Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին իրադարձությունները բոլորիս ստիպեցին վերարժեւորել բազմաթիվ երևույթներ». Արմեն Աշոտյան

Օգոստոս 31,2014 12:09

Վաղը՝ սեպտեմբերի 1-ին, Բերդի տարածաշրջանի ամենահեռավոր՝ Մովսես սահմանամերձ գյուղի դպրոց կհաճախի տասը առաջին դասարանցի (երկու տղա և ութ աղջիկ): Իսկ դպրոցը, ընդհանուր առմամբ, ունի 132 աշակերտ:

Movses1Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանն ասում է, որ վերջին կրակոցներից հետո գյուղից հինգ-վեց ընտանիք է հեռացել, մոտ տասը երեխա: Տնօրենի փոխանցմամբ՝ այդ ընտանիքները գնացել են քաղաքամերձ տարածքներ. «Ես կասեի, որ նրանք նույնիսկ վաղուց էին տրամադրված տեղափոխվելու»,- ասում է տիկին Ադամյանը:

«Վերջին իրադարձությունները բոլորիս ստիպեցին վերարժեւորել բազմաթիվ երևույթներ, այդ թվում՝ մեր մոտեցումները նմանատիպ համայնքների նկատմամբ: Բոլորս հասկացանք, թե ինչպիսի ռազմավարական նշանակություն ունեն մեր այն բնակավայրերը, որտեղ ապրող մարդիկ պահում են ոչ միայն իրենց համայնքը, այլև հայրենիքը, որովհետև հայրենիքը, տվյալ դեպքում, բառացիորեն սկսվում է այս գյուղերից»,- ասում է ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանը, որը երեկ՝ օգոստոսի 30-ին, Տավուշի մարզ այցելության շրջանակներում եղավ նաև Մովսես գյուղի դպրոցում:

Նրա խոսքով՝ վարչապետի ուշադրության ներքո է սահմանամերձ գյուղերի խնդիրը և նրա հանձնարարությամբ մի շարք միջոցառումներ են մշակվել, որոնց թվում՝ նաև օրենսդրական փոփոխություններ. «Կրթության բնագավառը լինելու է պետության կողմից տարվող քաղաքականության ընդամենը մի մասը»,- ասաց ԿԳ նախարարը:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գոհացնում է կառավարության ուշադրությունը սահմանամերձ գյուղերի նկատմամբ. «Ընդամենը մեկ ամիս առաջ վարչապետը հանդիպում ունեցավ Մովսես գյուղի բնակիչների հետ, համակարգիչներ խոստացավ դպրոցին և գյուղապետարանին, որոնք այսօր իր հետ բերել է պարոն Աշոտյանը : Վարչապետի խոստումների կատարումներից է նաև հրշեջ մեքենայի առկայությունը գյուղում: Հ. Աբրահամյանի այցելությունից հետո ընդամենը յոթ օրվա ընթացքում Մովսես գյուղը բարերար Խաչատուր Խաչատրյանի կողմից նվեր ստացավ կոմբայն, որի շնորհիվ գյուղացիներն արդեն ավարտել են գյուղատնտեսական աշխատանքները: Այնպես որ, բավականին մեծ ուշադրություն է այսօր դարձվում նմանատիպ համայնքներին»,- ամփոփեց մարզպետը՝ հավելելով, որ առողջապահության նախարարի՝ գյուղ այցելության արդյունքում էլ Մովսեսն այսօր ունի նաև հրշեջ մեքենա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարները՝ Արմեն Աշոտյանի ՖԲ էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031