Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը 60 միլիոն դոլար կտրամադրի Սիրիայի ընդդիմությանը

Փետրվար 28,2013 21:49

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Միացյալ Նահանգները 60 միլիոն դոլար ծավալով անհետաձգելի օգնություն կտրամադրի Սիրիայի ընդդիմությանը, ներառյալ սնունդ, բժշկական նյութեր, ինչպես նաև ուղղակի ոչ մահաբեր օգնություն՝ Սիրիայի ընդդիմադիր Ռազմական գերագույն խորհրդին:

Այս մասին հայտարարությամբ Հռոմում կայացած հանդիպումից հետո հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին՝ նշելով, որ միջազգային հանրությունը տեսել է, թե ինչպես են սաստկացել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի իրականացվող դաժանությունները, և որ Ասադի կողմից երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում Սիրիայի ժողովուրդը չի կարող հասնել «ազատ, անվտանգ և արդարացի հասարակություն կառուցելու իր նպատակին:

Բանակցություններում մասնակցել է նաև Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդ Մուազ ալ-Խաթիբը, որն արտգործնախար Քերիի հետ միասին մասնակցել է համատեղ ասուլիսի:

«Բոլոր սիրիացիները, ներառյալ նրանց, ովքեր դեռևս այս հակամարտության որևէ կողմի չեն սատարում, պետք է իմանան, որ նրանց ապագան Ասադից ազատ Սիրիայում է: Ընդդիմությունը պատրաստ է դիմել անհրաժեշտ քայլերի՝ այս նպատակին հասնելու ուղղությամբ», – ասել է ալ-Խաթիբը:

Քերին ասել է, որ ընդդիմությանը լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին որոշման հիմքում, որը ներառում է ընդդիմադիր ռազմական խորհրդին տրամադրվելիք ուղիղ օգնությունը, ընկած է «զինված գերակշռող ուժերի կողմից դաժան գործողություններ իրականացնելու սաստկացումը»:

Արտգործնախարարը նշել է նաև, որ Սիրիայի կառավարական զինված ուժերին օգնություն են տրամադրում Իրանից ժամանող, ինչպես նաև Լիբանանից գործող «Հեզբոլլահ» զինյալների խմբավորման մարտիկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728