Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան․ «Մենք ունեինք երկու կայացած ոլորտ՝ բանակ եւ դիվանագիտություն, որոնց ողնաշարն այսօր սղոցված է»

Ապրիլ 18,2024 20:02

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող բուռն իրադարձություններին՝ արձանագրեց, որ պետությունը գնում է գահավիժման։ Ու անդրադարձավ երկու կարեւորագույն ոլորտի:

Նա խոսեց Մեղրիում տեղի ունեցած մի ողբերգության մասին, որը պատշաճ ուշադրության չարժանացավ։ «Այն փաստը, որ առանց արգելակների «Ուրալը» տեղափոխում է նախատեսվածից ավելի զինվոր եւ վթար է լինում, ցույց է տալիս բանակի բարձիթողի վիճակը եւ իրականացվող բարեփոխումների մակարդակը։ Ինչի՞ համար է նշանակված պաշտպանության նախարարը, նա ի՞նչ գործ ունի բանակի հետ, երբ իր կենսագրությամբ  ոչ մի կապ չունի բանակի հետ, հակացուցված է։ Այն բանակի, որն իսկապես ժամանակին մեծ գործոն էր տարածաշրջանում։ Ես ներկա եմ եղել  Ալեքսանդր Լեբեդեւի հետ հանդիպմանը, որը մտերիմ էր մեր ազգի հետ եւ լավ ճանաչում էր մեր բանակի հզորությունը։ Նա այն ժամանակ, երբ հայկական բանակը դեռ ամբողջությամբ ձեւավորված չէր, ասաց․ «Ես խոնարհվում եմ հայկական բանակի առջեւ, որ կարողացավ պատերազմն սկսել մեկ տանկով եւ ավարտել 34 տանկով»։ Մենք այդպիսի հեղինակություն ունեինք։

Կամ հայտնի Շամիլ Բասաեւը, որ հրապարակային բազմաթիվ անգամ է հնչեցրել՝ ասելով․ «Տվեք ինձ հայկական մեկ-երկու զորամիավորում, եւ բոլոր հարցերը ես կլուծեմ, որովհետեւ այն, ինչ անում է հայ զինվորը, հայկական բանակը, ոչ ոք չի անում»։

Եվ այդ հզոր բանակի ողնաշարը այս իշխանությունը եկավ եւ սղոցեց՝ առաջին հերթին իր կադրային քաղաքականությամբ։

Մենք երկու կայացած ոլորտ ունեինք․ բանակը եւ դիվանագիտությունը, որով կարող էինք ներկայանալ աշխարհին։ Մենք իրականացրել ենք նախաձեռնողական դիվանագիտություն եւ դրա համար մեզ գնահատել են։ Մենք միշտ օգտվել ենք մեր թշնամու թույլ տրված սխալներից։ Այսօր սղոցվել է նաեւ մեր դիվանագիտության, մեր արտաքին քաղաքական կեցվածքի ողնաշարը։ Եվ պատահական չէ, որ այսօր մենք մեկուսացված ենք ամբողջ աշխարհից»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930