Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ Պռոշյան գյուղում

Մարտ 03,2015 17:08

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասով եւ 235 հոդվածի (ապօրինի կերպով զենքը պահելը, կրելը) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս պահին կա մեկ տուժածի մասին տեղեկատվություն. Կրակոցից տուժածը 33-ամյա Արման Թադեւոսյանն է, որը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր նրան վիրահատում են:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Aravot.am-ին հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ սպանության փորձի եւ ապօրինի զենքի պահման հատկանիշներով:

Սեփ.լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031