Լրահոս
Օրվա լրահոսը

«Չակնկալիքների շարժումը տանում է դեպի չպետություն, ուզում են, որ մարդիկ Երեւանի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, կորցնեն Երեւանը». Փաշինյան

Մայիս 22,2024 18:02

«Վերջին շրջանում նկատում ենք, որ մեր ընդդիմադիր շրջանակների մոտ հիմա էլ ի հայտ են եկել քարտեզագիտական, քարտեզագրական հմտություններ ու վերջիններս սկսել են կռվեցնել տարբեր թվականների քարտեզները՝ դրանով փորձելով տորպեդահարել սահմանազատման գործընթացը: Մեկ հիշում են 75, 69, 28 թվականի, հիմա էլ 88 թվականի ինչ-որ քարտեզ են մեջբերում: Ո՞ր թվականի քարտեզով է տեղի ունենում սահմանազատումը եւ ինչու է հենց այդ քարտեզով լինում», – այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Վարչապետ Փաշինյանն ասաց. «Մենք վերարտադրում ենք գետնի վրա այն սահմանը, որը գոյություն է ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին: Շատ է խոսվում 88-ի դեմարկացիոն աշխատանքների մասին: Այդ աշխատանքները, որոնք Վլադիմիր Մովսիսյանի կողմից ղեկավարած հանձնաժողովի կողմից են կատարվել, այնտեղ նկարագրված է, թե ինչպես է դա դե յուրե մտնում ուժի մեջ: Այդ նկարագրությամբ այն դե յուրե ուժի մեջ չի մտել, որովհետեւ չի գնացել Գերագույն խորհուրդ, իրավական ընթացակարգ չի անցել: Երկրորդ արձանագրումն այն է, որ այդ աշխատանքների հիման վրա քարտեզագրում տեղի չի ունեցել»:

Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմությունը չի տալիս իրենց հարցի պատասխանը, թե որքան է ՀՀ ինքնիշխան տարածքը. «Եթե որեւէ մեկն ասում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ չէ, իրենք ճանապարհ են բացում ասելու, որ ՀՀ ինքնիշխան տարածքը, ասենք, 300 հազար քկմ է, բայց չեն ըմբռնում, որ ճանապարհ են բացում ուրիշների համար, որ նրանք էլ ասեն՝ ՀՀ տարածքը 23 քկմ է: Այն, ինչ ուզում են անել, այստեղ բանավեճը զուտ քկմ-ների մասին չէ, այլ՝ ՀՀ ինքնիշխան պետություն գոյություն ունի՞, թե՞ չունի, որովհետեւ եթե դու պետություն ես առանց տարածքի, ընկնում ես «չպետության» դաշտ: Մարդիկ, որոնք գալիս ասում են՝ մենք չակնկալինքների շարժում ենք անում, այդ չակնկալիքների շարժումը տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն եւ չքաղաքացիություն: Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երեւանի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, այդպիսով կորցնեն Երեւանը: Այստեղ է իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի տարբերությունը: Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի մասին ու կորցնեն իրականը: Իրական Հայաստանը ապագայի մասին է: Էդքան որ ասում էինք՝ ապագա կա, այ էդ ապագան էս է, որը կոնկրետ է, միլիմետրի ճշտությամբ գիտենք մեր սահմանը, որը ապահովում ենք ոչ թե առավոտից իրիկուն սրա-նրա ոտի տակ ընկնելով, որ եկեք մեր անվտանգությունը ապահովեք, այլ ապահովում ենք մեր լեգիտիմ դիրքի վրա կանգնելով», – ասաց Փաշինյանը ու ցուցադրեց իր հետ բերած քարտեզը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Լեզվանիկ նիկոլն անընդհատ հոխորտում է պետության անունից: Թող ինքը միշտ հիշի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում իր նմանների վերաբերյալ զայրացած Պավլեի ասած հետևյալ խոսքերը.
    «Տո դու՞ ես պետությունը, որ պետության հացը ձրի ուտում ես, ուրեմն պետություն ե՞ս»:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031