Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. «23 տարի մենք շատ մեծ հաջողությունների ենք հասել եւ առավել կհասնենք»

Սեպտեմբեր 21,2014 22:29

Հրանուշ Հակոբյանը մտածված համապատասխանեցրել է «Հայաստան-Սփյուռք» համաժողովի անցկացման օրերն անկախության օրվա հետ:

«Մենք պետականություն կերտեցինք՝ Հայոց պետականությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա հավելեց, որ հայ ժողովուրդը կարողացել է օգնել Արցախին, որպեսզի այն կայունանա եւ զարգանա, ստեղծել հզոր, վստահություն ունեցող բանակ, Հայ դատի հարցում միասնություն հայտնել եւ սփյուռքը դեպի հայրենիք բերել. «Մենք, կարծում եմ, որպես ազգ, որպես պետություն կարողացանք դառնալ հայաստանակենտրոն: Ամբողջ հայ ժողովուրդը հասկացավ, որ իր լինելիության եւ իր գոյության հիմնական կենտրոնը Հայաստանն է»:

Երեւանում սեպտեմբերի 18-20-ը տեղի էր ունենում «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովը: Եվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցող ընդունելությանը մասնակցում էին նաեւ համաժողովի մասնակիցները:

Aravot.am-ը տիկին Հակոբյանից հետաքրքրվեց, թե համաժողովը պատահաբա՞ր էր անցկացվել հենց այս օրերին: Նախարարը պատասխանեց, որ մտածված է ընտրել հենց այդ օրերը. «Ընտրել եմ հենց այս օրերին, որպեսզի մենք կարողանանք մեր հավաքականությունը ցույց տալ, որպեսզի սփյուռքահայն այստեղ, մեզ հետ միասին տոնի, նշի, ըմբոշխնի մեր պետականության ողջ քաղցրությունը: Իհարկե՛, պետականությունն իր հետ ունի նաեւ բարդություններ, դժվարություններ, բայց մենք մի բան պետք է հստակ ընդգծենք, որ 23 տարվա ընթացքում հնարավոր չէ հասնել այն ժողովրդավարությանն, այն պետական խնդիրների բարձրունքին, որ մենք ուզում ենք տեսնել: Բայց ես համոզված եմ, որ 23 տարի մենք շատ մեծ հաջողությունների ենք հասել եւ առավել կհասնենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Սիրահայ փախստականների երջանիկ կյանքը վկա ..))))…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930