Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանատուն Արցախյան ազատամարտի հերոսների և ազատամարտիկների դեմ ատելության քարոզն է՝ իր տարաբնույթ դրսևորումներով. հայտարարություն

Դեկտեմբեր 03,2019 15:34

Մեծ ցավով տեղեկացանք, որ Պռոշյան գյուղի Արցախյան ազատամարտի նահատակների պանթեոն մուտք գործող ճանապարհին տեղադրված սյուները, պարիսպներին և սյուներին ամրացված լույսի լապտերները, վանդալիզմի արդյունքում կոտրվել են։

Պռոշյանի պանթեոնում կատարվածը կարելի է համեմատել միայն Եռաբլուրում կատարված սրբապղծության դեպքի հետ, նման այլ դեպք՝ դժվար է հիշել։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը, այս ամենը որակում է որպես վանդալիզմ, որի պատասխանատուն ներկայիս կառավարության ստեղծած բարձիթողի վիճակն է, կառավարական մակարդակով իրականացվող ու հովանավորվող, Արցախյան ազատամարտի հերոսների և ազատամարտիկների դեմ ատելության քարոզն իր տարաբնույթ դրսևորումներով և Հայաստանում ստեղծված ատելության ու անպատժելիության մթնոլորտով։


Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031