Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հաճընցի. «Եթե իշխանափոխություն չլինի՝ սաղ գնալու են երկրից» (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 23:08

«ԱԺ նախագահից բռնած, հանձնաժողովների նախագահներից բռնած, մինիստրներից բռնած պիտի լրիվ մաքրվի: Դրանք լրիվ Սերժի մեջքին կանգնած նույն մաֆիան են: Քանդում են Հայաստանը, վսյո՛, ինչի՞ մասին է խոսքը»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Նոր Հաճընի բնակիչ Սպարտակ Քալաշյանը:

Նա վստահեցրեց, որ «Եթե իշխանափոխություն չլինի՝ սաղ գնալու են երկրից: Հսկայական քաղաք է, հսկայական գործարաններ ուներ, էսօրվա դրությամբ աշխատանքի տեղ չկա: Ինչո՞վ ենք ապրելու. տված թոշակը դեղի փող չի անում»:

Մենք հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանը խոստանում է դեպի ապահով Հայաստան տանել. «Այս 5 տարի ո՞ւր է այդ ապահովությունը, չեմ տեսնում: Իր 5 տարվա աշխատանքի արդյունքը չեմ տեսել»,- պատասխանեց Նոր Հաճընի բնակիչը

Մեր հարցին՝ ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է ընդհանուր ժողովրդի տրամադրություններից՝ նա պատասխանեց. «Եթե տան տղամարդը տեղյակ չի իր ընտանիքում ինչ է կատարվում, էն ի՞նչ տղամարդ ա: Բա էլ ի՞նչ ղեկավար ա, որ չգիտի Հայաստանում ինչ է կատարվում, չգիտի՞: Նա լավ գիտի: Ադամանդի գործարանը, մի բուռ, մի գրպան որ բերեն՝ ամբողջ տարի կաշխատի: Կաշխատի 2000 մարդ, տես ինչ ընտանիք են պահում: Խի՞ փակել տվեցին: Սերժն եկավ ու երկրորդ օրը գործարանը փակեցին, որովհետեւ ձեռ չէր տալիս երեւի իրան»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ պիտի ձեռնտու չլիներ, ինքը չի՞ ուզենա աշխատանք լինի, մարդիկ բարեկեցիկ ապրեն, պետությանն էլ հարկ վճարեն՝ Նոր Հաճընցին վստահեցրեց, որ՝ ոչ. «Ինչ-որ ծրագիր ունեն, որ ժողովուրդը դուրս գա Հայաստանից, ազատվի էս տերիտորիան: Իրենց տարածքն է պետք»:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ Սպարտակ Քալաշյանը նկատեց. «Ես գիտեմ, որ նա կոռուպցիայի մեջ մտած մարդ չի, արդար է, ժողովրդին մոտ է, դա հերիք է, էլի, ղեկավարի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728