Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Մարտ 15,2015 18:40

Ավարտվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Հայտնի դարձան եւս չորս քաշային կարգերի հաղթողների անունները: Այս տարիքային խմբում հանրապետության չեմպիոն դարձան. 55 կգ՝ Հարություն Բարսեղյան, 66՝ Հակոբ Ավետիսյան, 84՝ Սարգիս Հովսեփյան, 120՝ Տիգրան Կիրեղյան:скачанные файлы (11)

Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը Aravot.am-ին ասաց, որ չեմպիոնները, հնարավորության դեպքում՝ նաեւ արծաթե մեդալակիրները, կսկսեն նախապատրաստվել հունիսին՝ Թուրքիայում կայանալիք Եվրոպայի եւ օգոստոսին, Բրազիլիայում՝ աշխարհի, առաջնություններին: Մեր հարցին, թե տարվա գլխավոր այդ ստուգատեսների միջեւ ընկած ժամանակահատվածը քիչ չէ՞ , որպեսզի մարզիկները կարողանան երկուսում էլ պատշաճ մակարդակով մեկնարկել, Ավետիք Վարդանյաննը պատասխանեց. «Դա մեզ համար նոր բան չի: Մեկնարկների միջեւ տարբերությունը մոտավորապես 50 օր է, ինչը նորմալ է: Պատահում է նաեւ, որ ավելի կարճ ժամանակ է մնում: Օրինակ, այս տարի պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների միջեւ ընդամենը 12 օրվա տարբերություն է լինելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031