Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը և Կոպիրկինը անդրադարձել են Վերին Լարսով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին

Ապրիլ 25,2024 18:37

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

🔹 Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։

🚛 Անդրադարձ է կատարվել Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։

🔸 Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման, գործարար կապերի ամրապնդման թեմաների վերաբերյալ։

🖇 Կարևորվել է թվայնացման և կիբերանվտանգության ոլորտում հարաբերութունների խորացումը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930