Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել են սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննությունները

Մայիս 22,2024 15:57

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական բաժնում սկսել են իրականացնել սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություններ։ Փորձաքննության շրջանակներում լուծվում են դրանց հետքերի հայտնաբերման, տեսակի որոշման նույնականացման խնդիրները։

Նյութագիտական բաժինը, շնորհիվ նորագույն սարքերի և սարքավորումների, կարճ ժամկետներում իրականացնում է կոսմետիկական միջոցների, ինչպես նաև կենցաղային քիմիայի տարբեր արտադրատեսակների փորձաքննություններ՝ հեղուկ և փոշի լվացամիջոցներ, օճառներ և այլն: Փորձաքննության շրջանակներում որոշվում են ոչ միայն արտադրատեսակների որակական հատկանիշները այլ նաև դրանցում առկա ծանր մետաղների հետքային պարունակությունները:

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031