Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական Роснефть-ը գործարք է կնքել վրացական Petrocas ընկերության հետ

Հունվար 01,2015 20:20

Ռուսաստանի խոշորագույն պետական նավթային ընկերությունը Роснефть-ը օրերս ձեռք է բերել վրացական Petrocas ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը, հայտնում են ռուսաստանյան եւ վրացական մի շարք պարբերականներ:

Petrocas-ի սեփականատերը` նախկինում Ռուսաստանի, այժմ Շվեդիայի քաղաքացի հանդիսացող Դավիթ Յակոբաշվիլին, ով այս ընկերության բաժնետոմսերը ձեռք էր բերել դեռեւս 2011 թվականի գարնանը` բարձր է գնահատել ռուսական նավթային ընկերության հետ կնքված պայմանագիրը: «Այս համաձայնագիրը ընդգծելու է անդրկովկասյան էներգետիկ միջանցքի և ողջ տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը», – նշել է Յակոբաշվիլին:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին` մեկնաբանելով կնքված գործարքը նշել է․ «Ցավում եմ, բայց Petrocas-ի կողմից կնքված այս գործարքին պետությունը որևէ կերպ չէր կարող միջամտել: Բոլոր փոխանցումներն արվել են պետությունից անկախ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031