Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանգարանները կայացած կառույցներ են մեր երկրում». Գագիկ Գյուրջյան

Մայիս 17,2013 13:36

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանը կմասնակցի «Թանգարանների եվրոպական գիշերվան»

«Թանգարանային միջազգային օրը և «Թանգարանային գիշերը», սրանք տարբեր  տոներ են: Առաջինը մենք միշտ նշում ենք, իսկ երկրորդը պարզապես համընկնում է: Տոնի կապակցությամբ «Ռոլանդ» հավաքածուից ընտրել ենք «Մայաների արվեստը» ֆիլմը, որը կցուցադրվի այդ օրը, եթե ֆիլմը հետաքրքրություն առաջացնի, ապա օրվա ընթացքում կցուցադրվի ևս մեկ անգամ»,- այս մասին  «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում ասաց  «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն` Գագիկ Գյուրջյանը:

Վերջինիս փոխանցմամբ` ֆիլմի ընտրությունը պայմանավորված է որոշակի մշակութային նմանությամբ և ֆիլմում առկա հնագիտական աշխատանքներով:

«Մեր թանգարանները շատ կայացած կառույցներ են մեր երկրում: Բավականին լավ հավաքածուներ ունեն և ինտեգրված են այլ երկրներում»,-ասաց Գյուրջյանը:

Ըստ Գյուրջյանի` ծրագիրը հագեցած է թատերական ներկայացումներով, ֆիլմի ցուցադրությամբ, համերգային ծրագրով, ինչպես նաև հնագետների կողմից  դասընթաց կլինի  երիտասարդների համար:

Բանախոսի փոխանցմամբ` նախորդ տարի միայն «Թանգարանային գիշեր» տոնին  թանգարան են այցելել շուրջ 1465 մարդ, մինչդեռ ամբողջ տարվա կտրվածքով թանգարան է այցելում 15-16 հազ. մարդ: «Սա արդեն որոշակի ձեռքբերում է: Այն իր մեջ հետաքրքրություն է առաջացնում, որ հատկապես այդ օրը մարդկանց հոսքն այդքան մեծ է»:

Պրն. Գյուրջյանը նշեց նաև, որ մարդկանց հոսքը շատ է լինում նաև յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը և յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը, քանի որ այս օրերին  թանգարան այցը անվճար է: «Թանգարան այցի տոմսը թանկ չէ, կազմում է 200-1000 դրամ, ըստ կարգի: Այնպես որ, սպասել անվճար օրերի և նոր այցելել, կարծում եմ չարժի»:

Նա նշեց նաև, որ դիմել են  Երևանի քաղաքապետարան և այդ օրվա կապակցությամբ անվճար մեքենաներ կտրամադրվեն դեպի թանգարան: «Մեր խնդիրը միայն մեկն է: Մենք չունենք համապատասխան  աշխատակիցների քանակ` վերահսկողությունն իրականացնելու համար»,-ընդգծեց Գյուրջյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031