Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժածին կօգնեն  ԱԻՆ նախարարությունից. նախարարն է խոստացել

Սեպտեմբեր 13,2014 22:06

Գորիսում էր ԱԻՆ  նախարար Արմեն  Երիցյանը:  Նախարարը տեղում սեփական աչքերով տեսավ սեպտեմբերի 8 -ին  հրդեհի ճարակ  դարձած Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ Արմեն Վանյանի տան վիճակը, հետաքրքրվեց, թե  տունը վերականգնելու համար ինչ է պետք, ֆինանսական ինչքան միջոցներ են անհրաժեշտ: Նախարարը խոստացավ ֆինանսական օգնություն ցուցաբերել Արմեն Վանյանին՝ տունը վերականգնելու համար:

Այնուհետև նախարարը Գորիսի  հրշեջ ջոկատի հրամանատար Անդրանիկ Սահակյանից իրազեկվեց, թե ջոկատը ինչպես է կարողացել մոբիլիզացնել ուժերը և մարել 400 քմ տարածք ընդգրկող հրդեհը:   Նախարարը ծանոթացավ նաև, թե  ջոկատը տեխնիկական ինչ միջոցների կարիք ունի, որն անհրաժեշտ է արտակարգ իրավիճակներում աշխատելու համար:

Վանյանների  տուն այդ օրը կրկին այցելել էր Գորիսի քաղաքապետ  Վաչագան Ադունցը:Նա խոստացավ 1 միլիոն դրամի չափով օգնել ընտանիքին:

Իրենց օգնությունն են առաջարկել նաև Արցախից: Այդ օգնությունը կլինի վառելափայտի տեսքով:

Ի դեպ,   Արմեն Վանյանը «Արարատ»  բանկում բացել է հաշիվ:  Բարի կամքի տեր մարդիկ անօթևան մնացած 7 հոգանոց ընտանիքին, որտեղ շուտով փոքրիկ է ծնվելու,  կարող են գումարներ  փոխանցել 1510025303690100 հաշվեհամարին:

Նշենք, որ ընտանիքն այս պահին ցիր ու ցան վիճակում է. նրանք ժամանակավորապես  ապաստան են գտել հարազատների մոտ:

 Ալվարդ Մեսրոպյան

Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930