«Սա ոչ մի իմաստով գունավորում չպետք է ունենա ու չունի: Այս ընթացքում տարատեսակ կազմակերպություններ ու կուսակցություններ են մեզ միացել, մեզ համար բացարձակ կարեւոր չէ, թե ինչ գաղափարախոսություն կամ ինչ կողմնորոշում ունեն՝ Հյուսիս են, Հարավ են, Արեւմուտք են, Արեւելք են, այս շարժումը հայերի շարժում է, հայրենիք ունեցողների շարժում է, մարդ լինելու ցանկություն ունեցողների շարժում է, այս անպատվված ու գողացված ուրախության ժամանակներում պետք է դառնանք այն մեծ-մեծ գետը, որը մաքրելու է բոլոր տեսակի արատներն ու մեղքերը, մենք դառնալու ենք որպես Աստծո հավատարիմ ժողովուրդ, որի խոստումն է՝ ձեր երկիրը չի լինի լքված, կլինի շեն, որովհետեւ իմ երկիրը կլինի, մենք սրա համար ենք ապրում»,- դեպի Երեւան երթը սկսելիս այսօր լրագրողներին ասաց Տավուշի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Բագրատ Սրբազանը հայտարարել էր շարժման նոր մեկնարկի մասին՝ Կիրանցից դեպի Երեւան շարժվելու մասին:
«Լեցուն սադրիչներ են լինելու, ինչքան ուզեք, հիմա երեւի մեկի երեսին էլ նայում եմ (ծիծաղում է՝ խմբ. ), լավ տղերք կամ աղջիկներ են իրենք, հիմնականում տղերք, խնդրում եմ ձեզ, սիրելի սադրիչներ, խաղաղությամբ մնաք, հանդարտ մնաք, չհուզվեք»- երթի ժամանակ շարժման մասնակիցներին դիմելով հավելեց Սրբազանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Սրբազան ջան, լավ է, որ զգոն եք և նկատում եք սադրիչների առկայությունը, դրանք բացի պլանավորած սադրանքներից, նաև նիկոլին ինֆորմացիա են հաղորդում երթի մանրամասների վերաբերյալ ու դրանից կախված՝ նիկոլի դողը և ուժայիններին ուղղված ճղճղոց-հանձնարարականները շատանում են: Ենթադրել կարելի է, որ նիկոլն այս պահին ուժեղացված ձևով կերակրել է տալիս առանց այն էլ գերկերակրված կարմիր բերետավորներին և հանձնարարարում է ստուգել իր բունկերի սննդի, ջրի ու տնական օղիի պաշարները: