Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեք Ենիգոմշյանը պահանջում է ոստիկանությունից ապացուցել, որ իրեն ուղեկցողները ոստիկաններ են եղել. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2014 19:01

«Ոստիկանության հրապարակած տեսաֆիլմը ոչինչ չի ապացուցում»,- այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած միջադեպին, հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նա համարում է, որ ոստիկանները պետք է ապացուցեն, որ իրեն ուղեկցողը եւ տաքսի նստել առաջարկողը ոստիկաններ են եղել. «Այստեղ կա մի շատ կարեւոր հանգամանք այն կադրը, որտեղ ես եմ երեւում փողոցում կանգնած, որը նկարահանված է ոստիկանության ավտոմեքենայից այդ կադրը շատ ավելի որակով է, քան ճանապարհի տեսախցիկներով կատարած կադրերը: Դա նշանակում է, որ ոստիկանները այդ ամբողջ գործողությունը նկարահանել են»:

Նա պահանջեց ոստիկանությունից, որպեսզի հրապարակի նկարահանած բոլոր կադրերը. «Անգամ, եթե ինձ ուղեկցողը եւ տաքսի կանչողը ոստիկաններ են եղել, դա ընդամենը մի փոքր մեղմացնում է ոստիկանության հանցագործությունը: Այստեղ կան ինձ մեքենայից դուրս բերելու վայրկյանները, որը եւս հանցագործություն է»:

Ալեք Ենիգոմշյանը հավելեց, որ ոստիկանների հեռանալուց հետո կողքից ձայներ է լսել՝ «ի՞նչ է պատահել», այդ հարցից էլ եզրակացրել է, որ հարցը տվողը քաղաքացի է: Այնուհետեւ նա հետաքրքրվել է, թե որտե՞ղ է ավտոմեքենան, պատասխանել են՝ «ավտոն տարան, վարորդին էլ հետը»: Նա համարում է, որ միայն քաղաքացին կարող է այդպես պատասխանել:

Պարոն Ենիգոմշյանը խոսեց նաեւ բուն միջադեպի մասին. «Հանկարծ ավտոմեքենայից դուռն է բացվում եւ մեկը կոպիտ ձեւով թեւիցս քաշելով ասում է՝ դուրս արի, ես անակնկալի եմ գալիս, ինձ թվում է, որ խնդրո առարկան ես եմ, ես դիմադրում եմ, պարզապես դուրս չգալով»

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պարոն Ենիգոմշյանը կատարվածը համարում է ոստիկանության կողմից անպատասխանատու արարք եւ քրեական հանցագործություն. «Սա նաեւ քաղաքական ուղերձ է, որն ուղղվեց ե՛ւ անձնապես ինձ, ե՛ւ իմ ընկերներին, եւ՛ ՀՀ-ում գտնվող բոլոր ազնիվ պայքարողներին»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031