Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քրդերի ազգայնական պահվածքը հրահանգավորված է Անկարայի կողմից. Սարգիս Հացպանյան (Տեսանյութ)

Հունվար 29,2014 14:57

Քրդերը յուրաքանչյուր անգամ, երբ թուրքերի հետ որեւէ հարցի շուրջ խոսում են կամ քաղաքականություն են վարում, անպայմանորեն օգտագործում են հայկական գործոնը. այսօր՝ հունվարի 29-ին «Նոյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը:

«Այժմ այդ քրդերի ապրած ամբողջ տարածաշրջանի գրեթե 80 տոկոսից ավելին Արեւմտյան Հայաստանն է»,- ասում է պարոն Հացպանյանը եւ ավելացնում, որ նույն քրդերը շատ լավ գիտեն, թե իրենք ում հողերում են ապրում, որ ում տնկած ծառերից են օգտվում:

Հիշում է, որ 2012 թվականին Հայաստանից մի քուրդ աղջիկ հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր, որ հայերը քրդերին իրենց հողերից վտարում են, կրոնափոխ են անում եւ այլն, Հացպանյանը գտել էր այդ աղջկան եւ հարցրել հոդվածից, աղջիկը պատասխանել էր, որ հեղինակն ինքը չէր, որոշ ժամանակ հետո կշտկի սխալն ու հետո նույն հրապարակումը կայքում ներկայացվել է այլ հեղինակի անունից: Սակայն պարոն Հացպանյանի ջանքերով Հայաստանի Հանրապետության ութ եզդիական կազմակերպություն դատապարտեցին այդ հոդվածը եւ հերքեցին, որ հայերը նման քաղաքականություն են վարում քրդերի նկատմամբ:

Ըստ բանախոսի՝ այսօրվա իրավիճակն ավելի լուրջ է: Վերջերս քրդալեզու եւ թուրքալեզու կայքերում առավել հաճախ հրապարակվում են հոդվածներ, որոնք ակնհայտ հակահայկական քարոզչություն են անում: Վերջերս մի քուրդ Հրանտ Դինքի մահվան հիշատակման օրվանից երկու օր հետո հանդես էր եկել հրապարակմամբ, որտեղ ներկայացրել էր, որ դեռեւս 1918 թվականին, երբ քրդերը եկան Հայաստան, նրանց նկատմամբ խոշտանգումներ եւ ճնշումներ եղան, հայերը թույլ չէին տալիս, որ քրդական թերթեր հրապարակվեին եւ այլն: Պարոն Հացպանյանը նշում է, որ ինքն անձամբ գիտի խմբագրությունների անվանումները եւ ճանաչում է խմբագիրներին:

Հրապարակման մեջ հիշատակվում էր մի եզդի բժիշկ՝ Սայիդ Իբոյան, որն ապրել եւ իր գործունեությունն էր ծավալել Հայաստանում, նրան սպանել էին, ըստ հոդվածագրի՝ սպանողը հայ էր եղել: Հոդվածում նաեւ հեղինակը նշել էր, թե իրենք Թուրքիայում դուրս եկան փողոց՝ վանկարկելով՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք», սակայն հայերը Հայաստանում չեն փորձել պաշտպանել Իբոյանին:

Ըստ պարոն Հացպանյանի, այս երկու դեպքերն անհամեմատելի են, ավելին նա ուսումնասիրել է դեպքը եւ բացահայտել, որ այդ բժիշկ քուրդի սպանությունը ազգային հողի վրա չէ եղել, այլ բարեկամական, եւ երբ կապվել է հոդվածագրի հետ՝ պարզելու, թե ինչու է նման բան արել, պատասխան է ստացել. «Մենք թուրքերի հետ հաշտեցման ճանապարհն եք բռնում, դուք խանգարում եք»:

Պարոն Հացպանյանն ասում է, որ պետք է հերքվեն նման հրապարակումները անմիջապես եւ հակառակի մասին բարձրաձայնեն:

Ըստ նրա՝ կան նաեւ շատ բարյացակամ քրդեր, ում անձամբ է ճանաչում է եւ գիտի, որ նրանք դրական են տրամադրված հայերի նկատմամբ:

Ասում է, որ քրդերի նման ազգայնական պահվածքը հրահանգավորված է Անկարայի կողմից:

«Քրդերը սինդրոմատիկ հոգեբանական վիճակում են գտնվում: Մի մարդ, որ անկախության խնդիր ունի մի հողատարածքի վրա, որտեղ ինքը չունի մի ծառ տնկած, մի մշակույթ ստեղծած, ուրեմն ինքը պրոբլեմ ունի իր հետ: Ինքը ազատություն է ուզում, բայց հայի հողում»,- ասում է պարոն Հացպանյանը եւ նշում, որ նրանց նաեւ վախեցնում է հայերի անընդհատ Արեւմտյան Հայաստանում լինելը եւ այսօր շարունակում են «սիլիբիլի անել Ադրբեջանի հետ, փորձում են մոտ լինել թուրքական իշխանությունների հետ, իսկ Թուրքիան օգտագործում է այդ հանգամանքը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031