Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածատուր Պետրոսյան. «Համեմատած 1992 թվականի հետ՝ մեր բանակը 10 քայլ զարգացում է ապրել»

Հունվար 28,2015 17:32

«Իրենք չեն ուզում պատերազմ ստեղծել, իրենք ուզում են լարվածության մեջ պահել հասարակությանը,- հունվարի 28-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով շփման գծում լարվածությանը, հայտարարեց «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ հայկական բանակի մարտական պատրաստվածությունը շատ բարձր է, եւ նա պատրաստ է ցանկացած լայնամասշտաբ պատերազմի. «Երբ որ զինվորը խաղաղ ժամանակ գտնվում է դիրքերում, շատ դեպքերում ավելի դժվար է զսպել, քան պատերազմում, երկու կողմից էլ ոտնձգություն պետք է լինի, երկու կողմից էլ ուժերի փորձարկում պետք է լինի: Իրենք ուզում են կայանալ, գնում են սովորում են, ասում են՝ գնա խփի, տեսնենք, եթե հաջողվեց, քեզ Սաֆարովի նման կոչում կտանք, եթե չհաջողվի կոչումներ չես ստանա: Սա նաեւ մեր քաղաքական գործիչների խնդիրն է, որ միայն բանակի լեզվով պետք չի խոսել»:

Աստվածատուր Պետրոսյանը հավելեց, որ անհրաժեշտ է բանակցային գործընթաց, որպեսզի հայկական կողմը հասկանա, թե ադրբեջանական կողմը կրակելով ինչի է ուզում հասնել. «Աշխարհի բոլոր բանակների փորձը մենք ունենք, առաջ մենք այդ հնարավորությունը չունեինք: Համեմատած 1992 թվականի հետ մեր բանակը 10 քայլ զարգացում է ապրել, բանակի ուժը չի կարելի թերագնահատել մեկ կրակոցի պատճառով, այդ պատճառով բանակին անհրաժեշտ է, որ զինվորը լինի նաեւ պրոֆեսիոնալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը` PHOTOLUR-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031