Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանն ընդունել է պարտությունը և խոստացել եզրակացություններ անել. Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է խոշոր քաղաքներում

Ապրիլ 01,2024 10:17

Էրդողանն ընդունել է ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության պարտությունը և խոստացել եզրակացություններ անել:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոստովանել է, որ իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել մարտի 31-ի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Նա հայտարարել է, որ դա «վերջը չէ, այլ շրջադարձային կետ»։

«2023 թվականի մայիսին ընտրություններում մեր հաղթանակից ինն ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք հասնել այն արդյունքին, որը ցանկանում էինք և ակնկալում էինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում»,- Անկարայում իր ելույթում ասել է նա:

«Արդյունքները կվերլուծվեն՝ մենք դա անելու ենք ինքնաքննադատորեն և օբյեկտիվորեն»։

Էրդողանը ընտրություններն անվանել է ժողովրդավարության արժանի. «Ժողովուրդը քվեատուփերի միջոցով մեզ փոխանցեց իր ուղերձը, իր կամքն ու զգուշացումները»,- նշել է հանրապետության նախագահը։

Թուրքիայի նախագահն ասել է, որ ինքը և կուսակցությունը չեն անտեսի ժողովրդի կամքի դրսևորման արդյունքները։ «Մենք չենք անտեսի մեր ազգի որոշումը, չենք գործի նրա կամքին հակառակ և կասկածի տակ չենք դնի այն», – պարզաբանել է նախագահը` նշելով, որ առաջիկա չորս-հինգ տարում ԱԶԿ-ն և նրա ղեկավարած վարչակազմը կուղղեն «գործած սխալները»:

Էրդողանի խոսքով՝ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, առանց լուրջ միջադեպերի եւ լավ փորձություն են եղել ժողովրդավարության համար։ «Դրանք մեզ համար ոչ թե վերջն էին, այլ շրջադարձային կետի սկիզբը», – ասել է Էրդողանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930