Լրահոս
Օրվա լրահոսը

Շունը 100 հազար դոլար է ստացել

Սեպտեմբեր 15,2013 16:21

Չիխուախուա ցեղատեսակի ՄՈՆՍՏՐ անունով շունը …100 հազար դոլար կտակի միակ ժառանգն է: Նրա տերը Նյու-Յորքի սակարան-բորսայի առաջին կին բրոկեր Մյուրել Սիբերտն է: Իր կտակում նա գրել է «չեմ ուզում, որ շնիկս մենակ մնա որեւէ ճանապարհի վրա»:

Մյուրել Սիբերտը մահացել է այս տարվա օգոստոսին` ութսուն տարեկան հասակում, բորսայում աշխատում էր  1967 թվականից: Նրա կարողությունը գնահատվում է 48 միլիոն դոլար:

Սիբերտը գումար է կտակել նաեւ իր վարսավիրին, Նյու-Յորքի անասնաբուժական կլինիկային, քրոջը:

Սա կենդանուն գումար կտակելու առաջին դեպքը չի: 2007 թվականին մեծահարուստ Լեոն Հելմսին իր շանը կտակել էր 12 միլիոն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30