Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Զարուհի Փոստանջյանը միշտ էլ դեմ է եղել այդ համագործակցությանը»

Հոկտեմբեր 21,2014 17:22

«Ժառանգության» մասին ինձ դժվար է խոսել, որովհետեւ «Ժառանգության» տարբեր ներկայացուցիչներ, շատ հաճախ շատ տարբեր կարծիքներ են արտահայտում: Իսկ եթե անդրադառնանք Զարուհի Փոստանջյանին, նա միշտ էլ դեմ է եղել այդ համագործակցությանը, բնականաբար, հիմա էլ առանձնապես չի ողջունում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Տիկին Սարգսյանից հետաքրքրվել էինք`ինչպե՞ս է վերաբերվում գործընկեր խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ ամսի 24-ի հանրահավաքին չի մասնակցելու, քանզի չի վստահում: Ի դեպ, մամուլում նաեւ հրապարակումներ եղան, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է մտածում 24-ի հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու, անգամ եռյակը լքելու մասին, թեպետ Ռուբեն Հակոբյանն այսօր հավաստիացրեց, որ ամսի 24-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է:

Ինչեւէ, Լյուդմիլա Սարգսյանը Զարուհի Փոստանջյանի դիտարկումներն իր մասնավոր կարծիքն է համարում. «Ես տեսնում եմ, որ «Ժառանգություն» խմբակցությունը մարտական է տրամադրված եւ խմբակցությունն իրեն տեսնում է այդ համագործակցության շրջանակներում»:

Մտածել այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ի դեմս «Ժառանգություն» խմբակցության, կլքի եռյակը, մեր զրուցակիցը վաղաժամ է համարում. «Ես նման տրամադրություններ չեմ տեսնում: Ավելին, տեսանելի է կառուցողական, համատեղ աշխատանքի պատրաստակամություն: Մի կարեւոր բան կա. Մեզանից շատերը ինչ-որ մասնավոր հարցերում կարող են իրենց անտեսված զգալ, կարող են անգամ վիրավորվել, բայց երբեք չպետք է մոռանանք, որ սա այն վերջին հնարավորությունն է, որի միջոցով մենք պետք է փորձենք մեր ժողովրդի արդարացի պահանջները կյանքի կոչենք եւ հասնենք իշխանափոխության: Սա մի մեծ նպատակ է, հանուն որի շատ հարցերում պետք է փոխզիջման գնանք`անձնական եւ կուսակցական «ես»- զոհաբերելով ընդհանուր գործին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031