Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ինչ վաճառվում է գեղեցիկ փաթեթավորմամբ, պետք չէ գնել երեխաների համար»

Օգոստոս 30,2014 13:19

 

Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ակադեմիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը, այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով դպրոցներում  մատուցվող սննդի որակին և սանիտարահիգիենիկ վիճակին, նշեց, որ ուսումնասիրություններ են կատարվում այս ուղղություններով։

«Ամեն ինչ վաճառվում է գեղեցիկ փաթեթավորմամբ ՝ չիպսերը, կոնֆետները, յոգուրտները, սակայն դրանք հավելանյութերով, արոմատիզատորներով են պատրաստված, որոնք վտանգ են իրենցից ներկայացնում։ Այս է պատճառը, որ դրանք ավելի էժան են։ Այն ամենն, ինչ գեղեցիկ փաթեթավորում ունի, պետք չէ գնել երեխաների համար»,-նշեց տիկին Արիստակեսյանը։

Նա իր խոսքում նաեւ հավելեց, որ աշխարհում ամենից շատ գենետիկորեն մոդիֆիկացված մթերքները եգիպտացորենի ձողիկներն են.«Բայց մեր երկրում  դրանք դեռ ներմուծում են եւ տալիս երեխաներին, դա բիզնես է ապահովում, սակայն կրկին վտանգ է ներկայացնում երեխաների կյանքի համար»։

Բանախոսը նաեւ զգուշացրեց, որ մանկական խաղալիքները իրենցից նույնպես վտանգ են ներկայացնում առողջության համար.«Մանկական խաղալիքները պետք է սերտիֆիկատներով վաճառվեն, մինչդեռ միայն մի քանի արտասահմանյան ֆիրմաների ապրանքներն են վաճառվում  սերտիֆիկատներով , իսկ հայկականների մեծ մասն ընդհանրապես չունեն»։

 

Տիկին Արիստակեսյանի պնդմամբ՝ երկրում փաստաթղթային համակարգում ամեն ինչ ճիշտ է, սակայն կիրառման դեպքում շատ են լինում խախտումները. «Եվ եթե խախտողները հասկանան, որ դրանով վտանգում են երեխաների կյանքը, չեն անի այդպես»։ Բանախոսը վստահեցնում է, որ բուֆետներում պետք է լինի մթերքների հստակ ցանկ, եւ առանց սերտիֆիկատների դրանք չպետք է վաճառվեն։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031