Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի որդին շարունակում է հացադուլը

Նոյեմբեր 22,2014 10:48

Շահեն Հարությունյանը հացադուլից դուրս գալը նպատակահարմար չի համարում

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, ուրբաթ՝ նոյեմբերի 21-ին, միացել էր «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին: Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ մտադիր է 24 ժամ տեւողությամբ հացադուլ անել:

Սակայն այսօր՝ նոյեմբերի 22-ին, նա  Aravot.am-ին հայտնեց, որ շարունակում է հացադուլը, քանի որ հացադուլից դուրս գալը նպատակահարմար չի համարում:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանը նոյեմբերի 17-ից ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ հացադուլ է սկսել՝ պահանջելով ԵԱՀԿ-ից գործողություններ ձեռնարկել պարզելու համար նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈՒ-ի խոցած ուղղաթիռի երեք օդաչուների ճակատագիրը եւ վերադարձնել նրանց հայկական կողմին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930