Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապ թագավորը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն, երաշխավորում եմ». Փաշինյան

Մայիս 22,2024 18:10

«Ես ավելի ու ավելի համոզված ասում եմ, որ անվտանգության ավելի ուժեղ երաշխիք, քան լեգիտիմությունն է, գոյություն չունի»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա սկսեց հեգնել, թե ընդդիմադիրները չեն ուզում, որ լեգիտիմությունը լինի, որ հետո երկիրը դարձնեն գուբերնիա. «Կասեն՝ ձեր ինչի՞ն է պետք կառավարություն, կլինեն թեմեր: Ավստրալիայում, օրինակ, չկա կառավարություն, բայց կա թեմ, վա՞տ է: Իհարկե, վատ չի, 10 մարզի փոխարեն կլինենք 10 թեմ: Ի վերջո հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, կայսերական կառավարման եղանակ է ունեցել, որ գնում էին Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում էին ազդեցության գործակալ: Խեղճ Պապ թագավորը մինչեւ քաշեց բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց էդ ազդեցության գործակալի մասը մինչեւ այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 1, 2 ամսվա ընթացքում էդ էլ է լուծվելու: Այն հարցը, որ այսօր լուծվում է ՀՀ-ում չմտածեք 6 տարվա հարց է, հազարամյա հարց է: Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ, Պապ թագավորը այլեւս չի սպանվելու եւ ես, որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Պապ թագավորը չի սպանվելու, Հայաստանը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն: Պապ թագավորը չի՛ սպանվելու: Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի ու այդ երազանքը այլեւս որեւէ մեկը չի կարող սպանել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ի վերջո հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, կայսերական կառավարման եղանակ է ունեցել, որ գնում էին Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում էին ազդեցության գործակալ: Խեղճ Պապ թագավորը մինչեւ քաշեց բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց էդ ազդեցության գործակալի մասը մինչեւ այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 1, 2 ամսվա ընթացքում էդ էլ է լուծվելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031