Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան կողմն ընդգծել է, որ գործունեության 2,5 տարվա ընթացքում Հակակոռուպցին կոմիտեն կարողացել է նկատելի առաջընթաց արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում

Մայիս 22,2024 15:00

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթին, Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Ողջունելով հյուրերին՝ Սասուն Խաչատրյանը կարևորել է վերջին տարիներին ԹՊԻՀ ծրագրի շրջանակում ԱՄՆ գործընկերների հետ ակտիվ համագործակցությունն ու ծրագրի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեին ցուցաբերվող շարունակական աջակցությունը հատկապես նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռքբերման ու կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ պատվիրակությանը ներկայացել է իր ղեկավարած կառույցի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ նախորդ երկու տարիներին իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ միայն 2023 թվականի ընթացքում  կրկնապատկվել է ոչ միայն քննված վարույթների, այլ նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց քանակը:

Ամերիկյան կողմն ընդգծել է, որ գործունեության 2,5 տարվա ընթացքում Հակակոռուպցին կոմիտեն կարողացել է նկատելի առաջընթաց արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԹՊԻՀ ծրագրի շրջանակում վերապատրաստման և փորձագետների ներգրավմամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Կարևորելով արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցային կապերը՝ կողմերը պայմանավորվել են նույն արդյունավետությամբ շարունակել համատեղ աշխատանքները Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների  մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031