Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես մոռանալ վախի մասին

Ապրիլ 28,2012 13:12

Բիենալեի «քաղաքական» աշխատանքներից:

Երեկվանից բացվել է Ժամանակակից արվեստի բեռլինյան բիենալեն՝ «Մոռանալ վախի մասին» խորագրով, որին, կազմակերպիչների ձեւակերպմամբ, մասնակցում են «նկարիչներ, ոչ նկարիչներ եւ նախագծեր»: Բիենալեի կուրատոր, լեհ նկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր Արթուր Ժմիեւսկին հայտարարել է, որ առաջին անգամ Բիենալեի պատմության մեջ մուտքն անվճար կլինի: Կուրատորը տարբեր հարցազրույցներում ասել է, թե Բիենալեի ցուցադրությունները ավելի շատ քաղաքական «տարածք» են, որովհետեւ պառլամենտ են հիշեցնում, քան թանգարան: Բիենալեի կատալոգում ներառված են մարդկանց երկխոսություններն ու ելույթները, որոնք արվեստին ու պերֆորմատիվ գործունեությանը նայում են  ոչ միայն որպես քննադատության միջոցի, այլեւ քաղաքական ուժի, որը ունակ է փոխելու հասարակությունը: Newru.com-ի փոխանցմամբ, այդ մարդկանց թվում են Բոգոտայի նախկին քաղաքագլուխ Անտանաս Մոկուսը, հունգարացի թատերական ռեժիսոր Արպադ Շիլինգը, բրազիլական Pixadores խումբը:

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30