Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալիայի օպերայի վրացի հոմոֆոբ երգչուհուն կփոխարինեն երկու հայուհիներ. Daily Telegraph

Հուլիս 07,2014 20:53

Վրացի երգչուհի Թամարա Իվերին հեռացվել է Ավստրալիայի օպերայի գլխավոր խմբից այն բանի համար, որ Ֆեյսբուքի իր էջում միասեռականների հասցեին վիրավորական արտահայտություններ է գրել:

Ինչպես հայտնում է «Դեյլի Թելեգրաֆը», Ջուզեպե Վերդիի «Օթելո» օպերայում Դեզդեմոնայի դերում Իվերիին կփոխարինի Լիաննա Հարությունյանը, որը նույն դերով հանդես էր գալիս Նեապոլի «Teatro San Carlo» օպերայում: Հարությունյանը ելույթ կունենա առաջին հինգ ներկայացումներում, որոնք նախատեսված են հուլիսին: Դրանից հետո նրան կփոխարինի մեկ այլ հայուհի սոպրանո` Նատալի Արոյանը:

Պարբերականը գրում է, որ սա Հարությունյանի առաջին փորձը չէ, որ նա երգչուհու է փոխարինում: 2013թ. նա կարողացել է հաջողությամբ փոխարինել Մարինա Պոպլովսկայային «Սիցիլիայի երեկոյան ժամասացություններ» օպերայում, ինչպես նաև Անյա Հարթերոսին «Դոն Կառլոս»-ում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Կեցցե Թամարա Իվերին….իսկ քեզ, Հովհաննես Իշխանյան, չհասկացա…

  2. Տիգրան says:

    Եւ մի հարց էլ քերականության մասով: Այսինքն ինչպե՞ս երգչուհուն կփոխարինեն հայուհիների: Պարզ չի՞, որ հայուհիներ: Մենք՝ ընթերցողներս հնարավորություն չունենք շտկելու մեր թույլ տված քերականական սխալները, բայց դուք հո ունեք դա: Սխալ մի գրեք էլի, շատ է՞ դժվար: Եւ անդրադառնալով նախորդ մեկնաբանությանս ու այս հոդված ասեմ, ինչ ասեմ, գրվածքին հասկացա հետեւյալը. վրացուհին քըխ է, իսկ հայուհին կամ առավել եւս հայուհիները պուպուշ, որովհետեւ վրացին վիրավորում է միասեռականներին, իսկ հայուհիները ոնց որ թե՝ չէ: Հակառակ դեպքում ի՞նչ էր այս հոդված ասեմ, ինչ ասեմ, գրվածքի իմաստը, չհասկացա: Հայի ու վրացու հակամարտությունը համասեռամոլության ընկալման հողի վրա՞, թե՞ որ հայ երկու երգչուհի հրավիրվել են Ավստրալիայի օպերա: Հրավիրվել են, դե ուրեմն դա էլ ասա: Իսկ այ որ արդեն ասում ես, թե ինչպես է եղել, որ հրավիրվել են, արդեն փչացնում ես ամեն ասածդ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031