զբաղեցրած պաշտոնից,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տիկին Պողոսյանը՝ [...]

     
  • Սոցինտերնը դատապարտել է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները

    Սոցինտերնը դատապարտել է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները

    Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում, հունվարի 23-24-ին գումարվեց Ընկերվար միջազգայնականի Խորհուրդի նիստը, , որին մասնակցեցին անդամ 60 կուսակցությունների շուրջ 170 պատվիրակների։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից ժողովին մասնակցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանտյանը։ Ժողովը Թուրքիայում խոսքի ազատության եւ դատական համակարգի անկախության մասին հայտարարություն։ Հայտարարությամբ՝ Ընկերվար միջազգայնականը դատապարտում [...]

     
  • ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Բաքու

    ԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Ադրբեջան: Փեդրեյք Մերֆին հայտարարել է` հնարավոր է Բաքվում քննարկման առարկա դառնան Ադրբեջանից հնչող այն կոչերը, թե Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով անհրաժեշտ է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահությունից հեռացնել Ֆրանսիային, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: CNN Turk հեռուստատեսության եթերում [...]

     
  • Արամ Սարգսյան. «Կարող էինք ավելին անել»

    Արամ Սարգսյան. «Կարող էինք ավելին անել»

    Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից – Արդյոք Կոնգրեսն անցած տարի բաց թողե՞ց արաբական գարունը, որը փոփոխություններ անելու համար մթնոլորտ եւ տրամադրություն էր ստեղծել: – Իհարկե, հետին թվով տեսակետներ ասելը շատ հեշտ է, եւ այսօր ես էլ այդ կարծիքն ունեմ, որ կարող էինք ավելին անել: Եվ ընդհանրապես, իմ [...]

     
  • Սուրեն Աբրահամյան. Չեմ հասկանում, թե ինչ նպատակով է Արամ Մանուկյանն այդ ամենն ասել

    Սուրեն Աբրահամյան. Չեմ հասկանում, թե ինչ նպատակով է Արամ Մանուկյանն այդ ամենն ասել

      Հատված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հետ հարցազրույցից  - ՀՀՇ առաջնորդը վերջերս ասել էր, որ ՀԱԿ համամասնական ցուցակը պետք է այնպես կազմեն, որը քաղաքացին ցանկանում է տեսնել. «այսինքն՝ պետք է լինեն նրանք, ովքեր անբիծ են ու լիդեր, դավաճան չեն»։ Կարելի՞ է ասել, որ ՀԱԿ-ում այսօր կան դավաճաններ, եւ [...]

     
  • Լեւոն Զուրաբյանը՝ Խաչատուր Սուքիասյանի մասին

    Լեւոն Զուրաբյանը՝ Խաչատուր Սուքիասյանի մասին

    Ասուլիսից հետո լրագրողները Լեւոն Զուրաբյանին հարցեր ուղղեցին, որոնցից առանձնացրել ենք մեկը: – Գործարարներ լինելո՞ւ են ցուցակում։ Օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը… – Խաչատուր Սուքիասյանի առաջադրման հարց չի քննարկվել։ – Բայց գործարարներ կլինե՞ն։ – Գիտե՝ք ինչ, դա մեր սկզբունքներին ընդհանրապես հակասում է։ Մեր սկզբունքն այն Է, որ պետք Է պահպանվի սահմանադրական այն դրույթը, [...]

     
  • ՀՀ ոստիկանությունում սկսվել է կոլեգիայի ընդլայնված նիստը

    Այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի նախագահությամբ ժամը 10.00-ին ոստիկանության վարչական շենքում սկսվել է ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընդլայնված նիստին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Նիստին ներկա են ՀՀ ոստիկանապետի տեղակալները, գլխավոր վարչությունների, վարչությունների, մարզային վարչությունների, բաժինների և բաժանմունքների [...]

     
  • Ինչ լավն էին, ինչ «թարմ էին» ձվերը

    Ինչ լավն էին, ինչ «թարմ էին» ձվերը

    Ուրբաթ երեկոյան քաղաքացի Սուսաննա Մարգարյանը խմբագրության էլեկտրոնային հասցեով ուղարկել էր հաղորդագրություն՝ համապատասխան լուսանկարով, ըստ որի՝ կենտրոնի մանրածախ առեւտրի կետերից մեկում հունվարի 27-ին ձեռք է բերել «Արաքս թռչնաֆաբրիկայի» ձու՝ մակնշված 29.01.12թ.: Ներկայացվածն, ըստ էության, ոչ առաջին, ոչ էլ, վստահ ենք, վերջին դեպքն է սննդամթերքի շուկայում, սակայն շնորհիվ սպառողի հետեւողականության՝ այս պահին [...]

     
  • ՊԵԿ-ի աշխատակիցները չեն նկատում, թե ինչ է կատարվում օլիգարխներին պատկանող խանութներում

    ՊԵԿ-ի աշխատակիցները չեն նկատում, թե ինչ է կատարվում օլիգարխներին պատկանող խանութներում

    «Երկիր»-ի ընթերցողներից մեկը մեզ է ուղարկել պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Կայզեր» սուպերմարկետից գնված ապրանքի ՀԴՄ կտրոնը։ Դրանք մյուս ՀԴՄ կտրոններին նման են այնքանով, որ չեն շահում, բայց դրանք առանձնահատուկ են. 2012թվականի հունվարի 18-ին տրված կտրոնի վրա, որպես տրամադրման ժամկետ, նշված է 2000 թվականի հունվարի 18-ը։ Դա, երեւի, այն ժամանակ էր, [...]

     
  • Սերգեյ Դանիելյան. «Կարամ մի հատ էլ գամ՝ կտցնեք գլխիս»

    Սերգեյ Դանիելյան. «Կարամ մի հատ էլ գամ՝ կտցնեք գլխիս»

    Հանգստյան օրերին ԶԼՄ-ն երի եւ սոցիալական ցանցերի թիվ մեկ քննարկման թեման դերասան Սերգեյ Դանիելյանի «Ejournal»-ում տպագրված «Հոդված էկոլոգիայի մասին» հրապարակումն էր, որտեղ էկոլոգիական խնդիրների ֆոնին վերջինիս արտահայտած որոշ մտքեր հարուցել էին լոռեցիների զայրույթը, ավելին՝ «Ֆեյսբուքում» հաշված րոպեներում խումբ բացվեց, որտեղ մի խումբ՝ հիմնականում լոռեցի օգտատերեր, հայտարարություն էին տարածել, պահանջելով հրապարակավ [...]

     
  • «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» դաշինքի մասին որոշում դեռ չկա

    «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» դաշինքի մասին որոշում դեռ չկա

    Հատված «Ազատ դեմոկրատների» գործադիր քարտուղար Մասիս Այվազյանի հետ հարցազրույցից – Պարոն Այվազյան, ժամանակ առաջ, երբ մամուլը, նաեւ մեր թերթը գրում էր, որ դուք միասին եք գնալու «Ժառանգության» հետ խորհրդարանական ընտրությունների, Ձեր կուսակցությունը ջանասիրաբար հերքում էր, այսօր ինչպե՞ս հասկանանք այս բեկումը։ – Չէ, դեռ որոշում չկա, որ մենք գնալու ենք իրար [...]

     
  • Յուրի Մովսիսյանը Թուրքիայում դարձել է խաղի հերոս

    Յուրի Մովսիսյանը Թուրքիայում դարձել է խաղի հերոս

    Թուրքիայում ուսումնամարզական հավաքում գտնվող «Կրասնոդար» ֆուտբոլային  ակումբը երեկ երեկոյան «11-ն ընդդեմ 11-ի» ձեւաչափով երկկողմանի խաղ է  անցկացրել փոքրքցված չափեր ունեցող տուգանային հրապարակներով խաղադաշտում: «Սովետսկի Սպորտը» տեղեկացնում է, որ խաղի հերոս դարձել է Հայաստանի ազգային  հավաքականի հարձակվող Յուրի Մովսիսյանը, որը «Կարմիրների» կազմում հանդես  գալով՝ երեք գնդակ է անցկացրել «Դեղինների» դարպասը: Իսկ [...]

     
  • Մեկ ժամում՝ 1 միլիոն դոլար

    Մեկ ժամում՝ 1 միլիոն դոլար

    Բելառուսցի թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն Ավստրալիայի բաց առաջնության  կանանց մենախաղերի եզրափակչում 1 ժամ 20 րոպեում հաղթելով Ռուսաստանի թիվ մեկ  ռակետ Մարիա Շարապովային՝ արժանացավ $1միլիոն 184 հազար 500 դրամական գլխավոր  պարգեւին: Այսինքն, նա մեկ ժամից մի փոքր ավելի ժամանակում հարստացել է $ 1  միլիոնով: Իսկ պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ այդ [...]

     
  • Ռոման Բերեզովսկին երիտասարդացել է

    Ռոման Բերեզովսկին երիտասարդացել է

     Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին  պաշտոնապես խզել է կապերը «Խիմկիի» հետ եւ մտադիր է կարիերան շարունակել  Մոսկվայի «Դինամոյում»: Նա պատրաստվում է մեկուկես տարվա պայմանագիր  ստորագրել նոր ակումբի հետ: «Իրադարձությունները շատ արագ շրջադարձ ունեցան, – խոստովանել է 37-ամյա  դարպասապահը «Սովետսկի Սպորտի» թղթակցի հետ զրույցում: – Զգում եմ, որ  պրեմյեր [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan