Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է մահացած զինվորների մայրերի հետ

Մարտ 06,2014 21:38

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի հանդիպումը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ քիչ առաջ ավարտվեց:

Դատախազը ծնողներին առանձին- առանձին է ընդունել, լսել է նրանց բողոքը եւ մանրամասն ծանոթացել քրեական գործերի ընթացքին:

«Այս հանդիպումից նոր բան չստացանք, նույն հին քննարկումներն էին, որոնք պարոն Կոստանյանն անցկացնում էր մեզ հետ  զինվորական դատախազ աշխատելու ժամանակ:  Ոչ մի նոր բան, գործերում առաջընթաց չենք տեսնում: Պարոն Կոստանյանն էլ այսօր խոստովանեց, որ քրեական գործերը կեղծիքով ու թերություններով են ընթացել, բայց ասաց՝  անցյալը հետ չենք կարող բերել ու շտկել, պետք  է մտածենք նոր գործողությունների մասին, որոնք կնպաստեն գործերի բացահայտմանը: Ասաց դատախազությունը  օպերատիվ աշխատանքներ կիրականացնի, մենք էլ պետք է օգնենք, եթե մի բան իմանանք, տեղեկացնենք, տեսնենք ինչքանով կարող է առաջ գնալ բացահայտման գործընթացը»:,- պատմեց Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Տիկին Սարգսյանի խոսքով, պարոն Կոստանյանը նաեւ ասել է, որ իրենց որդիների գործով կեղծ քննություն կատարողներին,  դատախազին չի կարող պատասխանատվության ենթարկել, օրենքը թույլ չի տալիս. «Ակնկալիք չունեմ, որ տղայիս սպանությունը պետք  է բացահայտվի, բայց մինչեւ վերջ պայքարելու եմ, որ բացահայտվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31