Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվել է թռչնամիս ներկրել ԱՄՆ-ի որոշ նահանգներից

Մայիս 29,2015 19:45

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մայիսի 29-ի հրամանով՝ 2015 թվականի մայիսի 29-ից արգելվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Այովա, Կանզաս, Մինեսոտա, Միսսուրի, Մոնտանա, Նեբրասկա, Հյուսիսային Դակոտա, Հարավային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն, Վիսկոնսին, Վայոմինգ նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Որոշումը կայացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031