Լրահոս
Օրվա լրահոսը

Կողբի արվեստը՝ Շվեյցարիայում

Ապրիլ 10,2013 21:51

Ներկայացվելու են գեղանկարներ եւ ձեռագործ աշխատանքներ

 

Շվեյցարահայերի միության աջակցությամբ ապրիլի 11-ից 28-ը` երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին Ժնևի Հակոբ Թոփալյանի անվան հայկական կենտրոնում կկայանա Տավուշի մարզի Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչներ Աննա Նասիբյանի, Արուսյակ Փաշիկյանի, Սաթենիկ Ղուլիջանյանի, Հռիփսիմե Մանթաշյանի և Արա Ղուլիջանյանի գեղանկարների և գեղարվեստի դպրոցի «Երեքնուկ» խմբի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի հասույթը կօգտագործվի դպրոցի անվճար գործունեության և 2013 թվականի պլեներ-սիմպոզիումին աջակցության նպատակով։

Նշենք, որ ամեն տարի ամռանը գեղարվեստի դպրոցը բնության գրկում՝ անտառում պլեներ-սիմպոզիում  է անցկացնում:   Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Ժնևի Հայկական կենտրոնում  ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժ. 19.30-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Կողբի գեղարվեստի դպրոցի ֆեյսբուքյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930