Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարաթուկ» գործակալությունը վաճառում է ավիատոմսեր` դեռևս չգործող ուղղությամբ. «Փաստինֆո»

Ապրիլ 08,2015 20:20

Գովազդվում է մի բան, մատուցվում բոլորովին այլ: Նման դեպքեր Հայաստանում, ցավոք, քիչ չեն:

Օրինակ, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից մեզ հայտնեցին,որ այս պահի դրությամբ որեւէ ընկերություն, օրինակ դեռևս չունի Երևան-Կրետե-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու թույլտվություն։ Մինչդեռ, «Փաստինֆո»-ի դիտարկումներով, արդեն իսկ կան ընկերություններ, որոնք վաճառքի են հանել նման ուղեգրեր։

Մի շարք քաղաքացիներ արդեն «Մարաթուկ» տուրիստական գործակալությունում տուրիստական փաթեթներ են պատվիրել, ավիատոմսեր գնել Հունաստանի Կրետե կղզում իրենց ամառային հանգիստն անցկացնելու համար, մինչդեռ պարզվում է, որ նման չվերթ գոնե այս պահին գոյություն չունի: Այսինքն` «Մարաթուկը» վաճառել է ավիատոմսեր` դեռևս չգործող ուղղությամբ: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացրեցին, «Մարաթուկ» ընկերությունն ուրբաթ օրը, ապրիլի 3-ին է դիմել Երևան-Կրետե-Երևան ոչ կանոնավոր չվերթի իրավունք ստանալու հայտով, մինչդեռ «Մարաթուկի» գրասենյակում այդ չվերթի ավիատոմսերն արդեն վաճառվում են:

Դեպի Կրետե կղզի ուղևորության մասին «Մարաթուկը» նաև գովազդ է տարածել, որն արդեն բավական ժամանակ է, ինչ հայաստանցիներին առաջարկում է օգտվել այդ գոյություն չունեցող ծառայությունից:

Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930