Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ. «Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը»

Օգոստոս 08,2014 21:43

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին

Հարց. Այսօր Բաքվից հայտնեցին երեկ Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք։

Պատասխան. Ցնցված ենք Բաքվում Տավուշի մարզի բնակիչ Կարեն Պետրոսյանի սպանությամբ և մեր ցավակցություններն ենք հայտնում նրա հարազատներին և մերձավորներին։

Երիտասարդ գյուղացուն իբրև դիվերսանտ ներկայացնելը, զանազան ստորացումների ենթարկելը, որոնք հակասում են թե՛ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, թե՛ տարրական բարոյականությանը, զարհուրելի է և՛ իր էությամբ, և՛ ցինիզմի այն աստիճանով, որով դա մատուցվեց հանրությանը:

Նման բարբարոսական ոճը բնորոշ է հայտնի ահաբեկիչներին, որոնք սկզբում պատանդին տեսախցիկի առջեւ նվաստացնում են, հետո՝ սպանում: Ադրբեջանը օրեցօր ավելի է հակադրվում միջազգային հանրությանը՝ շարունակելով ոտնահարել համամարդկային արժեքները։

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Աշխարհը գիտի փաստերով, հատ հատ,
    Մարդակերներին, մանկակերներին,
    Սրբապիղծներին, բոշա ցեղերին,
    Ստով սնող ու սնվող դևերին:

    Աշխարհը գիտի և ողջ մեռածիս,
    Նաև մահապարտ բոշավ պատվածիս,
    Քայլող դիակիս,պայթող նռնակիս,
    Ինձ լափած վամպիր արնոտ քամակին:

    Հումանիզմից են խոսում դևերը,
    Աշխարհը գիտի վամպիրի ձևը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031