Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Աջ ծայրահեղականները ահաբեկչության են պատրաստվում. Ուկրաինայի ՆԳՆ

Փետրվար 08,2014 21:49

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն, որ աջ ծայրահեղականները պատրաստվում են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Աջ ծայրահեղական խմբավորումները ծրագրում են կրկին խաթարել խաղաղությունը, ու կանգ չեն առնի նույնիսկ ահաբեկչական գործողություններ կատարելիս: Դա է ցույց տալիս մեր տրամադրության տակ գտնվող օպերատիվ տեղեկատվությունը և Արհմիությունների տանը տեղի ունեցած վերջին դեպքերը, որտեղ պայթյուն եղավ», – հայտնել է Զախարչենկոն հունվարի 7-ին ՆԳՆ-ի կայքում հրապարակված իր ուղերձում:

Արհմիությունների տան պայթյունի վերաբերյալ ՆԳՆ-ն առանձին հայտարարություն է տարածել, որտեղ մի քանի հարցադրում է բարձրացված. «Գրավված շենքերի պարետների անհասկանալի դիրքորոշումը հարցեր է առաջացնում: Իրենք ոստիկանության աշխատակիցներին ներս չթողնելու ինքնուրույն որոշումներ են կայացնում, որոնք պարտավոր են քննել դեպքի վայրը ու հավաքել անհրաժեշտ նյութական ապացույցներ: Մեկ այլ հարց է յուրատեսակ պարբերականությունը, որով տեղի են ունենում «Եվրոմայդան»-ի հնչեղ իրադարձությունները: Արդեն միտում է դարձել, որ ամեն շաբաթվա վերջում պարտադիր ինչ-որ պատահարներ են տեղի ունենում զանգվածային անկարգություններ անողների շրջանում, և դա թույլ է տալիս հաջորդ ժողովրդական հավաքը կազմակերպել», – ասված է հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ ընդդիմության և իշխանության միջև այժմ բանակցային գործընթաց է ընթանում ու ոչ մի դեպքում չի կարելի խանգարել դրան՝ նոր զանգվածային անկարգությունները կանխելու համար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728