Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են փոխանցել դատապարտյալներին, սակայն հայտնաբերվել է

Օգոստոս 07,2013 17:30

2013թ. օգոստոսի 5-ին, ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Չ.-ին կարճատև տեսակցության այցելած մոր` Ա. Ա.-ի անձնական խուզարկության ժամանակ տաբատի գոտկատեղի ներսի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 1 հատ 1000 ՀՀ թղթադրամ, իսկ թղթադրամի մեջ` պոլիէթիլենային երկու փաթեթներ: Վերոհիշյալ երկու փաթեթներից յուրաքանչյուրի մեջ եղել է 2 հատ սպիտակ, օվալաձև, «B8» գրառմամբ 4 դեղահաբ: Փորձաքննությամբ պարզվել է, որ հայտնաբերված 4 դեղահաբերը միասին պարունակում են 0.03 գրամ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Կատարվում է հետաքննություն:

Ս.թ. օգոստոսի 6-ին, ժամը 17:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի բնակիչ Մ. Ա.-ի կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Կ.-ի անվամբ ներկայացրած հանձնունքի զննությամբ, բնական հյութի ստվարաթղթե տարայի ծալքերի մեջ հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 0.4 և 0.5 գրամ քաշերով սպիտակ փոշեզանգված:
Կատարվում է հետաքննություն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031