Լրահոս
Օրվա լրահոսը

Մութաֆյանը հերքում է, որ ասել է «հոգով պոռնիկ, ծախու եւ կաշառակեր». «Չի բացառվում, որ դա լինի ֆեյք»

Հուլիս 14,2014 22:32

Ինչպես տեղեկացրել ենք, ֆեյսբուքյան գրառման համար թատերագետ Լեւոն Մութաֆյանից  դատարանի վճռով պահանջվում է վճարել ընդհանուր առմամբ 150 հազար դրամ եւ հրապարակային ներողություն խնդրել:

Այդպիսի որոշում էր կայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով Գուրգեն Մուշեղյանի, Ռուբեն Արեւշատյանի, Սարո Գալենցի, Աննա Երզինկյանի, Մարգարիտա Ռուխկյանի եւ Տարոն Մուրադյանի հայցը: Քանի որ ֆեյսբուքյան գրառումը տարածել են նաեւ  «blognews.am» եւ «pressing.am» կայքերը, դատարանը որոշել է, որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում այդ կայքերի միջոցով պետք է հերքում տպագրել:

Լեւոն Մութաֆյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը ոչ մի վիրավորական բառ չի ասել այդ գրառման մեջ:

Մեր դիտարկմանը, որ օրինակ, «բարոյապես անմաքուր եւ հոգով պոռնիկ, ծախու եւ կաշառակեր» արտահայտությունները վիրավորական չե՞ն՝ Լեւոն Մութաֆյանը միանգամից արձագանքեց. «Դա ես չեմ գրել: Իրենք դա չեն կարող հիմնավորել, որ ես եմ գրել: Դա տեղադրված է եղել կայքերից մեկում: Իմ էլեկտրոնային կայքում (նկատի ունի ֆեյսբուքյան էջում,- Հ. Ջ.) նման գրառում չկա: Չի բացառվում, որ դա լինի ֆեյք, ինչը ես ներկայացրել եմ դատարանին: Ես պահանջել եմ, որպեսզի դատափորձաքննական որեւէ եզրակացություն լինի, որ այդ նյութի հեղինակը ես եմ»:

Մենք ճշտեցինք, այսինքն, Դուք հերքո՞ւմ եք, որ Դուք նման բան եք գրել՝ Լեւոն Մութաֆյանը պատասխանեց. «Այո, ես հերքում եմ: Ես նման բան չեմ ասել: Ես գրել եմ «Նկարիչների մաֆիան՝ ընդդեմ ՀՀ նախագահի» վերտառությամբ հոդված, որը տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում, որը դրել է Բլոգնյուսը եւ որը տպագրվել է «Ժողովուրդ» թերթում՝ իմ ստորագրությամբ: Անստորագիր ինչ-որ հայտարարություն ինչպե՞ս են նրանք վերագրում ինձ: Կայքերից մեկը գրել է, որ վերցված է իմ ֆեյսբուքյան էջից: Բայց ես նման բան չեմ գրել: Ուրեմն թող իրենք հիմնավորեն, որ դա իմ ֆեյսբուքյան էջից է վերցված: Թող ապացուցեն: Դրա համար կան դատափորձագիտական բազմաթիվ միջոցներ: Իմ գրառումը բառ առ բառ, Լեւոն Մութաֆյան ստորագրությամբ տպագրված է «Ժողովուրդ» թերթում: Այնտեղ պոռնիկ…չգիտեմ ինչ բառեր չկան: Ի վերջո ես այնքան միամիտ չեմ, որ օգտագործեմ բառեր, որոնք հետո կարող են քրեական հետապնդման կամ քաղաքացիական հայցի հիմք հանդիսանալ: Ես օրենքները լավ գիտեմ: Եթե իրենք չգիտեն, ես գիտեմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Վահան Լ. says:

    Կարմիր կովը կաշին չի փոխի… Հալալ է այդ վեց արվեստագետներին, որ ունեն թասիբ ու արժանապատվություն:

  2. Լևոն Մութաֆյան says:

    Կարմիր կովը չգիտեմ, բայց էշերի զռռոցը լավն է…

  3. մարգար says:

    Կամ լրիվ խախտվել ենք, կամ էն գլխից խախտված ենք եղել: ինչի՜ վրա ենք մանրանում, արժե արդյոք? Ինչ կարեւոր է ով ինչ է ասել ում հասցեին, կամ որ «հետ ողորմյա» ասվի ու դրամ տան, դրանով հայհոյանքը ինչպես պիտի չեզոքանա? «Եթե մեկը հարվածում է բրահմանին իսկ նա պատասխանում է, ապա բրահմանը հարվածողից ցածր է դառնում» (Հնդկական)

  4. մարգար says:

    Մտքովս մի բան էլ անցավ: Ասենք թե ես խիստ ցանկանում եմ մի անդուր մարդու հայհոյել հրապարակորեն ու բավականին փող ունեմ: Կարելի է արդյոք հայտարարել իմ մտադրությունը ու հայհոյանքի ցանկալի բովանդակությունը, որպիսզի նախօրոք պայմանավորվենք անհրաժեշտ վճարի մասին ու ամեն ինչ խաղաղ անցնի?

  5. david says:

    Չհիանա*մ հայ հանճարով,
    Իրար ծակող են բանջարով,
    Որին եղինջ են անվանում,
    Առանց մեղրի համտես անում:

    Չհիանա*մ հայ հանճարով,
    Բառարանի պատիվ բառով,
    Անբովանդակ ձևակարով,
    Միասնական հայ շուրջպարով:

  6. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այս Լեւոն Մութաֆյանը ՖԲ-ում իմ հասցեին էլ է անհարգալից պիտակավորում արտահայտել: Ես այս «ինտելեկտուալ» մարդուն չեմ հավանում:

  7. Մարտիրոսյան says:

    Մտավորականն իրեն թույլ չի տա որևէ մեկի մասին այդքան զզվելի արտահայտություններ անել: Մտավորականը բարեկիրթ է լինում և նրա ուժը բարեկրթության մեջ է, ոչ թե պրիմիտիվ կնգա բառապաշարով փայլի: Էսքան բանից հետո եթե մարդը չի խրատվում, իրոք որ կարմիր կովը կաշին չի փոխի:

  8. Անի says:

    Մութաֆյանը մտավորական? Ծիծաղելի է, պարզապես:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031