Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Եթե Գագիկ Ծառուկյանն այսօր ներողություն խնդրի». ՍԴՀԿ ատենապետ

Հոկտեմբեր 24,2014 12:48

«Այսօրվա իշխանությունների և եռյակի առնվազն երկու ուժերի միջև կոնցեպտուալ տարբերություն չկա, ընդամենը իշխանությունները իշխանություն են, իսկ եռյակը կամ այսպես կոչված այլընտրանքը, իսկ իմ կարծիքով՝ այդ հասկացությունը անգրագիտություն է քաղաքագիտության մեջ, ոչ մի տարբերություն չկա»,- այսօր «Հենարան» ակումբում» ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

ՍԴՀԿ ատենապետի համոզմամբ, Հայաստանին համակարգային փոփոխություններ են պետք:

«Հիմա երկրում համակարգային փոփոխությունների հայտ է ներկայացրել ոչ իշխանական եռյակը, որից 2-ն ընդդիմադիր են, իսկ մեկը՝ գոնե մինչև այսօր ժամը վեցը՝ այլընտրանք»,-ասաց պարոն Գալստյանը՝ պնդելով, որ եռյակը չի կարող ծառայել ժողովրդի շահերին. «Երկրում մեծ օլիգարխիկ հնարավորություններ ունեցող որևէ գործիչ չի կարող լինել ընդդիմադիր, և հաշվի առնելով մեր իշխանությունների վարվելակերպը և տեսնելով բազմաթիվ դատավարությունները, որ կային 90-ականներից մինչև այսօր, ապա հնարավոր չէ՝ որևէ օլիգարխ դառնա ընդդիմադիր ու չպատժվի: Վստահ եմ, որ ԲՀԿ-ն չի կարող երկրում համակարգային փոփոխություններ անցկացնել, քանի որ դրանք անմիջականորեն պետք է ազդեն ԲՀԿ-ի ու նրա ղեկավարության վրա: Իրենք պետք է զրկվեն մենաշնորհներից, պետք է նորմալ հարկային դաշտում հայտնվեն, պետք է ման գան առանց թիկնապահների ու թիկնապահական բանդաների, ինչը, ցավոք, մեր երկրում շատ տարածված երևույթ է»:

Նրա կարծիքով, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնախոստովանական գործընթացով պետք է անցնի.«Եթե այսօր Գագիկ Ծառուկյանն ասի, որ ներողություն է խնդրում 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին իր թիկնազորի կողմից ծեծի ենթարկելու համար, ինքը ներողություն է խնդրում բազմաթիվ աղմկահարույց միջադեպերի համար, որտեղ ներգրավված էր իր թիկնազորը, Շահեն Հարությունյանի ծեծ և այլն, և այլն…այդ պարագայում յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի իր մեղքերը քավելու, և մարդը միգուցե այդ գործընթացի մեջ է»:

Նարեկ Գալստյանին նաեւ զարմացնում է՝ այսօր հանրահավաքի ժամանակ նույն հարթակում կանգնելու են մարդիկ, որոնք վեց տարի առաջ Աբովյանում ծեծի են ենթարկվել հենց Գագիկ Ծառուկյանի թիկնազորի կողմից, նա օրինակ բերեց Երջանիկ Աբգարյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031