Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից փոխեցին Շիրակի մարզի հարկայինի պետին

Փետրվար 04,2015 22:15

Մեզ հասած տեղեկություններով, օրերս Շիրակի մարզի հարկային տեսչության պետի պաշտոնից ազատել են Վախթանգ Սիսակյանին, որին անցած տարվա հուլիսին Կովալենկո Շահգալդյանի փեսայի` Հրանտ Կարապետյանի Երևան հեռանալուց հետո Շիրակի մարզ բերեցին Լոռուց: Վերջինս զբաղեցնում էր Լոռու մարզի հարկայինի պետի պաշտոնը:

Այժմ Շիրակի մարզի հարկայինի պետ են նշանակել Դավիթ Ալումյանին, որը Երևանից է:

Նշենք, որ այս մարզում հաճախակի են փոխում հարկայինի պետերին. նրանց մի մասը գալով Գյումրի` չի կարողանում գլուխ հանել հարկահավաքությունից, քանի որ Գյումրին աղքատ մարզ է, և պետերին չի հաջողվում հարկայինում ընդունված  մեթոդներով գումարներ գանձել ձեռներեցներից:

Նշենք, որ Վախթանգ Սիսակյանը այն եզակի պաշտոնյաներից է, որին տեղի լրագրողներից և ոչ մեկին  բախտ չվիճակվեց տեսնել, անգամ «Շրջանառության հարկի մասին » օրենքում կատարված փոփոխությունների  դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաներին այս պաշտոնյան հարկ չհամարեց գոնե մեկ անգամ գալ ու հանդիպել բողոքավորներին: Չնայած առևտրականները պահանջում էին, որ հարկայինի պետը անհապաղ գա կենտրոնական շուկա ու պարզաբանումներ ներկայացնի, սակայն նրա փոխարեն միշտ ներկայանում էր տեղակալներից մեկը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728