Լրահոս
Օրվա լրահոսը

Վնասվածքներ ստացած պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից. բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Ապրիլ 25,2024 19:03 Share

«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այսօր՝ ապրիլի 25-ին, Տավուշի մարզում են։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրանք տեսակցել են ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով վնասվածքներ ստացած պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Այժմ նրանք երկուսն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։

«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները նաև այցելել են Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներին։ Այս պահին նրանք բոլորն էլ ազատ են արձակվել։

 

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել