«Եթե իշխանությունը տեսնում է փող են բաժանում ու լռում է, նա առավել թափթփուկ է» (Տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության մարզային  վերջին քարոզարշավն ավարտվեց այսօր Մասիս քաղաքում: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը  հավաքվածներին պատմեց, որ շատ զարմացած է.« Հայաստանի որոշ շրջաններում ոնց որ ֆեոդալիզմ լինի: Մենք ընտրում ենք մեր քաղաքապետին, գյուղապետին ու վախենում ենք դրանից: Գնացեք ու ասեք՝ եղբայր, ես քեզ վարձակալել եմ , դու չես համապատասխանում իմ չափանիշներին, գնա, ես ուրիշին կընտրեմ.  ոչ թե վախենալ , թե կարող է նկարահանեն, թող գան նկարեն, սա մեր տունն է: Ումի՞ց ենք վախենում: Քվեախցիկում ոչ Սերժեր կան, ոչ Գագոներ, դուք եք, ու՝ ձեր խիղճը»: Պարոն Արզումանյանն ասաց, որ մայիսի 6-ին կարգ ու կանոն են հաստատելու.«Ավելով մաքրելու ենք ու չենք թողնելու այլեւս այստեղ ինչ-որ մեկն իրեն  ցարի նշանակած կառավարիչ զգա: 20 տարի եկել են խաբել ձեզ՝ մեզ ընտրեք, այս  կանենք, այն կանենք , գիտեք, ով է ձեզ կեղեքել,  հարկերը պահել ու հիմա եկել 5-10 հազար դրամ տալիս, ասում ընտրեք»:

Մասիսցիների հետ հանդիպեց նաեւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա ազգի նկատմամբ ամենամեծ դավադրության մեջ մեղադրեց ընտրակաշառք բաժանողներին.«Եթե իշխանությունը տեսնում է, որ  այստեղ փող են բաժանում ու  ձայն չի հանում , նա առավել թափթփուկ է: Մի՛ վախեցեք թափթփուկներից, որովհետեւ սա մեր տունն է: Մեր տան մոլախոտերին պետք է դուրս շպրտենք»:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք