Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ դեսպան. «ՀՀ-ին կոչ ենք անում ԵՏՄ հետ հարաբերություններն ավարտին հասցնել»

Նոյեմբեր 11,2014 12:06

«ՀՀ-ին կոչ ենք անում Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերություններն ավարտին հասցնել, որ կարողանանք հասկանալ, թե ապագայում ինչպես ենք շարունակելու մեր երկկողմանի հարաբերությունները»,-այսօր ՀՀ նախագահի նստավայրում հրավիրված ԵՄ խորհրդատվական խմբի վերջին նիստին հայտարարեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նա շեշտեց, թե դա կարևոր է համակարգելու իրենց գործունեությունը՝ ելնելով օրենսդրական պահանջներից:

ԵՄ դեսպանը շեշտեց, թե ԵՄ-ն պատրաստ է շարունակել Հայաստանին աջակցություն մատուցել:

2009-ին մեկնարկած ծրագրի շրջանակներում տրամադրվել է քաղաքականության հարցերով խորհրդատվություն, ժողովրդավարության և մարդու իրավունքների, արդարադատության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ: ԵՄ խորհրդատվական խումբն ավարտում է ՀՀ-ում հնգամյա գործունեությունը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե 2009-ից ՀՀ-ի և ԵՄ-ի խմբերի միջև տեղի են ունեցել խորհրդատվական հանդիպումներ մարդու իրավունքների ոլորտում: Այնուհետև պարոն Սարգսյանն ընդգծեց. «Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ մեկտեղ ՀՀ-ն պատրաստ է առաջ մղել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ ոլորտներում»:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայումս հայկական կողմը Բրյուսելի հետ քննարկում է իրավական նոր շրջանակի ձևավորման հարցեր ու մեր նպատակն է պահպանել ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեղելիությունը ինտեգրացիոն այլ ձևաչափերի հետ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն էլ տեղեկացրեց, որ 2015-ին ՀՀ-ում կկազմակերպվի Եվրանեսթի լիագումար նիստը և շեշտեց այն, որ ՀՀ ԱԺ-ն կարևորում է համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930